ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Իրականացվել է ուռուցքով ախտահարված լյարդի հերթական քեմոէմբոլիզացիան

Քեմոէմբոլիզացիան համարվում է լյարդի ուռուցքով հիվանդների ամենահարմար բուժական միջամտությունը: Բազմիցս նշվել է լյարդի չարորակ նորագոյացությունների ժամանակ լյարդային զարկերակի քեմոէմբոլիզացիայի անհրաժեշտության մասին (հիշեցնենք նաև, որ ժամանակակից բժշկության մեջ իրառվում է էմբոլիզացիայի և տեղային քիմիաթերապիայի համատեղ իրականացման եղանակը, որը նախատեսում է երկակի արդյունավետություն՝ուռուցքը սնուցող անոթի խցանում և քիմիապրեպարատի միաժամանակյա ներմուծում, որի պարագայում դեղորայքի բարձր կոնցենտրացիան ապահովվում է առանց համակարգային կողմնակի ազդեցության):08.08.15թ. «Էրեբունի» ԲԿ ընդունվել է պացիենտ Ա.Ա., 47 տարեկան՝. «Լյարդի հեպատոցելուլյար կարցինոմա» ախտորոշմամբ: Պացիենտին նախապես կատարվել է ՀՏ և լյարդի պերկուտանբիոփսիա (ՀՏ հսկողությամբ), որոնք էլ հաստատել են ախտորոշումը: Ուռուցքը գտնվում էր լյարդի 4-րդ բլթումև ուներ 8,5 х 9,5 սմ չափեր: Կարևոր է նաև նշել, որ պացիենտի մոտ մետաստազներ չեն հայտնաբերվել:
Այսպիսի դեպքերում ամբողջ աշխարհում բուժման ընտրության լավագույն եղանակը համարվում է քեմոէմբոիզացիան:
«Էրեբունի»բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից հերթական անգամ իրականացվեց լյարդային և վերին միջընդերային զարկերակների անգիոգրաֆիա, հայտնաբերվեցին ուռուցքը սնուցող անոթները:
Միաժամանակ իրականացվեց ուռուցքը սնուցող զարկերակների քեմոէմբոլիզացիա՝հեպասֆերայով (լյարդի ուռուցքի էմբոլիզացիայի նպատակով կիրառվող լուծույթ) և ֆարմառուբիցինով (քիմիապրեպարատ):
Վիրահատությունն ընթացավ առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում: Իրականացված վիրահատության արդյունավետության գնահատման նպատակով մեկ ամիս անց հիվանդը կանցնի հերթական ՀՏ հետազոտությունը:
Նմանատիպ վիրահատությունները բարձր տեխնոլոգիական են, պահանջում են հատուկ սարքավորումներ, փորձ և իրականացվում են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
![]() |
![]() |
Լյարդային զարկերակի սուբտրակցիոն կոնտրաստային անգիոգրաֆիա (սլաքներով նշված է լյարդի 4-րդ սեգմենտը, որտեղ երևում է լավ անոթավորված ուռուցքը) | Վիճակ ուռուցքի քեմոէմբոլիզացիայից հետո: Բավականին լավ նկատելի է կոնտրաստային նյութի կուտակումը ուռուցքի մեջ (էմբոլիզացիայի վերջնական կետերը: Սլաքներով նշված են ուռուցքի սահմանները): |

Կարդացեք նաև

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...


Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...


Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն