ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Երեխային բարուրելը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ. Մեր հյուրն է Արա Այվազյանը
1970-ականներին Ճապոնիայում գրեթե համատարած բոլորը բարուրում էին նորածիններին: Հենց այնտեղ առաջին անգամ փորձեցին վիճակագրական տվյալներ ստանալ, որի արդյունքներն ապշեցուցիչ էին. այն երեխաները, որոնց չէին բարուրում, զգալիորեն ավելի առողջ էին նորածնային շրջանում բարուրած փոքրիկներից: Այս ուսումնասիրությունը շատ արագ հեղաշրջեց ճապոնացիների համար վաղուց արդեն սովորական դարձած բարուրելու ավանդույթը: Դրական արդյունքները չուշացան. Ճապոնիայում գրանցվեց կոնքազդրային հոդերի խնդիրներ ունեցող երեխաների թվի կրճատում` 10 անգամով:
Հայաստանում ևս վաղուց կա նման «միկրոհեղաշրջման» կարիք: Մինչ օրս մեզանում` հատկապես գյուղերում, կարելի է հանդիպել բազմաթիվ ընտանիքների, որոնք դեռևս բարուրում են նորածիններին: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում արդեն գրեթե հնարավոր չէ գտնել հիվանդանոց, որոնք դուրսգրումից առաջ բարուրում են երեխային: Facebook սոցիալական կայքում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ բուժհաստատությունները նորածիններին այլևս չեն բարուրում: Պարզելու համար, այնուամենայնիվ, զանգահարեցինք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ և Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն: Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբույժ Մարինա Զարգարյանը հաստատեց, որ իրենց մոտ նորածիններին չեն բարուրում, քանի որ դա միանշանակ վտանգավոր է թե' հենաշարժիչ համակարգի, թե' շնչառության համար: Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի նեոնատոլոգ Ֆլորա Սարգսյանը նույն բանը պնդեց և ավելացրեց, որ դուրսգրումից հետո` տուն հասնելուն պես, շատ ծնողներ, այնուամենայնիվ, բարուրում են փոքրիկներին:
Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության գիտական կենտրոնի մանկական օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժնի վարիչ Արա Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բարուրը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ զարգացող օրգանիզմի հենաշարժիչ համակարգի վրա: Նրա խոսքով` այն պնդումը, թե իբր բարուրն ուղղում է մանկան ոսկրերը, միֆ է.
«Բարուրված երեխան չի ստանում արևից սնուցում, այսինքն՝ վիտամին D: Այդ վիտամինի պակասությունը հանգեցնում է նրան, որ մանկան ոսկրերը փափկում են: 1-1,5 տարեկանում ծնողներն իրենց «պարտքն են համարում» երեխային քայլել սովորեցնել, բացում են բարուրը և փափկած ոսկրերով երեխային, ով երբևիցե ազատ չի շարժվել, հատուկ սարքերով փորձում են ստիպել կանգնել ու քայլել: Կտրուկ կանգնելու հետևանքով երեխայի փափուկ ոսկրերը ծռվում են: Սա, իհարկե, չի կարելի տարածել բոլորի վրա: Կան երեխաներ, որոնց առողջության «պաշարը» հերիքում է և նրանք դիմանում են բարուրի տանջալից շրջանին»:
Խոսելով հարցի մյուս կողմի մասին` Արա Այվազյանը զարմանք է հայտնում, թե ինչու են մարդիկ կարծում, որ երեխան ինչ-որ բանով իրենցից տարբերվում է.
«Ինչու՞, օրինակ, ոչ ոք վեց ամիս չի կապկպում հասուն մարդուն: Եկեք փորձենք նման մի բան անել ու հետևել նրա վիճակին: Ես վստահեցնում եմ, որ անգամ զարգացած հենաշարժիչ համակարգ ունեցող մարդը` մոտ վեց ամիս բարուրված մնալուց հետո, ձեռք կբերի մի շարք հոդային խնդիրներ»:
Իհարկե, չի կարելի ասել, թե սա ոտնձգություն է երեխայի ազատության նկատմամբ, քանի որ այդ հասակում նրա գիտակցությունը դեռ զարգացած չէ, բայց, արի ու տես, որ բարուրն ունի նաև հոգեբանական խնդիրներ հարուցելու հատկություն: Արա Այվազյանը որպես այդպիսիք մասնավորապես առանձնացնում է քնի խանգարումները, նյարդայնությունն ու դյուրագրգռությունը:
Առհասարակ, բարուրելու սովորությունը տարբեր երկրներ է թափանցել այն վայրերից, որտեղ շատ ցուրտ է ձմռանը: Այո, օրինակ, յակուտները ստիպված են եղել բարուրել երեխաներին, որպեսզի փրկեն նրանց ցրտից: Սա է պատճառը, որ նրանց մոտ շատ բարձր է եղել հոդախախտումների տոկոսը:
Այն երեխան, ում չեն բարուրում, զարգացաման շրջանում անընդհատ շարժվում է, շարժում է հոդերը, լավանում է արյան շրջանառությունը, ի վերջո, նրա մարմինը վարժվում է շարժումներին, և երբ հասնում է քայլելու պահը, օրգանիզմը պատրաստ է լինում դրան: Արա Այվազյանը խորհուրդ է տալիս ազատվել հին մտածելակերպից, թե անկանոն շարժումներ անելով՝ երեխան կարող է ինքն իրեն վնասել.
«Մտածում են` վայ, գլուխը դուրս կգցի, ոտքը կվնասի և այլն: Նման բան չկա: Այդ անկանոն շարժումների շնորհիվ է, որ զարգանում է երեխայի հենաշարժիչ համակարգը: Իմ հաճախորդներից շատերը գալիս են ու ասում, որ երեխան չի քնում, մինչև չի բարուրում: Նման դեպքում պատասխանում եմ, որ այդ իրենք չեն կարողանում քնել և որպեսզի երեխան չխանգարի` իրենք իրենց հոգսից ազատելու համար, խեղճ երեխային բարուրում են ու տիկնիկի պես մի կողմ դնում: Ես սեփական պրակտիկայից կարող եմ օրինակներ բերել, երբ մանկանը բարուրել են 1,2-2 տարի, որը հիմնականում տարածված է հեռավոր գյուղերում: Դե սա արդեն դաժանություն է: Գալիս են ու ասում, որ իրենց տատիկները երեխաներին բարուրել են, ինչու՞ իրենք էլ չբարուրեն: Հետո նայում ես` տատիկը ոնց-որ «այնքան էլ լավ չի քայլում», ինչ-որ խնդիրներ ունի առողջության հետ»:
Հարցին, թե մասնավորապես ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել բարուրը, Արա Այվազյանը պատասխանեց.
«Խոսքը մասնավորապես վերաբերում է «o-աձև» և «x-աձև» դեֆորմացիաներին, ռախիտին, որն այսօր անչափ տարածված է և կոնքազդրային հոդախախտին: Նման բան կա. բոլոր նորածինների մոտովորապես 30%-ը ծնվում է կոնքազդրային հոդերի թերհասունությամբ։ Նման երեխային չբարուրելու դեպքում մեծանում է հավանականությունը, որ հոդերը կզարգանան նորմալ ու կկատարեն իրենց ֆունկցիաները: Բարուրելու պայմաններում` ասես զրկում ենք նրան ապաքինվելու հնարավորությունից, քանի որ թերհաս հոդերի աճը, փաստացիորեն, մեխանիկական ճնշմամբ կանխվում է: Պետք է մեկընդմիշտ ընդունել, որ երեխայի մաշկը պիտի շնչի և, ժողովրդական լեզվով ասած, արև տեսնի: Իհարկե, սա չի նշանակում վարվել այնպես, ինչպես իմ այցելուներից ոմանք, ովքեր, լսելով, որ երեխային արև է պետք, դուրս են տանում օրվա կեսին, հետո մենք պայքարում ենք երեխայի ստացած այրվածքների դեմ: Նման դեպքեր էլ են լինում»:
Եթե, այնուամենայնիվ, երեխային բարուրել են, ու նա արդեն ձեռք է բերել ինչ-որ խնդիրներ, Արա Այվազյանը հավաստիացնում է` մինչև երեխայի 1 ամսականը լրանալը, հոդախախտը 90-100%-ով բուժվում է, այս թիվը նվազում է արդեն 1 տարեկանում` բուժման հավանականությունը դառնալով 50։50:
Օրթոպեդը խորհուրդ է տալիս նորածնին օրթոպեդի հսկողության տակ պահել` գոնե ամիսը մեկ անգամ, ժամանակին բացահայտելու ու բուժելու, եթե խնդիր կա: Հատկապես, եթե այժմ մինչև 7 տարեկան երեխաներին բուժծառայությունների տրամադրումը Հայաստանում անվճար է: Անվճար բուժօգնություն ստանալու համար պետք է ընդամենը ներկայացնել երեք փաստաթուղթ` ծննդականի պատճեն, առողջության վկայականի պատճեն և ուղեգիր: Արա Այվազյանը խնդրում է` բժշկին դիմելիս, չմոռանալ այս փաստաթղթերից որևէ մեկը, հակառակ դեպքում հնարավոր չի լինի կազմակերպել անվճար սպասարկում:
Վաղուց արդեն ժամանակն է գիտակցելու, որ մենք արհեստականորեն ավելացնում ենք մեր երկրում հոդախախտ ունեցող երեխաների թիվը, և, ինչպես փաստում է Արա Այվազյանը, միջազգային հանրությունը մատով է ցույց տալիս մեզ: XXI դարում, երբ բժշկությունն արդեն բավական զարգացած է, ծիծաղելի է, լինի երկիր, որտեղ դեռ արմատախիլ չի արվել նորածնային շրջանում երեխային բարուրելու սովորույթը:
Facebook սոցիալական կայքում կատարած մեր հարցումները ցույց տվեցին նաև, որ հարցվածների միայն 1%-ը չի ճանաչում ընտանիք, որտեղ նորածնին բարուրում են: Հուսանք, որ այս թիվը կավելանա:
Անահիտ Աբրահամյան
18.03.2013
Կարդացեք նաև
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո...
Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...
2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական...
«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...
«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը...
Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...
Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:
Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...
Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն