ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ
Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա

Եղանակային փոփոխությունն ամենից շատ ազդում է ռևմատիզմով և արտրիտով տառապող հիվանդների վրա:Նրանց վիճակը, կապված եղանակային փոփոխությունների հետ, կարող է վատանալ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժիշկ Կառլեն Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ այս հիվանդություններն ունեցող մարդիկ ձյան կամ անձրևի տեսքով տեղումները զգում են ավելի վաղ. «Մոտ մեկ օր առաջ նրանք արդեն սուր հոդացավեր են ունենում: Եթե մարդը հոդերի հետ կապված խնդիր է ունենում կամ, ասենք, կոտրված ոսկոր, ապա տեղումների ժամանակ կարող է դա սրվել:
Սրտային անբավարարվածություն, արյան բարձր կամ ցածր ճնշում ունեցող մարդկանց վրա եղանակային այսօրինակ տատանումները նույնպես ազդում են՝ նրանք իրենց ավելի թույլ են զգում, տատանվում է նրանց ճնշումը: Իսկ ընդհանուր առմամբ՝ եթե քաղաքում ես ապրում ու տանը նորմալ ջեռուցում ունես, ապա ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև եղանակն այնքան էլ չի ցրտել»:
Կ. Թովմասյանի խոսքով՝ եղանակային տատանումներն առավել վատ են անդրադառնում մեծահասակների վրա:
«Ինչ վերաբերում է ձյանը, ապա այն նույնիսկ օգտակար է առողջության համար, որովհետև օդի խոնավությունը մեծանում է ու ջերմաստիճանը՝ տաքանում:
Ընդհանրապես մարդու առողջության վրա մեծապես ազդում են եղանակային կտրուկ փոփոխությունները՝կտրուկ անցումը տաք եղանակին և ցրտին»,- նկատեց Կ. Թովմասյանը:
Բժիշկը նաև հավելեց, որ մարդկանց առողջական վիճակը հատկապես վատանում է գարնանը և աշնանը՝ եղանակային կտրուկ փոփոխության պատճառով. «Դու կարող ես լինել կատարյալ առողջ, չունենալ որևէ գանգատ, բայց հանկարծ մոտդ կարող ես նկատել ճնշման տատանում կամ թուլություն»:

Կարդացեք նաև

«Նաիրի» ԲԿ էր դիմել երիտասարդ պացիենտ, ում մոտ առկա էր երկկողմանի կոնք-ազդրային հոդերի ակտիվ պոլիարթրիտ՝ բարդացած անկիլոզով, խիստ արտահայտված ցավային համախտանիշով...


Բարոթերապիայի բաժանմունք, թունավորումներով, տարբեր հիվանդություններով տառապող պացիենտներից զատ, դիմում են նաև պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները: Հարկ եմ համարում նշել, որ, ի սկզբանե, հենց այդ հիվանդներն էին դիմում...


Աուտոիմուն հիվանդություններով, որոնց թվում է նաեւ արթրիտը, կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ. աուտոիմուն հիվանդություններով 10 հիվանդից 8-ը կանայք են: Միչիգանի համալսարանի գիտնականներին...


Հազվադեպ աուտոիմունային հիվանդությամբ պայմանավորված համատարած ալոպեցիայով տառապող 25-ամյա տղամարդն արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցի օգնությամբ վերականգնել է մազածածկույթը...

Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնն ստեղծման օրից համագործակցում է աշխարհի խոշորագույն կենտրոնների հետ...
Ինչպես նախորդիվ խոստացել էինք, ներկայացնում ենք, թե պարբերական հիվանդության ախտորոշման եւ բուժման ուղղությամբ ի՞նչ է արվում Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն