Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

ԵՊԲՀ. Կեսարյան հատման համաճարակ. վիճակագրություն, ռիսկեր և լուծման մոտեցումներ

ԵՊԲՀ. Կեսարյան հատման համաճարակ. վիճակագրություն, ռիսկեր և լուծման մոտեցումներ

Մի քանի տարի առաջ միջազգային «International Cesarean Awareness Network» կազմակերպությունն ապրիլ ամիսը հռչակեց կեսարյան հատման (ԿՀ) իրազեկման ամիս։

ԿՀ-ը մանկաբարձական վիրաբուժական միջամտություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը հեռացվում են արգանդից՝ արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջոցով։ Այն հաճախ իրականացվում է այն դեպքերում, երբ հեշտոցային (բնական) ծննդաբերությունը կարող է վտանգ ներկայացնել մոր կամ նորածնի առողջության և կյանքի համար:

ԿՀ մասին առաջին պատմական հիշատակումները հանդիպում են Հին Եգիպտոսի, Չինաստանի և Հնդկաստանի բժշկական տեքստերում, որտեղ այս միջամտությունն իրականացվում էր մահացած մայրերի արգանդից պտղի փրկության նպատակով։ Հին հունական դիցաբանության մեջ ԿՀ-ը նկարագրվում է Ասկլեպիոսի՝ բժշկության աստծո ծննդի մասին առասպելում, երբ Ապոլլոնը դուրս է բերում նրան Կորոնիդեի արգանդից։

Վիրահատության անվանումը ծագում է լատիներեն «caesarea section»  արտահայտությունից, որը թարգմանվում է որպես «կայսերական հատում»։ Ըստ առասպելի՝ Գայոս Հուլիոս Կեսարը ծնվել է այս եղանակով, իսկ հետագայում հրամայել փրկել նորածիններին, եթե մայրը մահացել է ծննդաբերության ընթացքում՝ նպատակ ունենալով ապահովել կայսրության  ժողովրդագրական կայունությունը։

Ըստ որոշ աղբյուրների՝ առաջին փաստագրված ԿՀ-ը, որի ընթացքում մայրը փրկվել է, տեղի է ունեցել 1337 թվականին Պրահայում՝ Չեխիայի թագուհի Բեատրիս դե Բուրբոնի՝ թագավոր Յոհան Լյուքսեմբուրգցու կնոջ մոտ։

1876 թվականին ԿՀ-ից հետո բժշկական պրակտիկայում ներդրվեց հիստերէկտոմիայի կիրառումը, որն զգալիորեն նվազեցրեց մայրական մահացության ցուցանիշները։ Սակայն այս մոտեցումը բացառեց հետագա վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը։ 1882 թվականին գերմանացի բժիշկ Մ. Զենգերը առաջարկեց ԿՀ-ից հետո արգանդի կարումը իրականացնել արծաթե թելով, ինչը բարձրացրեց վիրահատության հաջող ելքերի տոկոսը մինչև 85%։

Անտիսեպտիկայի զարգացման և հակաբիոտիկների հայտնագործման շնորհիվ ԿՀ-ը զգալիորեն ավելի անվտանգ դարձավ։ 20-րդ դարում այն լիարժեք ներառվեց կլինիկական պրակտիկայում, իսկ դարի վերջում դարձավ լայնորեն կիրառվող մեթոդ՝ ինչպես պլանային, այնպես էլ շտապ բժշկական ցուցումներով։

Անհետաձգելի ԿՀ-ն բժշկական ցուցումներ՝

   

  • հղիության ընթացքում չհայտնաբերված նեղ կոնք
  • ծննդաբերական ակտիվության առկայություն՝ պտղի գլխի առաջընթացի բացակայության պայմաններում
  • ընկերքի վաղաժամ շերտազատում
  • արգանդի պատռվածքի վտանգ
  • պորտալարի արտաթափում
  • պտղաջրերի արտահոսք՝ ծննդաբերության ակտիվ փուլին բնորոշ ունակությունների բացակայությամբ, այդ թվում՝ նույնիսկ դեղորայքային խթանման (ինդուկցիայի) պայմաններում
  • ծննդկանի արյան ճնշման կտրուկ բարձրացում
  • պտղի սուր հիպօքսիայի զարգացում
  • մոր մոտ երիկամների աշխատանքի խանգարում՝ ուղեկցված այտուցներով, ցնցումներով (էկլամպսիա)

    Պլանային ԿՀ-ն բժշկական ցուցումներ՝

       
  • նեղ կոնք՝ համակցված պտղի մեծ գլխի հետ
  • առաջադիր ընկերք
  • միոմա և փոքր կոնքի այլ նորագոյացություններ, որոնք կարող են խոչընդոտել նորածնի անցումը ծննդուղիներով
  • արգանդի վրա առաջացած սպի՝ նախկին վիրահատություններից կամ վնասվածքներից հետո
  • կնոջ մոտ սրտի, երիկամների հիվանդություններ, արգ անդի պարանոցի և հեշտոցի վարիկոզ լայնացում, որոնք բնական ծննդաբերության ժամանակ վտանգ են ներկայացնում մոր կյանքի համար
  • կնոջ մոտ ցանցաթաղանթի շերտազատման վտանգ
  • կնոջ մոտ կոնքի և ողնաշարի վնասվածքներ
  • պտղի սխալ՝ թեք կամ լատերալ դիրք
  • բազմապտուղ հղիություն, այդ թվում կոնքային առաջադրությունով պտղի առկայությամբ
  • սեռական օրգանների հերպես՝ որը կարող է փոխանցվել նորածնին ծննդուղիներով անցնելու ժամանակ
  • պտղի պորտալարի բազմակի փաթաթում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայիս առաջարկությամբ՝ ԿՀ-ն օպտիմալ հաճախականությունը պետք է կազմի ծննդաբերությունների 10-15%-ը։ Այս սահմանաչափի պահպանումը կարող է զգալիորեն նպաստել մայրական և նորածնային մահացության ցուցանիշների նվազմանը՝ բացառելով անհարկի վիրահատական միջամտությունների հետ կապված ռիսկերը։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ԿՀ-ի հաճախականությունը զգալիորեն աճել է։ Այս միջամտությունը սկսեցին կիրառել ոչ միայն բժշկական ցուցումներով, այլև հղի կնոջ ցանկությամբ։  Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կեսարյան հատումների 1-10%-ը իրականացվում է մոր խնդրանքով:

Այսօր բազմաթիվ երկրներում ԱՀԿ-ի կողմից առաջարկվող «չափորոշիչները» գերազանցվում են երկու, երբեմն՝ երեք անգամ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի երկրներում, Գերմանիայում գրեթե յուրաքանչյուր երրորդ ծննդաբերություն կատարվում է ԿՀ-ն միջոցով։ ԿՀ-ն թվերով բացարձակ առաջատարը Թուրքիան է․ 2018 թվականին այնտեղ ամեն երկրորդ երեխան ծնվել է ԿՀ-ն միջոցով։ Իսկ ահա Իսրայելին և Նորվեգիային հաջողվել է արձանագրել այնպիսի ցուցանիշներ, որոնք ըստ ԱՀԿ-ի՝ մոտենում են օպտիմալ մակարդակին։

2018 թվականին իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ԿՀ-ն գլոբալ ցուցանիշը կազմել է 21.1%, ինչը համարժեք է տարեկան 29.7 միլիոն վիրահատության՝ գրեթե կրկնակի ավել՝ համեմատած 2000 թվականի 12.1% ցուցանիշի (16 միլիոն դեպք) հետ: Կանխատեսվում է, որ կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում, 2030 թվականին այս ցուցանիշը կհասնի 28.5%-ի (38.2 միլիոն դեպք):

Միևնույն ժամանակ, ցածր եկամուտ ունեցող երկրներում ԿՀ-ն հասանելիությունը սահմանափակ է։ Օրինակ, Սահարայից հարավ ընկած Աֆրիկյան երկրներում ցուցանիշը կազմում է ընդամենը 5%, ինչը վկայում է չբավարարված կարիքի մասին։

Հայաստանում ԿՀ-ն մակարդակը կրկնում է գլոբալ աճի միտումները։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրված տվյալների վերլուծության՝ 2000-2017 թթ․ ընթացքում ԿՀ-ի հաճախականությունը մեր երկրում աճել է 7.2%-ից մինչև 31.0%։ Այս ցուցանիշը գերազանցում է ԱՀԿ կողմից սահմանած շեմը և դասում է Հայաստանն այն երկրների շարքին, որտեղ արձանագրվում է ցուցանիշի կտրուկ աճ։

Բացի հղի կնոջ անձնական խնդրանքից, ԿՀ-ն ոչ բժշկական պատճառների շարքում առանձնանում են նաև ֆինանսական խթանները։ Օրինակ՝ Հայաստանում բժիշկները ԿՀ-ն համար ստանում են միջինում 11 անգամ ավելի բարձր վարձատրություն, քան հեշտոցային ծննդաբերության դեպքում, ինչը կարող է նպաստել վիրահատությունների չափազանցված կիրառմանը։

Կանանց բարձր կրթական մակարդակը և քաղաքային բնակավայրում բնակվելը նույնպես հանդիսանում են ԿՀ-ն թվի աճին նպաստող գործոններ՝ 1.5–2.0 անգամ մեծացնելով դրա հավանականությունը։

Ըստ ԱՀԿ-ի՝ եթե ԿՀ-ը կատարվում է 15%-ից ավելի հաճախ, ապա այն չի նպաստում մայրական և նորածնային մահացության նվազմանը, սակայն կարող է բարձրացնել ինչպես կանանց, այնպես էլ նորածինների առողջությանը սպառնացող կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերը։

ԿՀ-ն հնարավոր առողջական հետևանքները կնոջ համար.

   

  • Կարճաժամկետ հետևանքներ՝ ինֆեկցիաներ (դիտվում են 3-5% դեպքերում), հետծննդաբերական արյունահոսություններ (ռիսկը աճում է 1․5 անգամ), թրոմբոէմբոլիաներ (ռիսկը աճում է 2 անգամ), ներքին օրգանների վնասվածքներ։
  • Ցածր եկամուտ ունեցող երկրներում ավելի բարձր է վիրահատության և հետվիրահատական  մահացությունը։
  • Կեսարյան հատման յուրաքանչյուր հաջորդ միջամտության հետ մայրական հիվանդացության ցուցանիշները աճում են՝ մեկ վիրահատությունից հետո կազմելով 8.6%, իսկ երեք կամ ավելի դեպքերում՝ հասնելով մինչև 27.8%։
  • Երկարաժամկետ հետևանքներ՝ հաջորդ հղիությունների ժամանակ 1․7 անգամ բարձրանում է առաջադիր ընկերքի ռիսկը, 3 անգամ` ընկերքի սերտաճման ռիսկը, 0.5-1% դեպքերում ԿՀ-ից հետո վագինալ ծննդաբերության ժամանակ  կարող է առաջանալ արգանդի պատռվածքի վտանգ։

ԿՀ-ն հնարավոր առողջական հետևանքները երեխայի համար.

   

  • Կարճաժամկետ հետևանքներ՝ շնչառական խանգարումներ, ներառյալ անցանկալի տախիպնոէ (հանդիպում է 6-10% նորածինների մոտ, քանի որ ծննդաբերության ժամանակ տեղի չի ունենում հեղուկների բնական հեռացում թոքերից)։
  • Երկարաժամկետ՝  1․2 անգամ բարձրանում է ասթմայի և ճարպակալման ռիսկը։

Ազդեցությունն առողջապահական համակարգի վրա

ԿՀ-ի անհամաչափ բարձր հաճախականությունը հանգեցնում է առողջապահական ռեսուրսների չարդարացված ծախսերի, քանի որ ԿՀ-ը ֆինանսապես 2–3 անգամ ավելի ծախսատար է, քան հեշտոցային ծննդաբերությունը։

«Կեսարյան հատման համաճարակի» դեմ պայքարը պահանջում է համապարփակ մոտեցում։

   

  • Պետք է ստանդարտացվեն ցուցումները և, որտեղ հնարավոր է, խթանվի բնական ծննդաբերությունը։ ԱՀԿ-ն ԿՀ ցուցանիշների մոնիթորինգի համար խորհուրդ է տալիս օգտագործել Ռոբսոնի դասակարգումը։ Այն օգնում է հասկանալ, թե որ խմբերում է հաճախ իրականացվում ԿՀ, և որտեղ է առկա չափազանց մեծ թվով ԿՀ-ի կիրառման միտում՝ բարելավելու ծննդօգնությունը և նվազեցնելու անհիմն վիրահատությունները։
  • Պետք է բարձրացնել կանանց իրազեկվածություը ԿՀ իրական ռիսկերի և առավելությունների մասին, ինչը կօգնի համադրել նրանց նախընտրությունները բժշկական ցուցումների հետ։
  • Նախորդ ԿՀ-ից հետո հեշտոցային ծննդաբերությունը կարող է նվազեցնել կրկնվող վիրահատություններով պայմանավորված ռիսկերն, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ վերահսկում, հաշվի առնելով արգանդի պատռվածքի ռիսկը։
  • Նախորդ ԿՀ-ից հետո հեշտոցային ծննդաբերությունը կարող է նվազեցնել կրկնվող վիրահատություններով պայմանավորված ռիսկերը, սակայն պահանջում է մանրակրկիտ վերահսկում, քանի որ կա արգանդի պատռվածքի ռիսկ։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային ծրագիր` հղիների համար
ՀՀ ԱՆ. Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային ծրագիր` հղիների համար

2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am
Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն. morevmankan.am

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am
Կլինիկական դեպք․Մոդիֆիկացված Մանչեստերյան վիրահատություն. morevmankan.am

70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում
ԵՊԲՀ. Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում

Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am
Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով. morevmankan.am

Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Ձվարանի պապիլյար ցիստադենոմայի բարձիթողի դեպքի բարեհաջող ելք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com

Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։

Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր
«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ. Գիգանտ միոմայի բարձիթողի դեպք. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին Լրահոս կանանց համար
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com
Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ