ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Պրոբիոտիկները կանխում են լյարդի ցերոզով հիվանդ մարդկանց մոտ հեպատիկ էնցեֆալոպաթիան. news.am
Պրոբիոտիկներն արդյունավետորեն հաղթահարում են ստամոքսի մի շարք խնդիրներ։ Բայց, համաձայն Կլինիկական հեպատոլոգիայի կենտրոնի նոր հետազոտության՝ պրոբիոտիկները կարող են ավելի շատ բան բուժել, քան միայն ստամոքսի խանգարումն է, եւ բժիշկներն այժմ ուսումնասիրում են նրանց ազդեցությունը լյարդի ցիրոցով հիվանդ մարդկանց հեպատիկ էնցեֆալոպաթիայի վրա, հաղորդում է Medical Daily-ին։
«Նոր հետազոտությունը պարզել է, որ պրոբիոտիկները փոխում են աղիքների ֆլորան՝ լյարդի ցիրոցով հիվանդ մարդկանց մոտ հեպատիկ էնցեֆալոպաթիան կանխելու համար,- ասել է դոկտոր Դեյվիդ Վիկտորը։ «Այս արդյունքներն առաջարկել են անվտանգ, հեշտ տանելի, եւ, հնարավոր է,անգամ ավելի էժան այլընտրանք՝ ժամանակակից բուժման մեթոդներին»։
Փորձարկումը կատարվել է Հնդկաստանի Նյու Դելիում Govind Ballabh Pant հիվանդանոցում։ Այն եղել է մեկանգամյա, հեռանկարային եւ բաց ուսումնասիրություն լյարդի ցիրոզով տառապող հիվանդների շրջանում, ում մոտ նկատվել է հեպատիկ էնցեֆալոպաթիա առաջանալու մեծ հավանականություն, բայց այն դեռ արտահայտված չի եղել։
Լյարդի էնցեֆալոպաթիան կենտրանական նյարդային համակարգի գործառույթների խանգարում է, որն առաջանում է լյարդի լուրջ վնասվելու դեպքում, երբ թունավոր նյութերը կուտակվում են լյարդի մեջ, եւ օրգանիզմը ի վիճակի չէ դրանք հեռացնել։ Շատ ծանր դեպքերում այն կարող է ուշաթափության, ռեակցիաների բացակայության եւ՝ անգամ կոմայի հանգեցնել։ Ընդ որում, սա հակադարձելի մի վիճակ է, եւ բուժումը լյարդից թունավոր նյութերի լվացումն է։ Ընդհանուր մեթոդը լակտուլոզա դիսախարիդի եւ լակտիտի ներարկումն է, որը մեղմում է հիվանդի վիճակը, բայց այս գործընթացի հետեւանքով առաջանում են կողմնակի որոշ ազդեցություններ՝ փորլուծություն, ստամոքսի փքվածություն եւ գազեր։
Պրոբիոտիկների արդյունավետությունը ստուգելու համար որոշ հիվանդներին բուժել են պլացեբոյի միջոցով։ Բուժման մեթոդների համեմատությունը ցույց է տվել, որ պրոբիոտիկներով բուժվող հիվանդների մոտ լյարդի էնցեֆալոպաթիայի առաջացման վտանգն ավելի քիչ է եղել, քան մնացածների մոտ։ Պրոբիոտիկներով բուժման ընթացքում ոչ մի կողմնակի ազդեցություն այն չի առաջացրել եւ հիվանդները շարունակել են բուժում ստանալ։ Ընդ որում, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ պրոբիոտիկները կարող են ավելի արդյունավետորեն եւ առանց կողմնակի հետեւանքների մեղմել էնցեֆալոպաթիայի ախտանիշները, քան լակտուլոզան։
Պրոբիոտիկները կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնց պատշաճ քանակությունը միայն օգտակար է օրգանիզմի համար։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն