Հոգեկան առողջություն
Մարդու նեղացկոտության հիմնական պատճառներն ու հետևանքները (Մաս 1)
Վիրավորանքը մարդու բնական և հասկանալի զգացումներից է: Մենք բոլորս էլ երբեմն վիրավորվում կամ վիրավորում ենք որևէ մեկին: Շատ հարաբերություններ են փլուզվել վիրավորանքի պատճառով:
Վիրավորանքն ագրեսիա է, որը ցավ է պատճառում ոչ այնքան վիրավորողին, որքան նրան, ում վիրավորել են: Չէ՞ որ չարտահայտված, չներված վիրավորանքը կրծում է հոգին և անգամ կարող է վնաս հասցնել առողջությանը: Հոգեբանների կարծիքով` վիրավորվելու ունակությունը մարդու մոտ ի հայտ է գալիս մանկուց և ուղեկցում նրան ողջ կյանքի ընթացքում: Ընդ որում, վիրավորանքը բնական, նորմալ հույզ է: Այն արտահայտվում է, երբ տեղի է ունենում մեզ համար տհաճ ինչ-որ մի բան, երբ կյանքը չի ընթանում այնպես, ինչպես նախատեսված էր: Եթե մենք պատրաստ չենք իրողությունների անսպասելի փոփոխմանը և չգիտենք, թե ինչպես հաղթահարել անցանկալի իրավիճակը, առաջանում է վիրավորանք՝ հոգեկանի պաշտպանական ռեակցիա չնախատեսված դժվարությունների հանդեպ:
Ինչո՞ւ է որոշ մարդկանց վիրավորելը դժվար, իսկ մյուսներին՝ հեշտ
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ վիրավորվածության զգացում պարբերաբար ունենում են բոլորը, պարզապես ոմանք առավել, մյուսներն՝ ավելի քիչ նեղացկոտ են: Ինչո՞ւ է այդպես: Տարբեր մարդկանց մոտ “ցավոտ տեղերի” քանակը տարբեր է. ոմանց մոտ դրանք շատ են և վառ արտահայտված, ոմանց մոտ դրանք ավելի քիչ են և մանրակրկտորեն թաքնված: Մարդուն կարելի է շատ հեշտորեն վիրավորել՝ անգիտակցաբար դիպչելով նրա ցավոտ տեղին: Մյուս կողմից, նա, ով թվում է, թե նեղացկոտ չէ, իրականում կարող է և այդպիսին չլինել, ուղղակի նա սովոր է ողջ վիրավորանքը կուտակել հոգու խորքում՝ երբեմն անգամ ինքն իրեն այդ մասին չխոստովանելով:
Վիրավորանքների հիմնական պատճառները
Գոյություն ունի շրջապատի հանդեպ վիրավորանք առաջացնող երեք հիմնական պատճառ: Վիրավորանքի առաջին պատճառը մանիպուլյացիան է, ընդ որում՝ գիտակցված: Մարդը գիտակցաբար “քիթը կախում է”՝ դիմացինի մոտ մեղքի զգացում առաջացնելու համար: Ամենից հաճախ այդ կերպ վարվում են աղջիկները, երբ ցանկանում են իրենց ուզածին հասնել տղամարդուց: Երկրորդ պատճառը ներելու անկարողությունն է: Ցավոք, հենց սա է վիրավորանքների մեծամասնության առիթ հանդիսանում: Եթե այս պատճառը դիտարկենք հակառակ կողմից, ապա այն նույնպես կարելի է անվանել մանիպուլյացիա,, միայն թե՝ չգիտակցված: Այս դեպքում մարդը հաճախ ինքն էլ չի հասկանում, թե ինչու է վիրավորվել: Ուղղակի վիրավորվել է և վերջ: Սակայն նա շատ լավ գիտի, թե ինչպես կարող է վիրավորողը հարթել իր մեղքը: Եվ վիրավորանքների երրորդ պատճառը չարդարացված սպասումներն են: Օրինակ, մարդը հույս ունի, որ դժվար իրավիճակում ընկերներն օգնություն կառաջարկեն՝ առանց իր խնդրանքի, իսկ նրանք չեն առաջարկում: Այստեղից էլ ծնվում է վիրավորանքը:
Մարդիկ նեղացկոտ են դառնում հիմնականում սթրեսի, դեպրեսիայի, մտերիմների հետ վիճաբանության ժամանակ: Սովորաբար առավել նեղացկոտ են լուրջ հիվանդություն ունեցող մարդիկ. նրանք հաճախ նեղանում են ոչ միայն մտերիմներից, այլև ողջ աշխարհից: Այս զգացողությունը հիմնականում բնորոշ է տարեցներին և ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց: Հաճախ ամեն ինչից վիրավորվում են նաև այն մարդիկ, ովքեր իրենք իրենց չափից ավելի են խղճում ու սիրում: Նրանց կարող են վշտացնել իրենց հասցեին ասված անգամ ամենաչնչին կատակներն ու նկատողությունները:
Նեղացկոտությունից հնարավոր չէ ամբողջովին ազատվել, քանի որ այս զգացողությունը, թեև երբեմն, բայց կպատի մեզ: Իսկ ահա վերահսկել այս հույզը մենք կարող ենք, չնայած միևնույնն է, հոգու խորքում կշարունակենք մեզ խոցված զգալ: Եթե դա չլիներ, մարդիկ կվերածվեին անզգա տիկնիկների: Սակայն հարկ է հիշել, որ հոգեբանության մեջ նեղացկոտություն հասկացությունը կա նաև որպես ամենքից և ամեն ինչից մշտապես վիրավորվելու հակում: Այս նեղացկոտությունից կարելի է և պետք է ազատվել: Չէ՞ որ սա արդեն ոչ այնքան զգացում է, որքան բնավորության բացասական գիծ, անցանկալի տրամադրվածություն: Հոգեբանները պնդում են, որ նեղացկոտությունը մեր մանկական էգոյի արտահայտումն է: Անգամ եթե մարդը 40, 50 կամ 60 տարեկան է, հոգու խորքում նա կարող է իրեն զգալ որպես վախեցած փոքրիկ կամ ըմբոստ դեռահաս: Անգամ կարծիք կա, որ հասուն մարդու մեջ միշտ երեխա է ապրում, որը կարող է լինել կա՛մ ուրախ ու երջանիկ, կա՛մ նեղացկոտ ու միայնակ: Բարեբախտաբար, մենք երբեք չենք կարողանա ազատվել մեր հոգում եղած այդ երեխայից: Պետք է ուղղակի ստեղծել պայմաններ, որոնցում նրան հաճելի և հարմարավետ կլինի ապրել: Սակայն բացի երեխայից, որն առկա է մեր ենթագիտակցականում, գիտակցական մակարդակում մեր մեջ պետք է ապրի հասուն մարդը, որը և կկառավարի մեր զգացմունքներն ու կյանքն ընդհանրապես: Այսպես, հասուն մարդը՝ հույզերի թռուցիկ պոռթկումից հետո, կարող է հանգիստ ու ողջամտորեն շարունակել զրույցը՝ չվիրավորվելով զրուցակցի խոսքերից (անգամ եթե նրան փոքր-ինչ խոցել են) և հագիստ պատմել իր զգացողությունների մասին: Օրինակ՝ “Ների՛ր, բայց քո խոսքերն ինձ ցավ պատճառեցին: Հուսով եմ, որ դու ինձ անգիտակցաբար վիրավորեցիր”: Նման արտահայտությունից հետո զրուցակցի մոտ, ամենայն հավանականությումբ, մեղքի և զղջման զգացում կառաջանա, անգամ եթե մինչ այդ նա շատ լավ էլ գիտակցում էր, որ վիրավորում է Ձեզ:
Սակայն, մենք հաճախ միմյանց վիրավորում ենք այնուամենայնիվ չգիտակցելով, և եթե դա տեղի է ունեցել, նա՝ ում վիրավորել են, ճիշտ կանի միանգամից արտահայտի իր զգացմունքները՝ կոռեկտ և քաղաքավարի կերպով: Այս դեպքում բազում տհաճ իրավիճակներ ակնթարթորեն կպարզաբանվեն, իսկ Ձեր հոգում վիրավորանք չի մնա, և Դուք կկարողանաք բարի ընկերական հարաբերություններ պահպանել անգիտակցաբար Ձեզ վիրավորած մարդու հետ: Սակայն, ցավոք, հաճախ մենք չենք ցանկանում լսել միմյանց: Մենք լսում ենք միայն ինքներս մեզ և մեր ներսում “վիրավորված երեխային”: Բայց եթե Դուք հարգում եք զրուցակցին և իրոք ցանկանում եք լավ հարաբերություններ պահպանել նրա հետ, ապա անպայման պետք է պարզաբանեք ստեղծված տհաճ իրավիճակը՝ անգամ եթե դրա քննարկումը Ձեզ ցավ է պատճառում. դա մեծ, հասուն մարդու դիրքորոշում է: Վիրավորանքներն ու նեղացկոտությունը հաղթահարելու ունակություն ձեռք բերելու համար պետք է առաջին հերթին սովորել արտահայտել սեփական զգացմունքները: Շատ հաճախ մարդիկ ասում են՝ “Դու վատ ես վարվում, դու ինձ վիրավորում ես, դու հանում ես ինձ հունից”, այսինքն՝ մեղքը բարդում են դիմացինի վրա: Շատ ավելի լավ է ասել՝ “Ինձ տհաճ է, երբ դու այսպես ես վարվում, ինձ վիրավորում են քո խոսքերը”: Եթե մենք սկսենք ավելի հաճախ խոսել այն մասին, թե ինչ ենք զգում տվյալ պահին, ապա կսկսենք ինքներս մեզ հաշիվ տալ, որ մշտապես ինչ-որ զգացում ենք ապրում. դա շատ կարևոր է հասկանալ: Հոգեբանության մեջ գոյություն ունի նաև հոգեկան վիրավորանք հասկացությունը: Դա այնպիսի վիրավորանք է, որը երբեք չի անցնում, և մարդը մշտապես ինչ-որ բանից նեղացած է: Հավանաբար, մեր ընթերցողներից ոմանք կվրդովվեն և կասեն, որ նման բան չի կարող լինել: Սակայն, ցավոք, սա ճշմարտություն է: Ինչպես արդեն ասացինք, վիրավորվելու հակվածությունն ի հայտ է գալիս մանուկ հասակում, քանի որ “քթիկը կախած” երեխային ծնողներն ավելի շուտ են ուշադրություն դարձնում, քան հանգիստ և գոհ երեխային: Փոքրիկը շատ շուտ հասկանում է, որ լսված լինելու և ուշադրության արժանանալու համար պետք է միշտ ձևացնել, թե նեղացած ես: Հոգեկան նեղացկոտությամբ մարդկանց մոտ դեռ մանկուց ձևավորվում է մշտապես “ճնշված և վիրավորված” վիճակի սովորությունը: Արդեն մեծահասակ տարիքում նման մարդը սկսում է մանիպուլյացիայի ենթարկել շրջապատողներին՝ նրանց մոտ մեղքի զգացում առաջացնելով: Հոգեկան նեղացկոտությունից ազատվելը բավական բարդ է: Դա արդեն հանդիսանում է մարդու բնավորության գիծ, նրա կյանքի մի մաս, իսկ ահա վիրավորվածության մյուս տեսակներից ազատվել կարելի է:
Հաճախակի վիրավորանքների հետևանքները
Եթե մարդը չզբաղվի ինքնազարգացմամբ և շարունակի վիրավորվել ամեն ինչից անխտիր, դա կարող է ոչ միայն շատ հիվանդությունների պատճառ դառնալ, այլև հանգեցնել ընկերների կորստի և ընտանիքում մշտական տարաձայնությունների, մինչև անգամ՝ ամուսնալուծման: Զուր չէ, որ Ավետարանը գոռոզությունն անվանում է ամենածանր մեղքերից մեկը, չէ՞ որ հենց գոռոզության պատճառով է մարդն ամենից հաճախ վիրավորվում: Հոգին կրծող չներված վիրավորանքի պատճառով մարդը կարող է երկար ժամանակ զբաղվել հիմնականում իրեն վիրավորողից վրեժ լուծելու փորձերով՝ դրա համար զանազան ծրագրեր հորինելով: Նրա բոլոր մտքերը տարված կլինեն դրանով, իսկ այդ ընթացքում իր սեփական կյանքը կողքով կանցնի: Իսկ երբ նա, վերջապես, հասկանա դա, կարող է չափազանց ուշ լինել: Նրա մոտ, ով հոգում մշտապես վիրավորանք է կրում, աստիճանաբար ձևավորվում է կյանքի հանդեպ անբավարարվածություն, նա չի նկատում նրա ողջ հմայքն ու գույները, իսկ բացասական զգացումներն ավելի ու ավելի են կրծում նրա անձը: Այնուհետև կարող են առաջանալ դյուրագրգռություն, շրջապատի հանդեպ զայրույթ, նյարդայնություն և մշտական սթրեսային վիճակ:
Անի
18.03.2015
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն