Հոգեկան առողջություն
Դեպրեսիա
Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է:
Դեպրեսիայի վիճակը կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ` նևրոզներ, շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, ծերունական փսիխոզներ, էպիլեպսիա, ալկոհոլամոլություն, թմրամոլություն և այլն: Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ, այն կարող է ծանր կամ թեթև ընթացք ունենալ:
Դեպրեսիան հաճախ առաջանում է ուղեղում լավ տրամադրությանը նպաստող կենսաքիմիական որոշ նյութերի, օրինակ, էնդորֆինների պակասի պատճառով: Այն կարող է նաև ժառանգական ծագում ունենալ: Դեպրեսիա կարող են առաջացնել ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, ծանր, անբարենպաստ ելք ունեցող որոշ հիվանդությունների հետ կապված երկարատև հուսահատ վիճակը, որոշ դեղամիջոցների ազդեցությունը և այլն:
Դեպրեսիային բնորոշ են տրամադրության վատացումը, օրվա ընթացքում դրա փոփոխությունը, մտածելու ունակության և շարժումների դանդաղումը, ախորժակի բացակայությունը. ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Հիվանդները երբեմն հաշված օրերի ընթացքում արագորեն նիհարում են, հյուծվում և շուտ հոգնում, նվազում են սիրո զգացումը և սեռական հակումը: Տղամարդիկ գանգատվում են սեռական թուլությունից, կանայք` սեռական սառնությունից և դաշտանային ցիկլի խանգարումից: Նրանք դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր, քունը խանգարվում է: Բնորոշ են փորլուծությունը կամ փորկապությունը, սրտխփոցը կամ սրտի ռիթմի խանգարումը: Թախիծը, տխրությունը, ճնշվածությունը անելանելի վիճակի, հոգեկան ՙցավի՚, կրծքավանդակում, սրտի շրջանում ճնշող ցավի զգացողություն են առաջացնում:
Հիվանդները նշում են, որ դարձել են անտարբեր իրենց և հարազատների, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք, բավականություն և ուրախություն էր պատճառում: Բնորոշ է արգելակված վիճակը, որի ժամանակ նրանք երբեմն կարող են ժամերով նստել կամ պառկել նույն տեղում և նույն դիրքով: Դեպրեսիայով տառապող հիվանդների դեմքը թախիծ և վիշտ է արտահայտում: Հարցերին պատասխանում են ցածրաձայն, դանդաղ, ուշացումով, հակիրճ և նշում, որ «մտածելը դժվարացել» Է, «մտքերը դանդաղ են գալիս» և այլն, դառնում են հոռետես, կասկածամիտ: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերացումներով լի մի ժամանակահատված: Ներկան տեսնում են սին, ունայն ու անիմաստ, ապագան` սև գույներով, անհեռանկարային և այլն: Նրանց համար կյանքը կորցնում է իր իմաստը և դառնում աննպատակ:
Դեպրեսիայի թեթև ընթացքի դեպքում երևույթները թույլ են արտահայտվում և ժամանակին ձեռնարկված բուժական միջոցառումների շնորհիվ հիվանդը դուրս է գալիս այդ վիճակից:
Տարեցների շրջանում հանդիպող դեպրեսիան երբեմն դժվար է տարբերել տարիքային թուլամտությունից, սակայն նրանց մոտ գերակշռում են տագնապն ու անհանգիստ վիճակը, նրանք ունենում են ՙինչ-որ վատ բանի՚ սպասման կամ կանխագուշակման զգացում, արտահայտում են ինքնամեղադրման և ինքնանվաստացման մտքեր այն մասին, թե ճիշտ չեն ապրել, ոչինչ չեն արել իրենց հարազատների համար, երեխաներին լավ չեն պահել, ճիշտ չեն դաստիարակել, ուստի և բարոյական իրավունք չունեն ապրելու այս հողագնդի վրա... Այս բոլորը շատերի մոտ ուղեկցվում է ինքնավնասման և ինքնասպանության վտանգավոր մտքերով ու գործողություններով, որոնք, ցավոք սրտի, երբեմն ողբերգական ավարտ են ունենում:
Այնպես որ, ձեր հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք մի ապավինեք բժշկական կրթություն չունեցող «հոգեբաններին» ու ինքնահռչակ բուժակներին, հեքիմներին ու վախ չափողներին,«սրբերին» ու գուշակներին: Անմիջապես, թեկուզև առանց հիվանդի մասնակցության, դիմեք հոգեթերապևտի կամ հոգեբույժի, որը հիվանդի հետ հոգեամոքիչ զրույց վարելուց հետո կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում և կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես կորցնելով թանկագին ժամանակը, հնարավոր է, որ անդառնալի, ճակատագրական ողբերգության ակամա մասնակիցը դառնաք:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն