ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից
Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան տեղափոխելով մարտի դաշտում վիրավորված հայրենիքի պաշտպաններին:
Հիշարժան դեպքերը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անոթային վիրաբուժության 2-րդ կուրսի կլինիկական օրդինատորի պատերազմում անցած փորձառության ընթացքում քիչ չէին, բայց ամենից շատ տպավորել էր զինծառայողներից մեկի պատմությունը, որին տեսել է Վարդենիսի հոսպիտալում, վիրահատական սեղանին՝ ակամա մասնակցելով վիրահատությանը:
«Զինծառայողը ստացել էր աջ վերին վերջույթի հարզենային բեկորային վիրավորում, ինչի արդյունքում ունեինք բազկի շրջանի պատռված, ջնջխված վերք՝ նյարդանոթային խուրցի վնասումով, բազկային զարեկակի դեֆեկտ՝ մոտ 10 սմ: Վերջույթի իշեմիայի աստիճանը գնահատելուց հետո՝ անմիջական կապ եմ հաստատել իմ ավագ ղեկավար Արա Ֆիլիպի Ավետիսյանի հետ: Վերջույթի արյունամատակարարումը վերականգնելու և անդամահատումից խուսափելու նպատակով՝ առաջարկեցի ներքին շունտ տեղադրել և հիվանդին շտապօգնության մեքենայով տեղափոխել Երևան»,- պատմում է կլինիկական օրդինատորը: Արդյունքում նրա առաջարկած լուծման շնորհիվ հաջողվել է ռետինե խողովակի օգնությամբ ժամանակավոր վերականգնել զարկերակային դեֆեկտը, և վիրավորին տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, որտեղ արդեն զինվորականը համալսարանական բժիշկների կողմից վիրահատվել է, հեռացվել է արհեստական ներքին շունտը և զարկերակային անբողջականությունը վերականգնվել է մեծ ենթամաշկային երակը՝ վերցված ստորին վերջույթից:
Արտակը նշում է, որ նման միջամտություն և անգամ վիրահատություն հնարավոր էր կատարել նաև Վարդենիսում, սակայն վիրավորների մեծ հոսքը, ժամանակի, գործիքակազմի սղությունն արհեստավարժ թիմին հնարավորություն չէին տալիս երկար ժամանակ կենտրոնանալ վիրավորների վրա, քանի որ սպասման մեջ էին շատերը, որոնց ևս պետք էր անհապաղ բժշկական օգնություն տրամադրել:
«Անգամ անդամահատում կատարելու դեպքում էլ վիրավորի կյանքին վտանգ չէր սպառնա, սակայն մենք քննարկեցինք և ընտրեցինք այն տարբերակը, որը հնարավորություն տվեց պահպանել նրա ձեռքը, կյանքի որակը» - մանրամասնում է ԵՊԲՀ սովորողը:
Ընդգծում է, որ վիրավորում ստացած զինվորականը, որը ջոկի հրամանատար էր Արցախում, խոստովանել էր, որ աջ ձեռքով դեռևս պատրաստվում է զենք բռնել, հետևաբար այն ամպուտացնելը չէր կարող լինել ամենալավ որոշումը:
Վիրահատությունից հետո կլինիկական օրդինատորը պահպանում է կապը պացիենտի հետ, որին օգնելու համար մասնագիտական ճիշտ որոշում է առաջարկել: Ձեռքի վիրահատությունից հետո կատարվել են նաև պլաստիկ միջամտություններ. անցնում է վերականգնողական բուժում:
Արտակ Գոքորյանը մինչև պատերազմի վերջին օրը շարունակել է ակտիվ մասնակցություն ունենալ վիրավորների տեղափոխման գործին:
Խոստովանում է, որ երբեմն ունեցել է զգացում, որ հնարավոր է չվերադառնա, երբեմն հակառակորդի կրակահերթի ձայնը շատ մոտ էր, սակայն բոլոր դեպքերում իրենց հաջողվել է կատարել մասնագիտական առաջադրանքն ու վիրավորներին հասցնել մասնագիտացված բժշկական հաստատություններ:
«Պատերազմից հետո կյանքն իհարկե փոխվել է, և ինչպես ցույց տվեց փորձը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը գործի կեսն է: Սարսափելի մեծ դաս էր, թե՛ մասնագիտական, թե՛ կյանքի առումով, որը չեմ ցանկանա մեր հետագա սերունդն անցնի կամ առնչվի նման փորձի հետ»,- նկատում է նա:
Պատերազմական և խաղաղ պայմաններում առաջնորդվել է դիմացինին առավելապես օգնելու սկզբունքով:
Ընդգծում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ, առավել ևս բժիշկների, պատասխանատվությունը սեփական խղճի առաջ ահռելի մեծ է:
Անոթային վիրաբուժությունն ընտրել է՝ սիրելով, հաշվի առնելով բժշկագիտության այս ուղղության արդիականությունը, երբ գործ ես ունենում վերջույթը պահպանելուց մինչև կյանքը փրկելու նուրբ սահմանագծի հետ:
Կարդացեք նաև
Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո...
Հիսունամյա Աննա Ալոյանը կոնքազդրային երկու հոդերի միաժամանակյա փոխարինման վիրահատության հաջորդ իսկ օրը ոտքի է կանգնել, իսկ երկու ամիս անց ապրում է առանց ցավի լիարժեք կյանքով՝ հանգիստ քայլում է...
2022թ սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար իր հետ բժշկական...
«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից...
«Արմենիա» բժշկական կենտրոնում մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ. գ. դ., պրոֆեսոր Արա Այվազյանի կողմից կատարվել է հերթական՝ իր բնույթով բացառիկ վիրահատությունը...
Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը...
Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:
Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն