ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան
1891 թ. նոյեմբերի 14-ին է ծնվել հայտնի գիտնական, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրեդերիկ Բանտինգը, ով 1923 թ. հայտնաբերել է ինսուլինը: Այդ կապակցությամբ էլ ամբողջ աշխարհում նոյեմբերի 14-ն ընդունված է նշել որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: Սկսած 1999 թվականից Հայաստանում նույնպես նշվում է Դիաբետի համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակում հանգեցնում է հաշմանդամության և կյանքի տևողության կրճատման: Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ` երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Շաքարախտի հայկական ասոցիացիան` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կազմակերպել էր կոնֆերանս:
Կոնֆերանսի աշխատանքների, հիվանդության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք Ներզատաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանի հետ:
– Տիկին Հայրապետյան, տարեցտարի աճում է շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այո, ամբողջ աշխարհում տարեցտարի անհավանական մեծ քայլերով աճում է շաքարախտով հիվանդ մարդկանց թիվը: Անցյալ տարվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում հաշվառվում է դիաբետով հիվանդ մոտ 366 միլիոն մարդ: 2030 թ. շաքարախտով հիվանդների թիվը կհասնի 552 միլիոնի, այսինքն` ամբողջ երկրագնդի բնակչության 9.9%-ը, որը շատ լուրջ ցուցանիշ է:
– Այս առումով կարո՞ղ եք ներկայացնել իրավիճակը Հայաստանում, ի՞նչ միտում է նկատվում:
– Հայաստանում այսօր գրանցված է դիաբետով հիվանդ մոտ 56 հազար մարդ, սակայն դա միայն հաշվառվածներն են, շատերն ունեն շաքարախտ, որոնք հաշվառված չեն, կամ` նույնիսկ չգիտեն, որ հիվանդ են: Շաքարախտն այսօր համարվում է անբուժելի հիվանդություն, ուրեմն մենք պետք է փորձենք կանխել դրա առաջացումը:
– Որո՞նք են հիվանդության առաջացման հիմնական պատճառները:
– Շաքարախտի առաջացման հիմնական պատճառներից մեկը անառողջ ապրելակերպն է։ Սխալ սննդային ռեժիմը, վնասակար սովորությունները` ծխելը, ալկոհոլը, սակավաշարժությունը, առողջության հանդեպ անհետևողականությունը, իսկ այս ամենը մեծ տարածում ունեն նաև մեր ազգաբնակչության շրջաններում:
– Նշեցիք, որ դիաբետն առ այսօր անբուժելի է, իսկ ինչպե՞ս կանխարգելել հիվանդության զարգացումը:
– Հիվանդությանը հաջորդող բարդությունների զարգացումը կարելի է դանդաղեցնել: Սա արդեն դրական է: Շաքարախտով հիվանդ մարդը, եթե վարում է ակտիվ կենսակերպ, հետևում է իր առողջությանը, կարող է այդպես ապրել ևս 30, 40 տարի ու պրակտիկորեն համարվել առողջ:
– Շա՞տ են մահվան ելքով դեպքերը:
– Ամբողջ աշխարհում հիվանդության բարդություններից 2011 թ. գրանցվել է 4.6 միլիոն մահ:
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան |
– Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս խուսափել շաքարախտի հնարավոր առաջացումից:
– Եթե մարդն ամեն օր զբաղվի ֆիզկուլտուրայով, սպորտով, շաքարախտով հիվանդանալու հավանականությունը մի քանի անգամ կկրճատվի: Թվում է, թե հասարակ բան է, մտածում ենք, թե ժամանակ չունենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք ընդունելու դրա անհրաժեշտությունը:
– Տարիքային և սոցիալական ո՞ր խմբերն են շաքարախտի թիրախային գոտում:
– Շաքարախտով ավելի շատ հիվանդանում են 40-59 տարեկանում: Ցավոք, բոլոր հիվանդների 80%-ը ցածր զարգացման մակարդակ ունեցող և զարգացող երկրներում են:
– Ո՞րն է այս միջոցառման գլխավոր նպատակը:
– Հիմնական նպատակներից է մարդկանց տեղեկացված պահել հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների մասին, որպեսզի կարողանան վերահսկել դրանք, վերանայեն վատ սովորությունները, վարեն ակտիվ կենսակերպ: Սա է հիմնականը, որով պետք է ուղղորդվենք, եթե ուզում ենք վաղն առողջ սերունդ ունենալ:
Կոնֆերանսին մասնակցում էին մի շարք դեղագործական ընկերություններ: Հովանավորներից ներկա էր «Meda Pharmaceuticals Switzerland» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը։ Մենք զրուցեցինք բժշկական ներկայացուցիչ Յանա Բազիկյանի հետ:
– Կներկայացնե՞ք Ձեր ընկերությունը:
– ՄԵԴԱ-ն միջազգային դեղագործական ընկերություն է, որն ունի ներկայացուցչություններ աշխարհի ավելի քան 50 երկրներում, իսկ դեղամիջոցները վաճառվում են աշխարհի մոտ 120 երկրներում: Այս տվյալներով ՄԵԴԱ-ն տեղ է գրավում աշխարհի առաջատար 50 դեղագործական ընկերությունների սանդղակում:
– Ե՞րբ է սկսել և ո՞ր ոլորտներում է ծավալում իր գործունեությունը Հայաստանում:
– Հայաստանում «Meda Pharmaceuticals Switzerland»-ի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցվել է 2011թվականին, իսկ ապրանքանիշերը ավելի քան 10 տարի է, ինչ ներկրվում են Հայաստան։ Մեր ընկերության արտադրության դեղամիջոցները հիմնականում ուղղված են ներզատական և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժմանը, օգտագործվում են թերապիայի, պլաստիկ վիրաբուժության և էլի մի շարք բժշկական բնագավառներում:
– Ո՞րն է Ձեր ընկերության և Շաքարախտի հայկական ասոցիացիայի համագործակցության նպատակը:
– Սկսած 2011 թվականից համագործակցում ենք ասոցիացիայի հետ: Մեր նպատակը հիվանդներին արդյունավետ և օրիգինալ դեղամիջոցներով ապահովելն է, հիվանդի կյանքի որակի բարձրացումը:
Կոնֆերանսի հովանավորներից էր նաև «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ զրուցեցինք ընկերության նպատակների և գործառույթների մասին:
– Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ընկերությունը։
– «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունն ամբողջ աշխարհում հայտնի է ավելի քան 110 տարվա պատմությամբ: Այն ներառում է դեղագործական գործունեության ամբողջական համակարգ՝ նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների որոնումից ու ուսումնասիրությունից մինչև մարքեթինգի և ապրանքի իրացման օպտիմալ տեխնոլոգիական փուլի մշակում: Մեր ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում պաշտոնապես գործում է արդեն մոտ 20 տարի, իսկ նրա արտադրության ապարանքանիշերը հայտնի են մեր երկրում 60 տարուց ավելի:
– Ձեր մասնակցությունը կոնֆերանսին թույլ է տալիս ենթադրել, որ համագործակցում եք Շաքարախտի հայկական ասոցիացիայի հետ և դեղամիջոցներ առաջարկում բժշկության այս ոլորտում:
– Այո, ներկայացուցչության ստեղծման պահից համագործակցում ենք ասոցիացիայի հետ: Ներզատական համակարգում ներկայացնում ենք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր ճնշման և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի ժամանակ, դիաբետիկ պոլինեյրոպաթիայի դեպքում կիրառվող հակացավային դեղամիջոցներ և այլն: Իհարկե, բժշկական այս ոլորտով չեն սահմանափակվում Հայաստան ներկրվող «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրության ապրանքանիշերը, օրինակ. լայն սպեկտրով հորմոնալ դեղամիջոցներ են կիրառվում գինեկոլոգիական պրակտիկայում` կանանց սեռական հորմոնալ խանգարումների բուժման նպատակով: Բացի ասոցիացիայի կողմից կազմակերպած կոնֆերանսների մասնակցությունից, մեր ընկերությունը կազմակերպում է նաև այլ միջոցառումներ, սեմինարներ, երբ կա նոր ասելիք, նոր ապրանքանիշ` ներկայացնելու բժիշկներին։ Մեր կարևոր նպատակներից է նաև կազմակերպած միջոցառումներին ներգրավել Հայաստանի բոլոր մարզերի բժիշկներին:
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերությյուն |
Կոնֆերանս՝ նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան | Գեդեոն Ռիխտեր. պաշտոնական ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյան |
Anahit Vardanyan
17.11.2012
Կարդացեք նաև
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայության էր դիմել 31 տարեկան տղամարդ, որի մոտ առկա էր արտահայտված մեծ չափերի հասնող վահանաձև գեղձ, որն առաջացնում էր պարանոցի անհամաչափություն...
Շատ հիվանդություններ զարգանում են տարբեր գենետիկ խանգարումների պատճառով: Եվ, ազդելով մեր գեների և նրանց կողմից կոդավորվող սպիտակուցների վրա, որոշ հիվանդությունների զարգացումը կարելի է կանխարգելել: Վերջերս Ցինցիննատի /ԱՄՆ/ մանկական...
Շաքարային դիաբետով հիվանդները ստիպված են պահպանել խիստ սննդակարգ և կանոնավոր կերպով արյան մեջ գլյուկոզայի քանակն իջեցնելու համար ինսուլինի ներարկումներ անել: Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները գտել են գլյուկոզայի...
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում և վիրահատություններ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով...
Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...
Կոպենհագենի Համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ցողունային բջիջները կարելի է հաջողությամբ վերածել ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների, որոնք ինսուլին են արտադրում: Այդ բջիջների պատվաստումը շաքարախտով հիվանդներին կդառնա բեկումնային նրանց բուժման մեջ...
Հիվանդը` 34 տ կին. ՈւԱԿ է ընդունվել վահանաձև գեղձի ձախ բլթի կիստա ախտորոշմամբ: Վահանաձև գեղձի ձախ բլթում հայտնաբերվել է 2,9×1,9×3,6սմ հեղուկային գոյացություն...
«Արմենիա» ՀԲԿ Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունքի վարիչ, բ.գ.թ, դոցենտ, նեֆրոլոգ Յասաման Մաթևոսյանը ներկայացրեց պրակտիկ գործունեության ընթացքում հանդիպած կլինիկական յուրօրինակ դեպք...
Ըստ մեր դիտարկման վիճակագրության, շաքարային դիաբետ ախտորոշվող պացիենտների մեծամասնությունը կլինիկա են դիմում արդեն բարդացված վիճակում: Անհրաժեշտ է առնվազն վեց ամիսը մեկ անգամ իրականացնել գլյուկոզայի հետազոտություն...
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշ է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Հիվանդությունն ունի գենետիկ նախատրամադրվածություն, սակայն բժշկական հսկողության ներքո դիաբետով հիվանդ կնոջից կարող է ծնվել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն