ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Մարդկային սաղմի գեների խմբագրումն առայժմ անթույլատրելի է. գիտնականներ. news.am
 
                            Մարդկային գեների խմբագրման ոլորտում հետազոտություններն օգտակար են եւ պետք է շարունակվեն, սակայն դրանք չպետք է հանգեցնեն հղիությունների եւ երեխաների ծննդի: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ում` Վաշինգթոնում տեղի ունեցող Մարդկային գեների խմբագրմանը նվիրված գագաթնաժողովի մասնագետները: 
Գագաթնաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ գենետիկ ինժեներիայի բժշկական տեխնոլոգիաները զարգացնել կարելի է, եթե այդ աշխատանքների արդյունքները չեն փոխանցվելու հաջորդ սերունդներին: Խոսքն, օրինակ, այնպիսի մուտացիաների շտկման մասին է, որոնք   մանգաղանման բջիջների սակավարյունություն են առաջացնում (քաղցկեղի դեմ ավելի արդյունավետ կերպով պայքարելու համար): Սակայն, այսպես կոչված, սաղմնային գծի խմբագրումը (օրինակ, երեխայի ծննդից առաջ գենի ջնջումը կամ փոփոխությունը ժառանգական հիվանդությունից ազատելու համար) առայժմ անցանկալի է համարվում, առնվազն` այնքան ժամանակ, քանի դեռ որոշված չեն լինի անվտանգության հարցերը եւ քանի դեռ հնարավոր չէ հանրային համաձայնության հասնել այդ տեխնոլոգիաների թույլատրելիության վերաբերյալ: 
Այնուամենայնիվ, գագաթնաժողովի մասնակիցները չեն համարձակվել վերջնականապես արգելել մարդու սաղմի գեների եւ ցողունային բջիջների խմբագրումը հիմնարար գիտական հետազոտություններում, բայց ոչ երբեք` բժշկական պրակտիկայում:  Նման արգելքը, ի վերջո, հազիվ թե գործի, չէ՞ որ միշտ կգտնվեն գիտնականներ եւ երկրներ, որոնք կխախտեն դա եւ գիտական հանրությունը հնարավորություն չունի հետեւել դրան եւ պատժել խախտման դեպքում: 
Խորհրդակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-3-ին` Վաշինգթոնի Գիտությունների, ինժեներական գործի եւ բժշկության ազգային ակադեմիայի տարածքում: Դրան մասնակցել են բրիտանական Թագավորական գիտական ընկերակցության, Չինական եւ ամերիկյան գիտությունների ակադեմիաների ներկայացուցիչներ: 2016-ին միջազգային հանձնաժողովի նոր նիստ է նախատեսված, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն ամերիկյան գագաթնաժողովին բարձրացված հարցերը: 
Տվյալ տեխնոլոգիայի վտանգավորության մասին վեճերն ընթանում են 2015-ի մարտից, երբ չինացի գիտնականներն առաջին անգամ մոդիֆիկացիայի էին ենթարկել մարդկային սաղմի գենոմը: Ցյունցզյու Հուանը փորձարկումների համար անկենսունակ սաղմեր էր վերցրել, որոնք ստացվել էին տեղի ընտանիքի պլանավորման կլինիկաներից: Գիտնականն օգտագործել էր գենոմի խմբագրման տարածված CRISPR/Cas9 համակարգը ԴՆԹ-ից HBB մուտանտ գենի հեռացման համար, որը բետա-տալասեմիա է առաջացնում` արյան ծանր գենետիկ հիվանդություն: Սակայն CRISPR/Cas9-ը  հաջող արդյունք է տալիս դեպքերի 20 տոկոսից էլ պակասում:
Որոշ մասնագետների կարծիքով, սաղմի գեների խմբագրումը վտանգավոր է, որովհետեւ դրանք ԴՆԹ-ն փոխանցում են հաջորդ սերունդներին եւ առաջին հայացքից աննկատ «շտկումներն» ապագայում հսկայական վնաս կարող են հասցնել: Բացի այդ, գեների մոդիֆիկացիայի արդյունավետ համակարգը կարող է հայտնվել այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք այն օգտագործում են ակնհայտորեն անմարդկային նպատակներով:
 08.12.2015
08.12.2015                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Գենետիկ անձնագիրը յուրաքանչյուր անձի ԴՆԹ-ի տվյալների բազա է, որն արտացոլում է մարդու յուրահատուկ գենետիկ առանձնահատկությունները, որոշ հիվանդությունների նկատմամբ նրա նախատրամադրվածությունը կամ այդ հիվանդությունները սերունդներին փոխանցելու հավանականությունը...
 11.01.2024
11.01.2024                                     
                                        
                                
                Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...
 07.07.2020
07.07.2020                                     
                                        
                                
                Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...
 10.02.2020
10.02.2020                                     
                                        
                                
                Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է...
 07.02.2017
07.02.2017                                     
                                        
                                
                Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների...
 15.12.2016
15.12.2016                                     
                                        
                                
                Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել...
 02.12.2016
02.12.2016                                     
                                        
                                
                Շվեդիայում պատրաստվում են մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել: Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի...
 29.09.2016
29.09.2016                                     
                                        
                                
                Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն, իսկապես, կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեներն այդ վտանգը...
 16.08.2016
16.08.2016                                     
                                        
                                
                Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ...
 11.08.2016
11.08.2016                                     
                                        
                                
                Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...
 10.08.2016
10.08.2016                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    