ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Կառավարության աշխատակազմը ձգձգում է հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման խնդրի լուծումը
Առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ և հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ վարչապետին լրացումներ կատարել կառավարության որոշման համապատասխան կետերում, և համապատասխան արտոնություններ տրամադրել նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին:
Ընդունելով պաշտպանի առաջարկը` վարչապետը որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարական էր տվել։ Այդ հանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սեղմ ժամկետներում պատրաստել է ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները կտարածվեն նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։ Սակայն մինչ օրս նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության ձգձգման պատճառով չի ներկայացվել ՀՀ կառավարության նիստերի օրակարգ: Արդյունքում առ այսօր հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին:
Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հնարավորինս շուտ կներառի այս առաջարկը Կառավարության նիստերի օրակարգ և Կառավարությունը կընդունի այս նախագիծը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների ազատ և մատչելի տեղաշարժման խնդիրը։
Կարդացեք նաև
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ հասակ կունենա Ձեր երեխան, կա շատ հեշտ մաթեմատիկական հավասարում, որը կարող է օգնել կանխորոշելու, թե որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան (իհարկե՛, այն անսխալ չէ)...
Գիտնականների կարծիքով՝ փոքրիկներն օգտագործում են իրենց հմայիչ ժպիտը ծնողներին շահագործելու համար: Նման եզրակացության են հանգել նրանք գիտական մի քանի փորձից հետո...
iPad-ը և դրանով խաղալը, պարզվում է, ոչ պակաս արդյունավետ են երեխաների ուշադրությունը շեղելու և նրանց վիրաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացումից առաջ հանգստացնելու համար, քան...
Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...
Նորածինների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ կյանքի առաջին 3 ամսում այն աճում է մեծ հասակի ուղեղի չափի կեսից ավելի, հայտնում է percare.ru-ն: Գիտնականները նաև պարզել են, որ տղաների ուղեղն աճում է ավելի արագ...
Tech Insider-ն ինքնակառավարվող մանկասայլակ է ներկայացրել, որը հետևում է տիրոջ շարժումներին: Նորագույն մանկասայլակն ինքն է իրեն հրում առաջ կամ ետ` ըստ տիրոջ քայլերի: Սարքավորման սենսորները...
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մոտավորապես 11 տարեկան աղքատ երեխաները գրեթե 3 անգամ ավելի շատ են տառապում ճարպակալմամբ, քան նրանց հարուստ հասակակիցները...
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով: Գիտնականների աշխատանքը հրապարակված է The New England Journal of Medicine ամսագրում...
Չինական Tencent հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է երեխաների համար ամենաֆունկցիոնալ «խելացի» ժամացույցներից մեկը: Այդ մասին հայտնում է Engadget-ը...
Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասկացել են 8-25 տարեկան մարդիկ: Մասնագետները ստուգել են դեռահասների անհամբերության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն