Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և բելգիական «Global Medical Solutions» ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի և «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Global Medical Solutions» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:   

Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռևս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, և կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ կենտրոնը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Ըստ նրա՝ ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ և ծրագրի առաջին փուլի արժեքը գնահատվում է մոտ 30 մլն եվրո: «Մեր նպատակը ոչ միայն գերժամանակակից բժշկական ծառայությունների մատուցումն է, այլ նաև նպաստել գիտահետազոտական և նորարարական կենտրոնների ստեղծմանը: Այն նաև լինելու է տարածաշրջանային կենտրոն, որն իր չափորոշիչներով չի զիջելու միջազգային նմանատիպ կենտրոններին»,- ասաց Ա. Խաչատուրյանը:

Նա նաև հայտնեց, որ կենտրոնում մատուցվող ծառայությունները լինելու են մատչելի և հասանելի մեր քաղաքացիների համար, քանի որ առանց մատչելիության, ըստ նրա, ծրագիրն իրականություն չի կարող դառնալ: «Մատչելի և որակյալ բուժսպասարկում ապահովող կենտրոնի կարևորությունը Հայաստանում մեծ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդկանց մի ստվար զանգված բուժման նպատակով մեկնում է արտերկիր՝ անհամեմատ մեծ գումարներ ծախսելով, իսկ մի մասն էլ ընդհանրապես զրկված է այդպիսի հնարավորությունից»,- ընդգծեց Ա.Խաչատուրյանը:

Global Medical Solutions ընկերության գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը տեղեկացրեց, որ ուռուցքաբանական կենտրոնը կխթանի Հայաստանում միջուկային բժշկության հիմնմանը, այդ ոլորտի մասնագետների պատրաստմանը և համապատասխան կրթական ծրագրերի ներդրման գործընթացներին: Ըստ նրա՝ կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքը, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը և մահացությունների նվազմանը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ:

Նշենք, որ հիմնվելով ապացուցողական բժշկության սկզբունքների վրա և օգտագործելով եվրոպական ուղեցույցների կիրառման ժամանակակից եղանակներ՝ ստեղծվող կենտրոնը նպաստելու է հանրապետության բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով հիվանդացության, հաշմանդամության ու մահացության ցուցանիշների նվազմանը:
Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ այն այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում և Թայլանդում:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հայաստանում հաշմանդամ է դառնում շուրջ 2700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի. եթե 100 հազար բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ-ին՝ 185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com

Ի՞նչ է բրախիթեապիան:


Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com
Հենաշարժիչ համակարգի քաղցկեղը մեր բժիշկների կողմից հաղթահարված է ՝ օրգանի պահպանմամբ. nairimed.com

1 . ՌԴ-ում  երկրորդային բնույթի  կոտրվածքի ֆիքսացիա իրականացնելուց հետո՝ 40-ամյա  բուժառուն դիմել է «Նաիրի» ԲԿ։  Բուժառուի   մոտ ախտորոշվել է ոսկրային պլազմոցիտոմա։ Քիմոթերապիա ստանալուց հետո...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը. nairimed.com

Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com
Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com

Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից
ԵՊԲՀ. Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են տարբեր տեղակայման ուռուցքների վիրահատություններ: Հիվանդանոցի ծառայությունների համատեղ աշխատանքը թույլ է տալիս հասնել լավ...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ–ում հաջողությամբ իրականացվում են Կլացկինի ուռուցքի (լեղուղիների քաղցկեղ) վիրահատություններ. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ է դիմել 73-ամյա տղամարդ, որը մեկ ամիս շարունակ ունեցել է գանգատներ, մասնավորապես՝ընդհանուր թուլություն, քաշի անկում, նկատել է նաև մեզի գույնի մգեցում, մաշկի և սկլերաների դեղնություն...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի էմբոլիզացիա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք 25 կգ քաշով...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com
Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ. nairimed.com

Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...

Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ
Քաղցկեղի բարդ վիրահատություններ բարեհաջող ելքով.Արթմեդ ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»
Ասեղային բիոպսիա և ուռուցքների դրենավորում «Արթմեդում»

Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա. drtehmine.com
Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա. drtehmine.com

Կլինիկա էր դիմել տղամարդ` կրծքավանդակի վերին և պարանոցի ներքևի հատվածում տեսանելի մաշկային գոյացության առկայությամբ։ Գոյացությունը նկատել են վեց տարի առաջ: Տարիների ընթացքում ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ