Հոգեկան առողջություն
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության վերականգնումը. տուժածներին սովորաբար ավելին է պետք: Նրանք հայտնվում են, այսպես կոչված, զոհի կարգավիճակում` ունենալով նաև բարոյական ու հոգեբանական աջակցության կարիք: Թեմայի շրջանակում զրուցեցինք «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանի հետ:
– Փետրվարի 22-ը շատ երկրներում նշվում է որպես հանցագործություններից տուժածների պաշտպանության միջազգային օր, Անգլիան նույնիսկ կանոնադրություն է ընդունել այդ մասին: Ի՞նչ եք կարծում, նման օր հռչակելու միտումը ո՞րն է, դա անհրաժեշտությո՞ւն է:
– Այն, որ քրեաիրավական պրակտիկայում, մասնավորապես Հայաստանում, քիչ տեղ է հատկացված տուժողին, ակնհայտ է, ուստի այս օրը մեզ պետք է հուշի, որ մեր քրեաիրավական պրակտիկան պետք է լինի նաև տուժողամետ: Մենք տուժողին պաշտպանում ենք՝ միայն նրան վնաս հասցնողին դատապարտելով, մոռանալով, որ տուժողի հետ անհրաժեշտ է աշխատանք տանել` կախված նրանից, թե իր հանդեպ ինչ հանցագործություն է տեղի ունեցել:
– Ինչպիսի՞ աշխատանքների մասին է խոսքը, իրականացվո՞ւմ են արդյոք մեզ մոտ` Հայաստանում և ի՞նչ մակարդակով:
– Նախ՝ տուժողի հետ աշխատանքը և, առհասարակ, քրեաիրավական պրակտիկայում տուժողամետությունը «վերականգնողական արդարադատություն» կոչվածն է, որի մասին Հայաստանում սկսել են ներկայացվել տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից 2006 թվականից, իսկ առավել ինտենսիվ` 2009-ից: 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրով, որը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից, նախատեսված է կառույց, որը ենթադրում է բազմամասշտաբ աշխատանք թե՛ հանցագործություն կատարած անձի, թե՛ հանցանքում կասկածվողի, թե՛ տուժածի հետ: Մեր երկրում կան վերականգնողական կենտրոններ, որտեղ` առավել ևս անչափահաս երեխաների կամ անչափահաս տարիքում հանցագործություն կատարած անձանց հետ աշխատելիս, կիրառում են «հաշտեցում» կոչվածը։ Ասվածը կիրառություն ունի ՀՀ քաղաքացիական հատվածում, քրեական գործերում` դեռևս ո՛չ:
Տուժողի հետ աշխատանքը ենթադրում է հաշտեցում։ Հանցագործի վերականգնման առաջին օղակը. եթե խոսում ենք պատժված անձի վերականգնումից, որպես նաև քրեական օրենսգրքով պատժի նպատակ, պետք է հասկանալ` առաջին մարդը, որն ընդունելու է հանցագործություն կատարած անձին, դա իր տուժողն է: Այժմ տարբեր կազմակերպությունների կողմից անչափահասների շրջանում կիրառվում է այդ հաշտեցում կոչվածը, որը, երևի թե, 2014թվականից կկիրառվի նաև չափահասների շրջանում:
– Ինչպիսի՞ հոգեբանական առանձնահատկություններով է աչքի ընկնում տուժածը:
– Պահանջատիրոջ։ Տուժողի հետ աշխատանքը բավական բարդ է` հոգեբանական տեսակետից. տուժողը միշտ պահանջում է ոտնահարված իրավունքների վերականգնում, վնասի փոխհատուցում անկախ այն բանից` գիտի՞ իրավունքի սահմանները, թե՞ ոչ: Ի դեպ, տուժողի այս հոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելով` համաշխարհային օրենսդրության մեջ հայտնվել է բարոյական իրավունքի հասկացությունը, այսինքն, բացի վնասի փոխհատուցումից, ենթադրվում է բարոյական վնասի հատուցում, քանի որ ինչ-որ ժամանակահատվածում մարդը գտնվել է հոգե-նյարդային ցնցման, սթրեսային իրավիճակում:
– Տուժած-ամբաստանյալ հարաբերություններում, Ձեր դիտարկմամբ, ավելի հաճախ ո՞ւմ իրավունքներն են ոտնահարվում, ո՞ւմ է իրականում պետք` պաշտպանություն:
– Տուժածի իրավունքները, ինչպես վերևում նշեցի, մեր երկրում ոչ թե ոտնահարվում են, այլ պարզապես չեն պաշտպանվում, մեր հասարակությունն անտեսում է տուժածին` խիստ կարևորելով ազատազրկված կամ պատժի ենթարկված անձի իրավունքները, այս առումով կա դիսբալանս: Շատ հասարակական կազմակերպություններ աջակցում են անազատության մեջ գտնվողների իրավունքների պաշտպանությանը, քանզի նրանք զրկված են ազատությունից, առավել խիստ պայմաններում են և, դրան գումարած, երբեմն նրանց իրավունքները պետության կողմից նույնպես ոտնահարվում են։ Այս ամենի հետ մեկտեղ, չպետք է մոռանալ տուժածներին, և որոշակի աշխատանքներ տանել նաև նրանց հետ: Գրեթե միշտ տուժողի հետ աշխատանքը սահմանափակվում է վնաս հասցրած անձին պատժելով, որը վերականգնում է ընդամենը սոցիալական արդարությունը, և չի կարևորվում տուժողի հոգեվիճակը:
– Ինչքանո՞վ է տուժածի «մեղավորությունը» իր` հանցագործության զոհ դառնալու մեջ:
– Այո՛, կան հանցագործության տեսակներ, որոնց բացահայտման ընթացքում պարզվում է` հրահրված է եղել տուժող անձի կողմից. այլ բան է, թե տուժողն ինչ էր դրանից ակնկալում: Նրանք շատ հաճախ չեն գիտակցում, որ իրենց հետ կատարվելու է այն, ինչ կատարվում է, այսինքն` հրահրում են ինչ-որ հակամարտություն, իսկ ելքը, միշտ չէ, որ կանխատեսում են:
– Ի՞նչն է մարդկանց դրդում միմյանց նկատմամբ բռնություն կամ հանցագործության: Ինչպիսի՞ հոգեվիճակ է այդ պահին մարդու մոտ:
– Հանցագործությունը, որպես այդպիսին, ունի բազմաթիվ գործոններ` սկսած կենսաբանականից, վերջացրած` սոցիալականով, այդ թվում՝ ներանձնային հոգեբանական գործոնը: Կա «հանցավոր կայուն դիրքորոշումներ» կոչվող տերմին, երբ անձն ունի բավականին կայուն առանցքային դիրքորոշումներ` դիմացինին վնաս պատճառելով սեփական խնդիրները լուծելու: Օրինակ` ես փող չունեմ, ինչո՞ւ պետք է աշխատեմ, ուրիշինը կդառնա իմը: Սոցիալական գործոն է, երբ որևէ քաղաքական, տնտեսական ճգնաժամային շրջանում զարգանում են առավելապես մարդու նյութական արժեքներին ուղղված հանցագործությունները: Առհասարակ հանցագործությունը պետք է դիտարկվի որպես արարք, հոգեբանական տեսակետից դա ընդամենը վարք է` ընդունելի կամ անընդունելի, կոնֆլիկտի լուծման ձևերից մեկը, ունի իր հոգեբանական առանձնահատկությունները: Հանցագործություն ասելով` պետք է հասկանանք արարք, որը պատժվում է տվյալ երկրի քրեական օրենսգրքով, այսինքն` տեսականորեն, օրինակ, եթե գողություն երևույթը հանենք քրեական օրենսգրքից, ապա գողություն կատարած անձին չեն կարողանա դատապարտել, այն կդադարի «հանցագործություն» տերմինով կոչվելուց` դառնալով ընդամենը արարք։
– Մտավոր ու հոգեբանական ի՞նչ խնդիրներ է ենթադրում մարդուն ազատությունից զրկելու փաստը, մի՞թե դրանից հետո մարդու մոտ ագրեսիան չի ավելանում, և չի դառնում ավելի վտանգավոր:
– Տեսական առումով ճիշտ եք, բայց համաշխարհային հանրությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը. ազատազրկումը` որպես պատժատեսակ, կիրառել խիստ անհրաժեշտ դեպքերում, այսինքն` երբ անձը կատարել է արարք, որը տվյալ երկրի քրեական օրենսգրքով բնութագրվում է որպես հանցանք: Նման դեպքերում կա սոցիալական արդարություն կոչվող գաղափարը. պետք է ինչ-որ պատիժ կիրառվի. հաշվի առնելով, որ տվյալ անձը կարող է լինել վտանգավոր, այս դեպքում նրան ուղարկում են քրեակատարողական հիմնարկ: Այլ հարց է, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ չէ, որ հայտնվում են ծանր հանցանք գործած անձիք: Միջազգային հանրությունը որդեգրել է քաղաքականություն` յուրաքանչյուր անձ, ով դատապարտվում է, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից սկսվում են այդ մարդու հոգեբանական վերափոխման աշխատանքները։ Որքանով է անձն ուղղվում, երկար քննարկելու հարց է, սակայն մի բան միանշանակ է` անձի որոշ առանձնահատկություններ ենթական են փոփոխման, և քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատասխանատու է` տվյալ անձանց հետ համապատասխան աշխատանքներ իրականացնելու: Նախ. անձին նախապատրաստում են` պատիժը կրելու, հետո ադապտացնում են պատժի կրման պայմաններին, այնուհետև, տևական ժամանակահատված աշխատում են այդ անձի ինքնագնահատականի, անձի որակի վերափոխման` դրական սոցիալական կապերի ուղղությամբ, իսկ պատժի ազատումից նվազագույնը երեք ամիս առաջ սկսում են նախապատրաստել ազատ արձակմանը:
– Որպես հոգեբան` ազատազրկման փոխարեն ի՞նչ այլընտրանք կառաջարկեիք:
– ՀՀ օրենսդրությունը, համաշխարհային հանրությունն ունեն բազմաթիվ այլընտրանքային պատժատեսակներ։ Մեր օրենսդրության մեջ կան մոտ ութ պատժատեսակներ և, ի դեպ, շատ հաջողված է, այլ հարց է, թե ինչքանով է կիրառվում:
– Իսկ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞նն է, Ձեր նախընտրած այլընտրանքային պատժատեսակը ո՞րն է:
– Ես կողմ եմ ցանկացած տեսակի ներգործության միջոցի, որն ազատազրկում չի ենթադրում. եթե դա չի խանգարելու հասարակությանը, մնացած բոլոր դեպքերում անձը չպետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում: Կան «սոցիալական տներ» կոչվող հաստատություններ, որտեղ հանցագործների հետ տարվում են վերականգնողական հատուկ աշխատանքներ: Մենք ունենք նաև հանրային աշխատանքների հսկա դաշտ, որտեղ կարող են աշխատել` բայց միայն անձի համաձայնությամբ, քանի որ չի բացառվում, որ նա նախընտրի քրեակատարողական հիմնարկը:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն