ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Բժիշկները ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսի վարակումից պաշտպանվելու խորհուրդներ են տվել. oncology.am
Արտերկրի բժիշկներն ուռուցքով հիվանդներին կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդներ են տվել, քանի որ մարդկանց այս խումբը, COVID-19-ի առումով, գտնվում է բնակչության խոցելի խմբում։ Մասնագետների եզրակացությունները հրապարակված են Emergency աղբյուրում։
Ինչպես պարզել են բժիշկները, քաղցկեղի որոշ տեսակներ և բուժման որոշ ձևեր, ինչպիսին է, օրինակ, քիմիաթերապիան, կարող են թուլացնել մարդու իմունային համակարգը և մեծացնել ցանկացած վարակի ռիսկը, այդ թվում՝ SARS CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2)։ Եթե ուռուցքով հիվանդը վարակվի կորոնավիրուսով, ապա այլ մարդկանց համեմատ` նրա մոտ մեծ է լուրջ բարդությունների առաջացման հավանականությունը:
«Տվյալ պահին COVID-19 հատուկ պատվաստանյութ չկա, այդ պատճառով քաղցկեղով հիվանդները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ կորոնավիրուսային վարակից կամ շնչական հիվանդություններից, ինչպիսին գրիպն է, խուսափելու համար, քանի որ տվյալ խումբը ավելի խոցելի է », — նշել են մասնագետները։
Վերոնշյալի հետ կապված բժիշկները պնդում են, որ ուռուցքային հիվանդները խուսափեն մեծաթիվ մարդկանց հետ հանդիպելուց, բացառեն ձեռքսեղմումները և համբույրները ծանոթների և ընկերների հետ հանդիպելիս, անլվա ձեռքերով չդիպչեն աչքերին, քթին, բերանին, ձեռքերը լվանալ օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյան, ուտել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են իմուն համակարգի համար օգտակար նյութեր, հետևել հիգիենայի բոլոր կանոններին՝ հոգ տանելով սեփական մարմնի մասին։
Չինացի գիտնականները գնահատել են ուռուցքով հիվանդների ռիսկերը։
Այսպես կոչված, իմունոդեպրեսիվ վիճակի պատճառով (որն օրգանիզմում առաջացնում են չարորակ գոյացությունները և դրանց բուժումը) ուռուցքային հիվանդները վարակման ավելի մեծ ռիսկ ունեն և ավելի ծանր են տանում վիրուսային հիվանդությունը։ Այդ մասին հաղորդում է The Lancet Oncology հրատարակչությունը՝ հղում կատարելով չինացի գիտնականների հետազոտություններին։ Բժիշկներն ուսումնասիրել են COVID-19 հիվանդացությամբ 2000 դեպք և եկել են այն եզրակացության, որ ուռուցքային հիվանդների հսկողությունը պետք է ուժեղացնել։ Քանի որ նրանց վիճակն արագ վատթարանում է, խորհուրդ է տրվում այս հիվանդներին ուժեղացնել անձնական պաշտպանության միջոցները և քիմիաթերապիան, ինչպես նաև պլանային վիրահատությունները տեղափոխել ավելի ուշ ժամկետ։
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն