ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կեսարյան հատումների թվի ավելացմանը զուգահեռ մի քանի անգամ կրճատվել են մահացության դեպքերը. Գ. Ավագյան
Այս տարվա հունվարին Երևան քաղաքի ծննդատներում գրանցվել է 1734 ծննդաբերություն, որից 30 տոկոսը կեսարյան հատման միջամտությամբ: Այս տվյալները տեղադրված են առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կեսարյան հատումների թիվը տարեցտարի ցածր տոկոսներով, բայց կայուն տեմպերով ավելանում է:
Օրինակ, 2010-ի առաջին կիսամյակում 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվը ողջ հանրապետությունում ավելացել է 0.9 տոկոսով, Երևանում` 2 տոկոսով, 2009-ին էլ 2008-ի համեմատ կեսարյան հատումների թիվը ողջ հանրապետությունում ավելացել է 2 տոկոսով, իսկ Երևանում` 3 տոկոսով:
Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ կեսարյան հատումների թվի ավելացումը պայմանավորված է մոր և պտղի բժշկական ցուցումների շրջանակի լայնացմամբ, ինչը միտում է ամբողջ աշխարհում:
«Կեսարյան հատումների հաճախականությունը մեր հանրապետությունում ահազանգող մակարդակում չէ, մանավանդ որ այն կատարվում է մոր և պտղի շահերից ելնելով, հիմնավորված բժշկական ցուցումներով »,-ասաց ԱՆ ներկայացուցիչը:
Կեսարյան հատումների թվի ավելացումը մասնագետը բացատրում է նաև ռիսկի խմբի կանանց թվի աճով, օրինակ եթե նախկինում ծանր հիվանդություններ ունեցող աղջիկները, մասնավորապես շաքարային դիաբետով, էպիլեպսիայով, սրտի արատներով, տեսողության և այլ լուրջ խանգարումներով չէին ամուսնանում, հիմա ամուսնանում են, հղիանում են: Նրանց ծննդաբերության պարագայում պահանջվում է կեսարյան հատում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը, նշելով, որ դա վերաբերում է նաև կյանքի հիվանդություններ ձեռք բերած կանանց: Փոքր թիվ չեն կազմում և հղիության բարդությունների կապակցությամբ կատարվող կեսարյան հատման դեպքերը, մասնավորապես ծանր հիպերտենզիաներ /պրեէկլամպսիա, էկլամպսիա/, առաջադիր ընկերք, պտղի միջաձիգ դրություն, տոտիկային առաջադրություն, պլացենտայի շերտազատում և այլն:
Կեսարյան հատումների թվի ավելացման պատճառներից մեկն էլ այն է, որ կանայք սկսել են ավելի ուշ տարիքում ամուսնանալ ու երեխա ունենալ, ինչպես նաև երկար տարիներ չբերություն ունեցող կանայք մեծ տարիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ կարողանում են հղիանալ: «Մեծացել է տարեց առաջնածիների թիվը: Փոքր թիվ չեն կազմում այն կանայք, որոնք տարիներ շարունակ տառապել են չբերությամբ և 35-40 տարեկանում հղիացել են»,-թվարկեց նա, ու ընդգծեց, որ երբ հղիի ծննդաբերի կյանքին վտանգ է սպառնում, այդ դեպքում բժիշկներն ինքնուրույն են որոշում կայացնում: Իսկ մյուս բոլոր դեպքերում կեսարյան հատման որոշման կայացմանը մասնակցում է հղին, նրա ընտանիքի անդամները:
Առաջին անգամ կեսարյան հատման ենթարկված կանայք, եթե դա կատարվել է մնայուն ցուցումով, օրինակ նեղ կոնք էքստրագենիտալ հիվանդությունների ցուցումով, մյուս անգամները ևս դիմելու են դրա օգնությանը:
Գ. Ավագյանը ուրախությամբ փաստեց, որ կեսարյան հատումների թվի մեծացմանը զուգահեռ Հայաստանում զգալիորեն նվազել են մայրական հիվանդացության, հաշմանդամության, տրավմատիզմի և ամենակարևորը մահացությունների դեպքերը:
Անցած տարիների 15-20 դեպքի փոխարեն նախորդ տարիներին գրանցվել է մայրական մահացության 3-4 դեպք, ցուցանիշը 6-7/ 100000 կենդանածնության հաշվով: Ամեն տարի հանրապետությունում մոտ «60 հազար հղիության դեպք է արձանագրվում, մոտ 45 հազար ծննդաբերության, 3-4 հազար ինքնաբեր վիժում, մոտ 7-8հազար արհեստական աբորտի պարագայում սա հրաշալի ցուցանիշ է»,-ասաց Գ. Ավագյանը, նաև տեղեկացնելով, որ Հայաստանի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հաշվի առնելով երկրի զարգացման վիճակն ու այլ ցուցանիշներ, հաշվարկում է մայրական մահացության 40/100 000 ցուցանիշ:
Հայաստանում այսօր շատ են կանայք, ովքեր ծննդաբերության ցավերի վախից բժշկին «փորձում են ստիպել» կատարել կեսարյան հատում: Կան նաև այնպիսիները, ովքեր ցանկանում են երեխայի ծնունդը համապատասխանեցնել հարազատներից որևէ մեկի ծննդյան օրվա հետ, ու խնդրում են մինչ բնական ծննդաբերությունը դիմել կեսարյան հատման:
Գ. Ավագյանը հավատացնում է, որ Հայաստանում բժիշկները նման ցանկություններին ընդառաջ չեն գնում: «Դա հիմք չէ կեսարյան հատման համար, անպայման պետք է լինի բժշկական ցուցում, դա ի վերջո վիրահատական միջամտություն է»,-ասաց նա:
Ավագյանը վստահեցրեց, որ նախարարությունը մշտական մոնիտորինգ է իրականացնում, եթե բուժհմինարկներից որևէ մեկում կեսարյան հատումների թիվը մեծանում է, ԱՆ-ն անմիջապես արձագանքում է: «Մենք գիտենք որոշ բուժհիմնարկներ,այդ թվում Երևան քաղաքի, որտեղ դրանց թիվը մեծ է, բայց գիտենք նաև պատճառները»,-ասաց Ավագյանը նշելով, քանի որ այստեղ են կենտրոնանում հանրապետության ռիսկի խմբի, ծանր ախտաբանությամբ վտանգավոր դեպքերը:
Նշենք, որ այս տարվա հունվարին մայրաքաղաքի բժշկական կենտրոններում, ըստ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների, իրականացվել է 517 կեսարյան հատում, առավել շատ հատումներ եղել են Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության, Գ.Լուսավորիչ և «Էրեբունի» բժշկական կենտրոններում, Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի և մանկաբարձության հանրապետական ինստիտուտում, Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում:
Նախորդող հրապարակում`
Երևանում կեսարյան հատումների թիվը ծննդաբերությունների 30 տոկոսն է կազմում. Ինչո՞ւ են կանայք նախընտրում այն.
|
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն