ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է ախտորոշել հոտերը տարբերակելու ունակությամբ. news.am

Massachusetts General Hospital-ի աշխատակիցներ Մարկ Ալբերսը եւ նրա գործընկերները նոր թեստ են մշակել, որի օգնությամբ կարելի է ախտորոշել Ալցհեյմերի հվանդությունը: Թեստը տարբերվում է մինչ այժմ գոյություն ունեցածներից եւ հիմնված է հոտերը տարբերակելու մարդու ունակության որոշման վրա:
Գիտնականները թեստը հաջողությամբ փորձարկել են ծանրության տարբեր աստիճանի մտավոր խանգարումներով 183 հիվանդների վրա: Կամավորները թեստերի շարք են անցել, որոնց ընթացքում նրանց առաջարկվել է տարբերակել հոտերը, նույնականացնել հոտերը եւ այլն: Գիտնականները հոտերը տարբերակելու հատկության եւ մտավոր ֆունկցիաների միջեւ կապ են հայտնաբերել: Այսպես՝ այս թեստերում վատագույն արդյունք են ցույց տվել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ, քան չափավոր խանգարումներով մարդիկ կամ, օրինակ, առողջ կամավորները, ովքեր մասնակցել են հետազոտությանը:
Ալցհեյմերի հիվանդությունը սկսում է զարգանալ շատ ավելի վաղ, քան առաջին ախտանշանները նկատելի են դառնում: Գիտնականների կարծիքով՝ թեստը կօգնի որոշել մեծ վտանգի խմբի հիվանդներին եւ նրանց, ում մոտ Ալցհեյմերի հիվանդությունը դեռեւս չի դրսեւորվել, բայց սկսել է զարգանալ:
Նոր թեստի հեղինակները կարծում են, որ Ալցհեյմերի հիվանդությունն առնչվում է ո՛չ միայն մարդու մտավոր ֆունկցիաներին, այլ նաեւ հոտառության համակարգին՝ ներգործելով ուղեղի այն հատվածների վրա, որոնք կապված են հոտերը տարբերակելու հետ. հենց այս պատճառով հիվանդության զարգացման դեպքում հաճախ խափանվում է հոտերը տարբերակելու ունակությունը:
Գիտնականները ծրագրում են առաջիկայում ավելի խոշոր ընտրանքով ստուգել թեստի արդյունավետությունը: Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, բացառված չէ, որ այն մոտ ապագայում կիրառվի Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտորոշման համար:

Կարդացեք նաև

Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...


Նեյրոբորելյոզ կամ Լայմի հիվանդություն
«Արմենիա» ՀԲԿ էր դիմել մարզում բնակվող 40 տարեկան տղամարդ` հետևյալ գանգատներով...


«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...


Առաջնային օղակի բժիշկների համար կազմակերպված առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է «Ալցհայմեր հիվանդության խնամքի» ուղեցույցը...


«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների թիմը Հայաստանում առաջին անգամ կատարել է էպիլեպսիայի նյարդավիրաբուժական բուժմանը նախորդող կարեւոր հետազոտություն` Վադա թեստ /Wada test/...


Հիվանդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել ոչ ծանր վիճակում. ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ գլխուղեղը սնուցող հիմնական անոթները քրոնիկ խցանված են: Քանի որ այդ դեպքում ներանոթային վիրահատությունները...


Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...


Մարդն այլ միջոց չունի ուժերը վերականգնելու, քան լիարժեք քունն է: Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանին կից հոգեբուժական և հոգեթերապիայի հիվանդանոցի պրոֆեսոր Հանս Ֆյորստլը դեղագործների...


ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...


Բժիշկները գտնում են, որ ցուրտ եղանակը մեծացնում է կաթվածների, սրտային հիվանդությունների՝ ստենոկարդիայի նոպաների և սրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հանկարծակի մահվան վտանգը: Կարծիք կա, որ ցածր ջերմաստիճանի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն