ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Էկզեմա

Էկզեման մաշկի քրոնիկական հիվանդություն է, որը երբեմն սրացումներ է ունենում: Հիվանդությանը բնորոշ է քորով ուղեկցվող մաշկային ցանի առաջացումը: Ժամանակակից բժշկության մեջ էկզեման երբեմն ոչ թե առանձին հիվանդություն են դիտում, այլ համախտանիշների համալիր: Նման մոտեցումը համապատասխանում է տիբեթյան բժշկության մոտեցումներին, որը մաշկային հիվանդությունները (դերմատիտներ ու դերմատոզներ) համարում է օրգանիզմի ներքին հիվանդությունների արտաքին դրսևորումներ:
Բուժումը
Էկզեմա ախտորոշման դեպքում, տիբեթյան բժշկության համաձայն, կատարվում է անհատական բուժում` կախված հիվանդության զարգացման գլխավոր մեխանիզմների բնույթից: Որպես կանոն, էկզեմայի բուժումը ներառում է բուսադեղամիջոցներ ու կենսաակտիվ կետերի վրա ներգործություն (կետային մերսում, ասեղնաբուժություն)` ալերգիկ գործոնը վերացնելու, նյարդային համակարգի հավասարակշռությունը վերականգնելու, ստամոքս-աղիքային տրակտի, լեղուղիների աշխատանքը բարելավելու համար, մի խոսքով, բոլոր այն պատճառները վերացնելու, որոնք կարող են էկզեմայի պատճառ դառնալ:
Էկզեմա ախտորոշման դեպքում տիբեթյան մեթոդով բուժումը հնարավորություն է տալիս ոչ միայն մաշկային հիվանդության ախտանշանները վերացնել, այլև մի շարք ներքին խնդիրներ:
Ախտանշանները
Նկատվում է մաշկի կարմրություն, այտուց, բշտիկների առաջացում, որոնք լցված են անգույն հեղուկով, առաջանում են ճաքեր, և մաշկը կեղևակալում է, թեփոտում, քոր գալիս: Բշտիկները հեշտ են պատռվում, որի պատճառով մաշկի վրա խոնավ հատվածներ են առաջանում:
Էկզեմա կարող է առաջանալ մարմնի տարբեր հատվածներում. ձեռքերին, դեմքին, ոտքերին, կան նաև վարիկոզ էկզեմա և այլ տեսակներ: Երեխաների մոտ հաճախ հանդիպում է դեմքի վրա տեղակայված էկզեմա, մեծերի մոտ հիմնականում հանդիպում է ձեռքերի վրա (դաստակներին) ու ոտքերին (թաթերին):
Էկզեմայի տեսակները
Ժամանակակից բժշկության մեջ էկզեմա են անվանում մաշկային հիվանդությունների մի քանի տեսակ , որոնց մեջ համախմբված են բնույթով ու տեղակայությամբ տարբեր դրսևորումներ:
Հիմնական տեսակ է համարվում իդիոպաթիկ էկզեման, որն ունի սուր բորբոքային բնույթ. մաշկի վրա առաջանում են բշտիկներ, որոնք պայթում են` ստեղծելով թաց հատվածներ: Սովորաբար այս պրոցեսը մեծ հատվածներ է ընդգրկում (դեմքը, ձեռքերը, մարմնի այլ հատվածներ): Կախված էկզեմայի տեղայնությունից` տարբերում են մի քանի տեսակներ:
Մանրէաբանական. սա նման է իդիոպաթիկ էկզեմային, սակայն բնորոշվում է թարախային կեղևներով: Այն սովորաբար առաջանում է մաշկի մեխանիկական վնասվածքների շուրջ (վերք, քերծվածք, թարախապալար, խոց):
Թեփոտ էկզեմա. բնորոշ են թեփային թերթիկները գլխամաշկի վրա, մազերի տակ, սակայն կարող է առաջանալ նաև այլ տեղերում, ասենք` կրծքին:
Մասնագիտական էկզեմա. առաջանում է արտաքին թունավոր ազդեցությամբ, սովորաբար կապված է աշխատանքային պայմանների հետ (քիմիական արտադրանքի արտադրամասերում):
Կոշտուկանման էկզեմա. առաջանում է ափերում, ոտնատակին, երբեմն տարածվում է նաև դաստակների ու ոտնաթաթերի երեսային մասում:
Արդեն ասվեց, որ էկզեման տիբեթյան բժշկության մեջ առանձին հիվանդություն չի դիտվում: Այն օրգանիզմում ինչ-որ խախտման հետևանք է: Նման խախտում կարող է լինել դիսբակտերիոզը (աղիքների ֆունկցիայի խանգարումը), նյարդային համակարգի հավասարակշռության, ներզատիչ, իմունային համակարգի հավասարակշռության խախտումը և մի շարք այլ պատճառներ:
Բուժման համար հարկավոր է պարզել, թե հատկապես ինչն է պատճառ դարձել, ու բուժել հիմնական պատճառը:

Կարդացեք նաև

Ծառայությունում կատարվում է մաշկային պապիլոմաների, ֆիբրոմաների, վիրուսային ախտահարումներ հեռացում, ակնեի, սնկային հիվանդությունների, ինչպես նաև գլխամաշկի դերմատիտների, եղունգների ախտահարումների բուժում...


Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...


Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով...


Ավելորդ քաշը խորացնում է փսորիազի ընթացքը, իսկ նիհարելը, հակառակը, թեթեւացնում է այս հիվանդության ախտանշանները եւ զգալիորեն բարելավում հիվանդների կյանքի որակը: Նման արդյունքի են հանգել...


Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...


Նոր միջոցը կարող է շատ արդյունավետ լինել ճաղատացման դեմ, հույս ունեն Columbia University Medical Center-ի մասնագետները: Նրանց իրականացրած հետազոտությանը չափավոր օջախային ալոպեցիայով տառապող...


Գիտնականները ԱՄՆ-ում մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը հնարավոր է դնել մաշկի վրա և այդպիսով նվազեցնել ո՛չ միայն կնճիռների և աչքերի տակի պարկերի տեսանելիությունը, այլև, իրապես, բարելավել մաշկի վիճակը դրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն