ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Աուտիզմի դեպքերի 98 տոկոսը պայմանավորված է գենետիկ գործոններով. news.am
Երեխաների մոտ աուտիզմի զարգացման պատճառ գրեթե միշտ գեներն են, նշում են բրիտանացի գիտնականները: Համաձայն Լոնդոնի արքայական քոլեջի մասնագետների հետազոտության՝ 98 տոկոս դեպքերում մեղավոր են գեները: Այս ցուցանիշը շատ ավելի մեծ է, քան ընդունված էր կարծել նախկինում:
Մասնավորապես՝ մի շարք հետազոտություններ որպես աուտիզմի պատճառ նշում էին MMR պատվաստումները (պատվաստում երեք հիվանդության դեմ՝ կարմրուկ, խոզուկ, կարմրախտ), էկոլոգիական պատճառները եւ արտաքին ազդեցության մի շարք այլ գործոններ:
Այժմ, սակայն, գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ աուտիզմը գրեթե բացառապես ժառանգական հիվանդություն է: Այսօր աուտիզմի դեպքերն արձանագրվում են շատ ավելի հաճախ, քան նախկինում: Այդ պատճառով գիտնականները կարծում են, որ այն կարող է արտաքին գործոններով պայմանավորված լինել: Որոշ տվյալների համաձայն՝ աուտիզմով տառապում է մեր մոլորակի յուրաքանչյուր 100-րդ բնակիչ:
Բրիտանացի գիտնականները, սակայն, համոզված են, որ կենսակերպն ու էկոլոգիական գործոնները պատասխանատու են աուտիզմի դեպքերի ընդամենը 2 տոկոսի համար: Մասնագետներն այս եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ համեմատել են մեկ ձվաբջջից զարգացած եւ ընդհանուր ԴՆԹ ունեցող երկվորյակների եւ տարբեր ձվաբջիջներից զարգացած ու գեների միայն կեսի համընկնում ունեցող երկվորյակների վարքը:
Հետազոտությունը ցույց տվեց, որ մի ձվաբջջից զարգացած երկվորյակների շրջանում աուտիզմը շատ ավելի տարածված է: Այսպիսով, գենետիկական գործոններն են պայմանավորում աուտիզմի դեպքերի 74-98 տոկոսը: Եվ, եթե գեներն են աուտիզմի գլխավոր պատճառը, ապա դրա ժամանակագրական տեսանկյունից վերջին բռնկումը կարող է բացատրվել միայն նրանով, որ բժիշկները պարզապես սկսել են ավելի ճշգրիտ ախտորոշել այս հիվանդությունը:
Կարդացեք նաև
Գենետիկ անձնագիրը յուրաքանչյուր անձի ԴՆԹ-ի տվյալների բազա է, որն արտացոլում է մարդու յուրահատուկ գենետիկ առանձնահատկությունները, որոշ հիվանդությունների նկատմամբ նրա նախատրամադրվածությունը կամ այդ հիվանդությունները սերունդներին փոխանցելու հավանականությունը...
Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...
Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...
Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է...
Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների...
Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել...
Շվեդիայում պատրաստվում են մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել: Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի...
Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն, իսկապես, կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեներն այդ վտանգը...
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ...
Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն