ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Բժիշկները մետաղական ստենտներից եւ մաշկից նոր կերակրափող են ստեղծել. news.am

Ամերիկացի բժիշկները երիտասարդի համար նոր կերակրափող են ստեղծել դոնորական մաշկի եւ մետաղական ստենտների օգնությամբ: Երբ 24 տարեկան տղամարդը յոթ տարի առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով անդամալույծ է դարձել, բժիշկները փորձել են վերականգնել նրա կերակրափողը: Նրանք փորձել են նոր օրգան ստեղծել` օգտագործելով հենց հիվանդի մարսողական համակարգի փողը, սակայն այդ փորձը ձախողվել է:
Բժիշկները որոշել են նոր տեխնիկա փորձարկել, որն ավելի վաղ փորձարկվել էր միայն շների վրա` ստենտների եւ մաշկի օգնությամբ կերակրափողի վերին հատվածի վերականգնման համար: Նման մեթոդն արդեն հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության պետական հանձնաժողովի կողմից:
Ցյուրիխի համալսարանի վերականգնողական բժշկության ինստիտուտի տնօրեն Սայմոն Հյորթսթրուպը նշում է, որ վիրահատությունը բացառիկ էր, որովհետեւ դրա արդյունքները ենթադրում են, որ մարդու օրգանիզմն ի վիճակի է որոշակի նոր օրգաններ աճեցնել հիմնական կառուցվածքի իմպլանտավորումից հետո:
Բժիշկներն էնդոսկոպիկ փողը ստամոքսով դեպի վեր են տարել` դեպի կերակրափողի մնացած մասը, որպեսզի մետաղական երեք ստենտ տեղադրեն կերակրափողի կառուցվածքի վերականգնման համար, ինչից հետո դրանք ծածկել են հենց հիվանդի մաշկով: Հետո մաշկը ծածկվել է գելով, որը կազմված էր հիվանդի արյունից եւ ցողունային բջիջներին ձգելու որոշակի հատկություններ ուներ:
Չնայած բժիշկներն որոշել էին ստենտները հեռացնել վիրահատությունից երեք ամիս անց, հիվանդը դրանից հրաժարվել է` վախենալով, թե կկորցնի ինքնուրույն ուտելու եւ խմելու նորից ձեռք բերված կարողությունը: Վերջերս` վիրաբուժական հաջող միջամտությունից չորս տարի անց, ստենտներն արդեն հեռացրել են, իսկ բժիշկները հաստատել են, որ կերակրափողի բոլոր հինգ շերտերը վերջնականապես վերականգնվել են եւ կերակրափողը գործնականում նույնական է բնականին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Կարդացեք նաև

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...


Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...


Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն