ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Գիտնականները արգանդում ներպատվաստելի սաղմերի զտման նոր եղանակ են հայտնաբերել. med.news.am
Անպտղության բուժմամբ զբաղվող գիտնականները ներպատվաստելի սաղմերի զտման նոր եղանակ են հայտնաբերել, ինչի արդյունքում արտաարգանդային բեղմնավորման տեխնոլոգիայի արդյունավետության 50 տոկոսի չափով աճ կարող է գրանցվել, տեղեկացնում է Daily Mail-ը:
Օքսֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ սաղմի էներգիա արտադրող բջիջներում ԴՆԹ-ի բարձր մակարդակի առկայությունը կարող է ներպատվաստման եւ հղիության խափանման ազդակ համարվել:
Գիտնականներին, մասնավորապես, հաջողվել է ԴՆԹ-ի մակարդակի՝ ներպատվաստման համար անվտանգ շեմը գտնել:
Ամեն տարի Մեծ Բրիտանիայում արտաարգանդային բեմնավորման եւ ներպատվաստման շուրջ 60 հազար փորձ է իրականացվում, սակայն զույգերի 70-80 տոկոսը շարունակում են առանց երեխայի մնալ, քանի որ, երբ նույնիսկ առողջ թվացող սաղմը գենետիկ արատներ է պարունակում, հետագա հղիությունը, որպես կանոն, խափանվում է:
Նոր բացահայտումը ներպատվաստման խափանման երեք դեպքերից մեկը կանխատեսելու հնարավորություն է ընձեռում: Ասել է թե՝ արտաարգանդային բեղմնավորման օգնությանը դիմած զույգերի շուրջ 40 տոկոսն այսուհետ կարող են ծնող դառնալու հաճույքը վայելել:
Գենետիկ հետազոտությունը երկար ժամանակ չի պահանջում: Այն առավելագույնը մի քան ժամ կարող է տեւել եւ մեծ արժեք չի ունենա՝ ընդամենը մի քանի ֆունտ ստեռլինգ:
Օքսֆորդի գիտահետազոտական խմբի անդամները փորձել են պարզել, թե արդյո՞ք արտաարգանդային բեղմնավորմամբ ստացված սաղմում առկա կնոջ կողմից փոխանցվող միտոխոնդրիալ ԴՆԹ-ի քանակը կարող է ներպատվաստման արդյունավետության վրա ազդել:
Միջազգային փորձագետներից բաղկացած խումբը բեղմնավորմանը հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նախքան միտոխոնդրիալ ԴՆԹ-ի մակարդակի աճի մեկնարկը, նմուշներ է վերցրել 392 սաղմերից՝ դրանց հետագա զարգացումն ուսումնասիրելու համար:
Հետազոտությանը միջինը 38 տարեկան 87 կին է մասնակցել, որոնցից 44-ի դեպքում ներպատվաստումը բնականոն հղիությամբ է ավարտվել, իսկ 43 դեպքերում՝ խափանմամբ:
Գիտնականները պարզել են, որ գենետիկ արատներ կրող եւ մեծ ՝ հատկապես 40-ից բարձր տարիքի կնոջ ձվաբջջից բեղմնավորված սաղմերը մեծավ մասամբ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի բարձր մակարդակ են պարունակում: Իսկ ահա այն սաղմերի մոտ, որոնք հաջողությամբ են ներպատվաստման ենթարկվում, ԴՆԹ-ի մակարդակը նշանակալիորեն ցածր է:
Կարեւորագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտնականներին հաջողվել է ԴՆԹ-ի մակարդակի անվտանգ շեմը գտնել: Պահանջվող առավելագույնից ցածր ցուցանիշ ունեցող բոլոր առողջ սաղմերի ներպաստվաստման փուլը հաջողությամբ է պսակվել:
Հետազոտության հեղինակ դոկտոր Ֆրագուլիի խոսքով, դեռեւս միանշանակ պարզ չէ, թե ինչպես է ԴՆԹ-ի մակարդակը ներպատվաստման արդյունավետության վրա ազդում, սակայն վարկած կա, որ պատճառը սթրեսի ցածր եւ բարձր մակարդակներն են:
09.07.2014
|
|||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
07.11.2024
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
25.10.2024
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
18.09.2024
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
11.09.2024
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
23.05.2024
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
03.04.2024
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
26.03.2024
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
24.01.2024
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
26.05.2023
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
12.05.2023
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
02.05.2023
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
03.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

