Տնօրեն Հայկ Համբարձումյան
Հասցե ք. Արտաշատ, Արամ Խաչատրյան փող., 116 շենք
Տեղեկատու +374 43 03 52 52 Տնօրենի ընդունարան +374-235 2 55 37
Էլ․ հասցե [email protected]
Պաշտոնական կայք artashatmc.am
Հարգելի բարեկամներ, ուրախ ենք ձեզ ողջունելու ‹‹Արտաշատի բժշկական կենտրոն›› փակ բաժնետիրական ընկերության կայքում, որտեղ կարող եք գտնել ամբողջական տեղեկատվություն մեր աշխատանքների և ԲԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Մեր Կենտրոնը հագեցած է ժամանակակից և բարձրորակ ախտորոշիչ ու բուժական սարքավորումներով, այստեղ իրենց ծառայություններ են մատուցում բարձրակարգ մասնագետներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լավագույնս ու որակյալ իրականացնել ինչպես Արտաշատի տարածաշրջանի, այնպես էլ Արարատի մարզի բնակիչների բուժսպասարկումը: Մեր այցելուներին ենք ներկայացնում ծառայությունների լայն ու բազմապրոֆիլ տեսականի՝ ապահովելով նաև անհատական ու սրտացավ մոտեցում յուրաքանչյուրի համար:
Մենք ուրախ ենք ըստ արժանվույն հոգ տանելու, որպեսզի դուք պահպանեք կյանքում ամենաթանկը՝ առողջությունը:
Լավագույն ցանկություններով՝
‹‹Արտաշատի բժշկական կենտրոն›› ՓԲԸ տնօրեն
ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Մեր մասին Արտաշատի հիվանդանոցը հիմնվել է 1920 թվականին, նախկինում կոչվել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, որի կազմի մեջ մտել են շրջանի գյուղական ամբուլատորիաները և բուժմանկաբարձական կետերը: Արտաշատի շրջանը մինչև 1951 թվականը չի ունեցել տիպային հիվանդանոց: 1951 թվականին կառուցվել է 200 /երկու հարյուր/ մահճակալանոց երկհարկանի հիվանդանոց, որը գործել է մինչև 1982 թվականը: 1979 թվականին սկսվել և 1982 թվականին ավարտվել է 240 /երկու հարյուր քառասուն/ մահճակալանոց տիպային եռահարկ հիվանդանոցի կառուցումը և հանձնվել շահագործման, որը գործում է առ այսօր: 1987 թվականից Կենտրոնական հիվանդանոցին կից կառուցվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք 120 / մեկ հարյուր քսան մահճակալով, որը գործել է մինչև 2008 թվականը: 2008 թվականին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը միավորվել Է Կենտրոնական հիվանդանոցին :
1992 թվականին կառուցվել է եռահարկ վերակենդանացման բաժանմունք, որը իրականացրել է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների բուժօգնություն: 2002 թվականին վերակենդանացման բաժանմունքի մանկական բուժօգնության սպասարկումը միավորվել է մանկական բաժանմունքին: 2016 թվականին Արտաշատի բժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել է Համաշխարհային բանկի օգնությամբ, որը բացվել է 2018 թվականի հոկտեմբեր ամսին և հագեցած է ժամանակակից բուժտեխնիկայով և սարքավորումներով: 2019 թվականի մայիս ամսից Արտաշատի բժշկական կենտրոնը համալրվել Է համակարգչային շերտագրման գերժամանակակից սարքով /KT/, իսկ վիրաբուժական բաժանմունքում օգոստոս ամսից վիրահատությունները կատարվում են լապարասկոպիկ եղանակով: