ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Արդյոք՞ անհրաժեշտ է ցինկ-ի օգտագործումը կովիդ -19 հիվանդների կանխարգելման և առավել եվս բուժման ժամանակ. ՈՉ. Լամարա Մանուկյան
Ցավոք, ինչպես ցինկի, այնպես էլ մյուս վիտամինների ու հանքային նյութերի արդյունավետությունը, կորոնավիրուսի կանխարգելման և բուժման համար դեռ ապացուցված չէ, չնայած որ շատ հետազոտություններ են իրականացվել տարբեր երկրներում:
Այս միկրոտարրի/միկրոէլեմենտի արդյունավետության մասին լուրերը ակտիվորեն տարածվում են սննդային հավելումներ արտադրողների կողմից, որոնք, ըստ New York Times- ի, համաճարակի ընթացքում ցինկի պատրաստուկներից վաստակել են 134 միլիոն դոլար: ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը (FDA) նախազգուշական նամակներ է ուղարկել հինգ ընկերությունների ՝ ցինկի հավելումները գովազդելով, որպես կորոնավիրուսի «ոսկե հաբ»:
Եվս մեկ անգամ նշեմ, որ ցինկը ոչ մի կերպ չի պաշտպանում կորոնավիրուսից: Եթե ցինկը ունենար նվազագույն արդյունավետություն, այն արդեն ներառված կլիներ ամբողջ աշխարհում COVID-19- ի կանխարգելման և բուժման ուղեցույցներում :
Այո, ցինկը կարևոր միկրոտարր է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի լիարժեք գործունեության համար: Այն մասնակցում է սպիտակուցների և ԴՆԹ-ի սինթեզմանը, ինչպես նաև հորմոնների արտադրությանը, նպաստում է մկանների աճին և վերականգնմանը, մաշկի առողջությանը, վերքերի ապաքինմանը, բարելավում է մարսողությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և օգնում է իմունային համակարգին պայքարել վարակների և մրսածության դեմ: Այո ցինկն արագացնում է մրսածությունից /բայց ոչ կովիդ19/ վերականգնումը շուրջ 33% -ով: Սա նշանակում է, որ ընդհանուր մրսածության դեպքում, որը տևում է մոտ մեկ շաբաթ, կարող եք հիվանդ լինել երկու օր պակաս: Կարևորը առաջին ախտանշանների ի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում սկսել ընդունել, այն է ցանկալի է օգտագործել բերանում ներծծվող հաբերը, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Ցինկի պակասությունը գրանցվում է ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդկանց մոտ, հատկապես սոցիալապես անապահով խավերի: Ցինկը առկա է բազմաթիվ բուսական և կենդանական սննդամթեքներում, և բավարար սննդակարգ ունենալու դեպքում, ցինկի պակաս չի լինի։
Ցինկը շատ նենգ միկրոտարր է, և այն ինքնուրույն օգտագործելը հղի է լուրջ կողմնակի ազդեցություններով։ Սրտխառնոց, ուժեղ փսխում, լուծ, ցավեր, գլխացավեր, «լավ» HDL խոլեստերինի մակարդակի իջեցում։ Այս բոլոր ախտանիշները ցինկի «ինքնաբուժման» հնարավոր հետևանքներն են: Պարբերաբար ընդունելու դեպքում թույլատրելի դեղաչափից ավել (որը դժվար է հաշվարկել առանց բժշկի նշանակման), դա կարող է հանգեցնել պղնձի ՝ մեկ այլ կարևոր հանքանյութի պակասի: Բացի այդ, ցինկը կարող է թուլացնել որոշ դեղամիջոցների ազդեցությունը:
Ցինկը բավարար մակարդակը պահպանելու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է:
Ցինկ պարունակող սննդամթերքներն են.
- միս. տավարի միս, խոզի միս և գառ, թռչնամիս՝ հնդկահավ և հավ;
- բանջարեղեն ՝ կաղամբ, ոլոռ, ճակնդեղ, ծնեբեկ;
- ձուկ և ձննամթերք;
- հատիկաընդեղեն ՝ լոբի, ոսպ, սիսեռ;
- ընկույզ և սերմեր `դդմի և արևածաղկի սերմեր;
- կաթնամթերք `կաթ, յոգուրտ, մածուն, կաթնաշոռ և պանիր:
- հացահատիկային մշակաբույսեր ՝ վարսակ/գերկուլես/, շագանակագույն բրինձ, քվինոա;
- խեցեմորթներ ՝ ոստրեներ, խեցգետիններ, միդիաներ;
- ձու
Իհարկե, նաև մաքուր օդին զբոսնելը, բավարար ֆիզիկական ակտիվությունն ու լավ քունը կօգնեն ամրապնդել իմունային համակարգը:
Եղեք իրազեկված, պաշտպանված, լավատես և առողջ։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ։
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն