ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Սրտային հիվանդություններից յուրաքանչյուրը նոր հիվանդության պատճառ կարող է դառնալ: Իսկ ամենատարածված սրտային հիվանդությունն աթերոսկլերոզն է’ սրտի իշեմիկ հիվանդությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի տնօրեն, սրտաբան Սմբատ Ջամալյանը, Հայաստանում իշեմիկ հիվանդություն ունեցողների 40-50 տոկոսը բուժվում է: «Իհարկե, ավելի մեծ տոկոսը կստանար համապատասխան բուժում, եթե չլիներ ֆինանսական կողմը»,- ասաց սրտաբանը: Նրա խոսքով’ աթերոսկլերոզը Հայաստանում շատ երիտասարդ է. այն հիմնականում հատուկ է 30-ից բարձր տարիքի մարդկանց, իսկ զարգացած երկրներում այն ի հայտ է գալիս 50-55 տարեկանից հետո...
Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ գերզբաղվածությունն ու երկար աշխատանքային օրը բերում է մի շարք լուրջ հիվանդությունների` անգամ ինֆարկտի: Լոնդոնյան համալսարանի մասնագետները փորձարկումներից հետո պարզել են, որ 11 ժամ և ավել աշխատելը բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը մինչև 67%: Նրանք իրենց առջև նպատակ են դրել ստիպել մարդկանց փոխել առողջությանը վնասող կյանքի ռիթմը և որ միայն ֆիզկուլտուրան ու ճիշտ սննդակարգերը դեռ բավարար չեն...
Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների նախաձեռնած դեղերի անվտանգության երկու նոր հետազոտությունները խոսում են այն մասին, որ այն կանայք, որոնք դրոսպիրեոնով հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունում, ունեն երակների թրոմբոէմբոլիայի բարձր ռիսկ՝ համեմատած այն կանանց, որոնք հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունում լևոնորգեստրելով:
Բոստոնի դեղերի անվտանգության ծրագրի տնօրեն և համաճարակաբանության պրոֆեսոր Սյուզան Ջիկի հսկողությամբ անցկացվել են երկու հետազոտություն...
Մի քանի հետազոտությունների տվյալների նոր վերլուծությունը կապ չի հայտանբերել օրը երեք կամ ավելի բաժակ սուրճի օգտագործման և արյան ճնշման բարձրացման հետ:
Ժենժեն Ժանգը` Միչիգանի համալսարանի Համաճարակաբանության ֆակուլտետից, և նրա գործընկերներն իրենց հոդվածում գրել են, որ հետազոտության մետա-վերլուծության տեղեկատվությունն այն մասին, որ սուրճի օգտագործումը կապված է արյան ճնշման որոշակի բարձրացման հետ, ցույց է տալիս, որ այս հետազոտությունները եղել են ոչ տևական (85 օր կամ ավելի քիչ)...
Այս շաբաթ Փրըսիդինգ օֆ դը Նեյշընըլ Ըքադամի օֆ Սայընսիս (Proceedings of the National Academy of Sciences (PNAS)) ամսագիրը հրապարակում է կլինիկական թերապիայի յուրահատուկ ձեռքբերումը, որն ուղղված է արյան շրջանառության վատացման հետևանքով հյուսվածքների կորստին և օրգանների ֆունկցիաների խանգարմանը` այնպիսի տարածված ախտահարումների ժամանակ, ինչպիսին սրտամկանի ինֆարկտն է, կամ գլխուղեղի իշեմիկ հիվանդությունը: Նոր թերապիան փոխպատվաստման արդյունքը դարձնում է ավելի արդյունավետ, նաև` ցանկացած վիրահատական գործընթաց, որտեղ կա արյան կորուստ...
Ալբերտա պրովինցիայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ինսուլտից հետո հիվանդի բարելավման համար անհրաժեշտ են վաղ ֆիզիկական աշխատանքներ:
Այն հիվանդները, որոնք ինսուլտից մեկ շաբաթ անց մասնակցել են ծրագրված վարժություններին, ներկայացրին սրտի աշխատանքի լավ ցուցանիշներ...
Արևմտյան պահեստային Կեիս համալսարանի բժշկական դպրոցի և Կենտի անվան համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղի օգտագործումը բարձրացնում է ճնշումը, քանի որ այն դժվարացնում է մարմնի ջերմաստիճանի և սիրտ-անոթային համակարգի զարկերակային ճնշման միաժամանակյա կառավարումը:
Գիտնականները 22 տղամարդու մոտ, որոնք չեն տառապում հիպերտոնիայով, ուսումնասիրել են աղաջրի և մաքուր ջրի ազդեցությունը...
Սպիտակուցի բարձր մակարդակը, որը թույլ է տալիս կարգավորել անոթային ճնշումը, կանխորոշում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Սա հաստատվում է Սեինթ Մայքլզ հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Սուբոդհ Վերմայի հետազոտության մեջ:
Արյան մեջ սպիտակուցների մակարդակի կամ պլազմայի ռենինի ակտիվության չափումը բժիշկներին կօգնի կանխորոշել սրտի նոպայի կամ ինսուլտի ռիսկը...
Արևմտյան Օնտարիոյի համալսարանի նոր հետազոտության ընթացքում մանդարինում հայտնաբերել են նյութ, որը ոչ միայն կանխում է ճարպակալումը, այլև ունի երկրորդ տեսակի դիաբետից, և անգամ աթերոսկլերոզից պաշտպանելու հատկություններ:
Մետաբոլիկ համախտանիշի ուսումնասիրության ժամանակ լաբորատորիայում փորձարկվող մկներին կերակրել են մեծ քանակությամբ ճարպ պարունակող սննդով և շաքարով...
ԱՄՆ-ում դեղամիջոցների և սննդամթերքի որակի հսկողության գրասենյակը հավանություն տվեց անևրիզմայի՝ առանց բաց վիրահատության բուժման միջոց հանդիսացող նոր հարմարանքին:
Խողովակաձև էմբալիզացիոն սարքը ճկուն մեխանիկական խողովակ է՝ պատրաստված պլատինից, նիկել-կոբալտի քրոմային խառնուրդից, որը կարող է օգտագործվել մեծ և հսկա անևրիզման ողջ քներակով մեկ արգելափակելու համար:
Աշխատանքի համար սարքը կցվում է փողաձողակ (կաթետերի) ծայրին, որը տեղադրվում է ոտքի զարկերակի վրա: Փողաձողակն այն հասցնում է անևրիզմայի տեղակայման վայրը...
Հատուկ ձևով կառուցված զարկերակաչափը, որ ամրանում է մատին, կարող է օգտագործվել սրտի և անոթների աշխատանքի փոփոխությունները քնի ժամանակ որոշելու համար: Այս պարզ մեթոդիկայի օգնությամբ կարելի է անգամ որոշել սիրտ-անոթային հիվանդության բարձր ռիսկով հիվանդներին: Այս մասին ասվում է Շվեդիայի Գյոտեբորգ համալսարանի...
Հետազոտողները փորձում են պարզել՝ արդյո՞ք սրտի իշեմիկ հիվանդության դեպքում առաջնային կանխարգելման ռազմավարությունը շահութաբեր է, այն դեպքում, երբ ասպիրինը կիրառվում է պրոտոնային...
Ամերկացի հետազոտողները գտնում են, որ նարնջագույն մրգերը և բանջարեղենը պարունակում են հատուկ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար: Երբ մարդը ուտում է, ազատ ռադիկալ-մոլեկուլների քանակը, որոնք առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, արյան մեջ ավելանում է: Երբ դա տեղի է ունենում երկար ժամանակահատվածի ընթացքում , աճում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Սակայն, եթե հիմնական սնունդից հետո ուտեք նարնջագույն միրգ, դրանցում առկա հակաօքսիդանտների շնորհիվ մի քանի ժամով մարդու օրգանիզմը դառնում է պաշտպանված ազատ ռադիկալներից...
Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի (ՀԱՍԿ) անցած շաբաթ օրը կազմակերպած 70–րդ սեմինարը, որ նախատեսված էր ինչպես սրտաբանների, այնպես էլ ընտանեկան բժիշկների, թերապեւտների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն