ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Քննարկվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրները
«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերությունը` Հայաստանի ներզատաբանների ասոցիացիայի հետ համատեղ, նոյեմբերի 5-ին և 6-ին Երեւանում անցկացրեց «Թիրեոիդոլոգիայի հրատապ խնդիրները» խորագրով կոնֆերանս՝ նվիրված վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրներին։ Կոնֆերանսի կազմակերպման հիմք է հանդիսացել խնդրի հրատապությունը նաև մեր երկրում, քանի որ յոդի անբավարարությունը մեծ տարածվածություն ունի հատկապես օվկիանոսներից հեռու գտնվող լեռնային շրջաններում։ Այսօր աշխարհում 2 միլիարդ մարդ ունի յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների զարգացման ռիսկ. 300 միլիոնն ունեն էնդեմիկ խպիպ, ավելի քան 30 միլիոն մարդ տառապում է մտավոր թերզարգացմամբ, և ավելի քան 6 միլիոնը տառապում են կրետինիզմով։ Հենց այս հարցերն էլ քննարկվեցին կոնֆերանսի շրջանակներում` ուշադրությունը սևեռելով Հայաստանում տիրող իրավիճակին։
«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքետինգ մենեջեր Քրիստինա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի ներզատաբանների ասոցիացիայի հետ համագործակցության եզրերը. «Մեր ընկերությունն արտադրում է ներզատաբանության ոլորտում` այդ թվում նաև վահանաձև գեղձի կանխարգելման և բուժման համար կիրառվող դեղամիջոցներ՝ «Յոդբալանս»-ը, «Էութիրոքս»-ը, «Թիրոզոլ»-ը: Ներզատաբանների ասոցիացիայի հետ մեր համագործակցությունը բավականին բազմաբովանդակ է: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, կարծում եմ, նման կոնֆերանսի կազմակերպումը հիանալի հնարավորություն է տարբեր մասնագիտացմամբ բժիշկների համար, ովքեր պրակտիկայում առնչվում են վահանաձև գեղձի խանգարումներին, լսելու ներզատաբանի կողմից նորագույն հարցադրումներ և պատասխաններ մի ներզատական գեղձի մասին, որը մասնակցում է բոլոր օրգան-համակարգերի զարգացմանն ու կարգավորմանը»:
Կոնֆերանսի առաջին զեկույցը` «Յոդային անբավարարության խնդիրը Հայաստանում», ներկայացրեց Հայաստանի Ներզատաբանների ասոցիացիայի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ներզատաբան Էլզա Հայրապետյանը: Նա կատարեց մի քանի շեշտադրումներ: Խոսելով յոդային անբավարարության հետևանքով առաջացած հիվանդությունների մասին` մասնագետը նշեց, որ յոդի երկարատև անբավարարությունը բերում է ո′չ միայն վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացմանը, այլև ֆիզիկական և մտավոր թերզարգացման։ Հղի կանանց մոտ յոդի պակասը կարող է հանգեցնել հղիության ծանր ընթացքի։
«Խպիպից մի քանի անգամ ավելի խնդրահարույց են յոդի պակասի հետևանքով առաջացող կնոջ վերարտադրողական գործառույթների խանգարումները և երեխաների մտավոր կամ ֆիզիկական աճի խաթարումը: Մինչդեռ կնոջ չբերության, դաշտանային ցիկլի խանգարումների, վիժումների դեպքում որոշ գինեկոլոգներ ստուգում են ամենահնարավոր պատճառները` մոռանալով ամենապարզն ու ամենատարածվածը` յոդի անբավարարությունը»,- իր ելույթի ժամանակ ասաց Էլզա Հայրապետյանը և ընգծեց, որ չպետք է մոռանալ նաև Ատոմական Էլեկտրակայանի առկայությունը, քանի որ յոդի անբավարարության պայմաններում վահանաձև գեղձը «ստիպված» կլանում է օդի ռադիոակտիվ յոդը, որը նպաստում է վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների զարգացմանը։
Իսկ թե ինչպես լրացնել յոդի պակասը` խուսափելով յոդային ավելցուկից, որը ևս անչափ վտանգավոր է մեր օրգանիզմի համար, Էլզա Հայրապետյանը պատմեց մեզ հետ հարցազրույցում:
– Տիկին Հայրապետյան, եթե պարզունակ բնորոշում տանք. ի՞նչ է յոդը մեր օրգանիզմի համար:
– Յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնի սինթեզման ժամանակ, որն ունի բջջի ներսում էներգիայի կուտակման և պահպանման գործառույթ: Եթե հանրամատչելի լեզվով ասենք, յոդի պակասը բջջի ներսում էներգիայի բավարար քանակության խախտումն է, ինչը կարող է բերել բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաների խաթարումների:
– Յոդի անբավարարությունն ինչքանո՞վ է լուրջ խնդիր Հայաստանում, եթե համեմատենք այլ պետությունների հետ։
– Հայաստանը լեռնային երկիր է, որը գտնվում է օվկիանոսից հեռու և յոդի անբավարարության առումով համարվում է էնդեմիկ շրջան։ ՍՍՀՄ-ի տարիներին Հայաստանում, ինչպես նաև ողջ ՍՍՀՄ տարածքում, կատարվել է մասսայական (աղի յոդացում), խմբային և անհատական յոդային անբավարարության կանխարգելում։ Սակայն 1988 թ. աղը չի յոդացվել ողջ ՍՍՀՄ-ում, նաև Հայաստանի տարածքում, քանի որ ստանդարտացված յոդը` աղի յոդացման համար, Ավանի աղի կոմբինատը ստանում էր Սումգաիթից։ Որպես հետևանք՝ Հայաստանի ամբողջ տարածքում գրանցվել է վահանաձև գեղձի հիվանդությունների աճ։ Կատարված հետազոտություններից հետո` UNISEF-ի աջակցությամբ, վերասարքավորվել է Ավանի աղի կոմբինատը, որը 2001 թ. արտադրում է յոդացված աղ եվրոպական ստանդարտներով (50 գ յոդ` 1 տոննա աղին)։
– Ի՞նչ գործնական խորհուրդներ կտաք: Ինչպե՞ս կանոնակարգել սնունդը` յոդի պակասից խուսափելու համար:
– Յոդի հիմնական պաշարը օրգանիզմը պետք է ստանա ջրի միջոցով, սակայն մեր խմելու ջուրը` լեռնային ծագման պատճառով, յոդ քիչ է պարունակում: Մրգերի միջոցով պակասը լրացնելու մեջ էլ խնդիր կա. հնարավոր չէ ամեն օր յոդ պարունակող միրգ ուտել, ի վերջո` գոյություն ունի նաև սեզոնայնություն: Արդյունքում՝ յոդի անբավարարությունը լրացնելու հիմնական տարբերակը յոդ պարունակող դեղամիջոցների կիրառումն է, որի լավագույն ներկայացուցիչը «Յոդբալանս»-ն է:
Կոնֆերանսի շրջանակներում «Արաբկիր» բժշկական համալիրի նորածնային սկրինինգի ծառայության ղեկավար Իրինա Թովմասյանը ներկայացրեց Հայաստանում հիպոթիրեոզի նորածնային սկրինինգի աշխատանքների յոթամյա փորձի արդյունքները:
Հայաստանում նորածինների սկրինինգի ընթացքում հայտնաբերվել են բնածին հիպոթիրեոզով 56 երեխա:
Բնածին հիպոթիրեոզը վահանաձև գեղձի թերֆունկցիան է, որը հանգեցնում է ֆիզիկական և մտավոր թերզարգացման: Վաղ հասակում բնածին հիպոթիրեոզի ախտորոշումը և բուժումը երեխաներին հնարավորություն է տալիս իսպառ հրաժարվել դատապարտելի հիվանդությունից և դառնալ հասարակության լիիրավ անդամ։
Հիպոթիրեոզի և նրա «Էութիրոքս» դեղամիջոցով բուժման արդյունավետության մասին ավելի մանրամասն խոսեց ԵՊԲՀ Ներզատաբանության ամբիոնի վարիչ, «Մուրացան» բժշկական կենտրոնի, ներզատաբանության և մանկական ներզատաբանության կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանյանը` առանձնացնելով հիպոթիրեոզի ախտանշաններ, որոնք որոշ դեպքերում կարող են և ակնհայտ չլինել: Դրանցից են օրգանիզմի ցածր ջերմությունը, մաշկի դեղնությունը, հոգնածությունը, գլխացավը, մոռացկոտությունը, լեզվի ծավալի մեծացումը և այլն:
ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի դոցենտ Մարինե Բադալյան |
«Դիագնոստիկա» բժշկական միավորման ներզատաբան Մարինա Ստեփանյան
|
ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի դոցենտ Մարինե Բադալյանը ներկայացրեց «Աուտոիմունային թիրեոիդիտ. ախտորոշում և բուժում» թեման: Աուտոիմունային թիրեոիդիտը վահանաձև գեղձի հյուսվածքի քայքայումն է սեփական իմունային համակարգի բջիջներով, երբ իմունային համակարգի կողմից արտադրված հակամարմինները սեփական վահանաձև գեղձի բջիջներն ընդունում են որպես օտար ու վնասում դրանց:
Կոնֆերանսի երկրորդ օրը Էլզա Հայրապետյանը խոսեց թիրեոտոքսիկոզի ախտորոշման և բուժման մասին, իսկ ներզատաբան Մարինա Ստեփանյանն անդրադառձավ «Վահանաձև գեղձ. հղիություն և հետծննդյան շրջան» թեմային: Մեզ հետ զրույցում Մարինա Ստեփանյանը համառոտ ներկայացրեց թեման. «Խոսքը հղիության և հետծննդյան շրջանում հանդիպող վահանաձև գեղձի ախտահարումների մասին է: Վահանաձև գեղձի խանգարումներով հղիի արգանդում ցարգացող երեխան հիվանդացության բարձր ռիսկի խմբում է, ով ապագայում չի կարողանալու ռեալիզացնել գենետիկորեն իրեն փոխանցված պոտենցիալը: Մեր խնդիրն է հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգնենք մայրերին` խուսափելու վահանաձև գեղձի խանգարումներից, խուսափելու թե' նրա, թե' իր երեխայի հետագա լուրջ խնդիրների զարգացումից»: Այս առումով հատկանշական համարեց հղիների մոտ կանխարգելման և բուժման կազմակերպման հրատապությունը և որպես օպտիմալ միջոց քննարկվեց «Յոդբալանս» դեղամիջոցի կիրառումը։
Կոնֆերանսի ավարտին «NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքետինգ մենեջեր Քրիստինա Պետրոսյանն ասաց.- «Սա կարելի է համարել լավ սկիզբ: Շեշտում եմ՝ սկիզբ, քանի որ առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նմանատիպ կոնֆերանսներ և անդրադառնալ ավելի նեղ ոլորտների ու թեմաների»:
|
-
Կոնֆերանս «NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության և Հայաստանի ներզատաբանների ասոցիացիայի հետ համատեղ
-
Քննարկվեցին վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրները
-
«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Քրիստինա Պետրոսյան
-
Հայաստանի Ներզատաբանների ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյան
-
ԵՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ներզատաբանության ամբիոնի դոցենտ Մարինե Բադալյան
-
«Թիրեոիդոլոգիայի հրատապ խնդիրները» խորագրով կոնֆերանս՝ նվիրված վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հիմնախնդիրներին
-
«Արաբկիր» բժշկական կենտրոնի նորածնային սկրինինգի ծառայության ղեկավար Իրինա Թովմասյան
-
ԵՊԲՀ Ներզատաբանության ամբիոնի վարիչ, «Մուրացան» բժշկական կենտրոնի, ներզատաբանության և մանկական ներզատաբանության կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանյան
-
Ներզատաբան Մարինա Ստեփանյան
-
«NYCOMED: a Takeda company» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Քրիստինա Պետրոսյան
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն