ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները դեռևս մեծ չէին: Բուժման հիմնական մեթոդ հանդիսացող վիրահատական միջամտությունը՝ ուռուցքի և նրա տարածման հնարավոր ուղիների հեռացումը (դա ստամոքսի մասնակի կամ ամբողջական հեռացումն է և ռադիկալ լիմֆոդիսեկցիան) ուղեկցվում է հիմնականում քիմիաթերապիայի հետ կոմբինացված: Ինչու հիմնականում, որովհետև ստամոքսի քաղցկեղը, ցավոք, մեծամասամբ ախտորոշվում է ոչ սկզբնական փուլում՝ ոչ առաջին ստադիայում, որի դեպքում միայն վիրահատությունը բավարար կլիներ լիարժեք առողջացման համար։
Նախավիրահատական՝ նեոադյուվանտ և հետվիրահատական՝ ադյուվանտ քիմիաթերապիան ներկայումս ստամոքսի քաղցկեղի բուժման մեջ շրջադարձային բարենպաստ փոփոխությունների է բերել: Ապացուցված է, որ վիրահատության և քիմիաթերապիայի համակցման դեպքում ստամոքսի քաղցկեղով հիվանդների առողջացման հավանականությունն ավելի բարձր է լինում, հիվանդության կրկնություններն ավելի պակաս են գրանցվում։
Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում վիրաբույժների (Կլինիկայի ղեկավար՝ պրոֆ. Ս.Ա.Ստեփանյան, բաժանմունքի վարիչ՝ Ա.Ռ.Հարությունյան) և օնկոլոգների (Կլինիկայի ղեկավար՝ Դ.Գ.Զոհրաբյան, բաժանմունքի վարիչ՝ Լ.Ա.Հարությունյան, ուռուցքաբան-քիմիաթերապևտ՝ Ա․Տ․Ավագյան) թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականանալի է դառնում վերը նկարագրած միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում կազմակերպելը։
Նման թիմային աշխատանքի լավ օրինակ է բուժման մի դեպք, երբ ստամոքսի քաղցկեղով տեղային տարածում ունեցող հիվանդին նախավիրահատական քիմիաթերապիա (օնկոլոգներ՝ Դավիթ Գ.Զոհրաբյան, Լիլիթ Ա.Հարությունյան, Արմեն Տ․Ավագյան), այնուհետև վիրահատական բուժում (վիրաբույժներ Սուրեն Ա.Ստեփանյան, Հայկ Հ.Սաֆարյան, Լևոն Ա.Մարտիրոսյան) անցկացնելուց հետո պաթոմորֆոլոգիական քննությունը պարզեց, որ ուռուցքը փոքրացել է, գրեթե՝ վերացել, տարածված պրոցեսը վերածվել է զարգացման վաղ ստադիայի։ Շնորհիվ նախավիրահատական քիմիաթերապիայի հաջողվել էր ճնշել ուռուցքային պրոցեսը, որը հնարավորություն տվեց ավելի բարենպաստ պայմաններում կատարել ուռուցքի ռադիկալ հեռացումը, իսկ հետվիրահատական քիմիաթերապիան կապահովի էլ ավելի կայուն արդյունք՝ առողջացման առավել հավանականությամբ: Հատկանշական է, որ կլինիկայում քիմիաթերապիայի կիրառվող սխեման հիվանդները տանում են լավ, առանց բարդությունների, վիրահատությունից հետո արագ ապաքինվում են:
Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար նման մոտեցման օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է եվրոպական և ամերիկյան չափորոշիչներին համապատասխան որակյալ բուժում կազմակերպել ՀՀ-ում՝ մասնավորապես ԵՊԲՀ Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում, ինչը մեծ ձեռքբերում է մեր հայ ազգաբնակչության համար։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա...
Միջին տարիքի՝ 45-47 տարեկան տղամարդը գանգատվում էր ողնաշարի կրծքային հատվածի ցավերից, քայլքի, շարժումների դժվարացումից: Առկա էին ցավային համախտանիշին բնորոշ բոլոր գանգատները Նա ֆիզիկական ծանր աշխատանք էր կատարում...
Տոքսիկ, ալկոհոլային լյարդային անբավարարությամբ հեպատիտների ծանր դեպքեր են եղել, որոնց բուժման հարցերում մեծ հաջողությունների ենք հասել: Օրինակ, մեր բաժանմունք էր ընդունվել 45 տարեկան կին` բավականին բարդ վիճակում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն