ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնում ոչ շատ վաղուց գործում է թոքային կամ կրծքային վիրաբուժության ծառայություն, որտեղ, վիրահատություններից զատ, իրականացվում են նաև թոքային ախտահարումների հետ կապված այլ միջոցառումներ ու խորհրդատվություններ: Թեև ծառայությունը նոր է, արդեն կատարվում են թոքային խնդիրների հետ կապված բավականին բարդ վիրահատություններ: Վերջերս իրականացվեց թոքի միջին բլթի լոբէկտոմիայի բավականին լուրջ վիրահատություն:
Այդ առիթով զրուցեցինք «Նաիրի» ԲԿ թոքային վիրաբույժ Արմեն Խանոյանի հետ:
– Ինչպե՞ս կներկայացնեք իրականացված վիրահատությունը
– «Նաիրի» բժշկական կենտրոն ընդունված 43 տարեկան պացիենտի մոտ նախորդ տարվա դեկտեմբերին կատարվել էր լեղապարկի հեռացում և ապենդէկտոմիա: Նախքան վիրահատությունը ախտորոշման գործընթացում ռենտգեն հետազոտությամբ աջ թոքի միջին բլթում հայտնաբերվում է ախտաբանական փոփոխություն, ինչը դիտվել էր որպես սովորական բորբոքային գործընթաց և ստացել էր հակաբակտերիալ բուժում: Այդ առումով նա առանձնապես գանգատներ չէր նշում. առկա էին միայն թեթև թուլության զգացողություն և թեթև հազ:
Բոլոր դեպքերում, հայտնաբերված ախտաբանության կապակցությամբ մեկ ամիս անց պացիենտի մոտ կատարվեց կրկնակի ՀՏ հետազոտություն. միջին բլթում բորբոքական գործընթացը որևէ փոփոխության չէր ենթարկվել, ավելին, առակ էր բարդացում. միջին բիլթը չէր մասնակցում շնչառական ակտին, իսկ օդակրությունը պրակտիկորեն բացակայում էր` բիլթը գտնվում էր ատելեկտատիկ վիճակում:
Բժշկության մեջ հայտնի է «միջին բլթային համախտանիշ» արտահայտությունը, որի ժամանակ, առաջին հերթին, հենց ուռուցքի մասին է պետք մտածել և պարտադիր հերքել կամ հաստատել ուռուցքային գործընթացի առկայությունը, ինչը ներկայում առավել կարևորված է ուռուցքային հիվանդությունների մեծ տարածվածության պատճառով:
Հիվանդի մոտ իրականացվեց բրոնխոսկոպիա. ախտաբանությունը խորքային տեղակայում ուներ և ուշադիր չլինելու դեպքում հնարավոր էր չնկատել. միջին բլթի սուբսեգմենտար խորքային բրոնխներում փոփոխություն կար:
Բիոփսիայի արդյունքում հյուսվածաբանական հետազոտության պատասխանը հաստատեց սարկոիդոզ ախտորոշումը: Սարկոիդոզն անհայտ պատճառականության հիվանդություն է, որն ախտահարում է հիմնականում թոքերը, կարող է ախտահարել նաև ավշային հանգույցները, մաշկը, աչքերը և այլ օրգաններ և, բարեբախտաբար, դեռևս ուռուցքային գործընթաց չի համարվում:
Հյուսվածաբանական հետազոտությամբ դիֆերենցել սարկոիդոզը տուբերկուլոզից բավականին դժվար է: Դա մեզ հաջողվեց:
Բուժման ռազմավարությունը որոշելիս առաջնորդվեցինք այն փաստով, որ միջին բիլթը պրակտիկորեն չէր շնչում, ենթարկվել էր ֆիբրոզ փոփոխության և կորցրել ֆունկցիան, ինչը հիվանդի համար կյանքի որակի վրա ազդող լուրջ խնդիր էր:
Քննարկումից հետո նպատակահարմար գտանք կատարել միջին լոբեկտոմիա՝ միջին բլթի հեռացում: Դրա իրականացման վերջնական եղանակը որոշվեց հիվանդի հետ զրույցից հետո` պարզելու ռազմավարական մոտեցման երկու տարբերակների առավելությունները և վտանգները: Արդյունքում որոշվեց վիրահատությունն իրականացնել թորակոսկոպիկ մեթոդով, որի առավելությունը նվազ տրավմատիզմն է, լուծվում է կոսմետիկ խնդիրը, հիվանդանոցում անցկացրած օրերի թիվը կրճատվում է մինչև 3-4 օր, հետագայում վերականգնողական գործընթացն անհամեմատ դյուրին է: Միջին լոբէկտոմիան բաց վիրահատության ժամանակ առավել հեշտ իրականալի է, սակայն գործընթացն աշխատատար է:
Բուժանձնակազմի ուժերով, բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի աջակցությամբ կատարվեց թորակոսկոպիկ միջին լոբէկտոմիա: Հիվանդը 4-րդ օրը դուրս գրվեց բարձր տրամադրությամբ, ժպիտը դեմքին:
– Որքա՞ն հաճախ է նման վիրահատություն իրականացվում, ինչո՞ւմ է վիրահատության առանձնահատկությունը:
– Այս վիրահատությունն իրականացնելու համար պետք է հաշվի առնել բաց և փակ վիրահատությունների ցուցումները, աստիճանաբար առավելությունը տալ թորակոսկոպիկ վիրահատություններին, ինչը թեև ծախսատար է և պահանջում է բարձր տեխնիկական հագեցվածություն, սակայն հիվանդի վիճակը, ռիսկերը, կյանքի որակը և այլ գործոններ ակնհայտ են դարձնում վերջինիս առավելությունները:
Բժշկությունը չպետք է տեղում կանգնի, միշտ պետք է ձգտել առաջ, ձգտել հասնել ավելիին ու ավելիին:
08.02.2019 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ