Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում. գլոբալ առողջապահական մարտահրավեր և կանխարգելման հնարավորություններ

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում. գլոբալ առողջապահական մարտահրավեր և կանխարգելման հնարավորություններ

2005 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականին այն անցկացվում է  «Ճշգրիտ չափեք ձեր զարկերակային ճնշումը, վերահսկեք այն և ապրեք երկար» կարգախոսի ներքո՝ ընդգծելով զարկերակային ճնշման չափման կարևորությունը։

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) հաճախ ընթանում է անախտանշան։ Մարդկանց շուրջ 46%-ը, տեղյակ չեն իրենց մոտ զարկերակային գերճնշման առկայության մասին:  Ուստի չափազանց կարևոր է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և լինել իրազեկված սեփական ցուցանիշների վերաբերյալ՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և վերահսկելու նպատակով։

ԶԳ-ը ախտաբանական համախտանիշ է, որը բնութագրվում է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման կայուն բարձրացմամբ (>140/90 մմ սս)։ ԶԳ-ի առաջացման և զարգացման ընթացքում անոթային համակարգում տեղի են ունենում զգալի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնցից առավել բնորոշ են միջին և փոքր տրամագծով զարկերակների լուսանցքի նեղացումն ու անոթային դիմադրության բարձրացումը։

Ըստ կլինիկական դասակարգման՝ ԶԳ-ն բաժանվում է առաջնային (էսենցիալ) և երկրորդային (սիմպտոմատիկ) ձևերի։ Առաջնային ձևը, որն առավել տարածված է (90–95% դեպքերում), զարգանում է որպես ինքնուրույն քրոնիկ պաթոլոգիա։ Երկրորդային գերճնշումը հանդիսանում է այլ հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների հետևանք։

ԶԳ-ը հանդիսանում է  սիրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) և վաղաժամ մահացության ամենակարևոր կառավարելի ռիսկի գործոններից մեկը։ Հիվանդության բարձր տարածվածությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող բարդությունները ԶԳ դարձնում են գլոբալ առողջապահական մարտահրավեր։

Վերջին տասնամյակների ընթացքում ԶԳ-ն գլոբալ բեռը զգալիորեն աճել է՝ պայմանավորված բնակչության ծերացման, ուրբանիզացիայի, ինչպես նաև կենսակերպի փոփոխություններով։ 1975-2023 թթ․ ընթացքում 30-79 տարեկանների շրջանում ԶԳ ունեցող անձանց թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ 594 միլիոնից հասնելով 1.28 միլիարդի։ ԶԳ ունեցող անձանց երկու երրորդը բնակվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը ԶԳ ունեցող անձանց թիվը կհասնի 1.5 միլիարդի։

Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և ընդհանուր մահվան դեպքերի 13%-ը:

Հաշվի առնելով գերճնշումային հիվանդության տարածվածությունը և բարձր մահացությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է թիրախ՝ կրճատել ԶԳ-ն տարածվածությունը 33%-ով մինչև 2030 թվականը:

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/ 100 000): Միևնույն  ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 12.2/ 100 000։ Մահացության մակարդակի դիտարկվող դրական դինամիկան կարող է բացատրվել  այն փաստով, որ 2015 թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ուղղված զանգվածային սքրինինգային ծրագիր։  Ծրագրի շրջանակներում քաղաքացիները ունեն հնարավորություն այցելել իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ: Այս մոտեցումը նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը, առավել արդյունավետ հսկողությանը և արդյունքում՝ մահացության զգալի կրճատմանը։

Զարկերակային գերճնշումը հանդիսանում է բազմաթիվ լուրջ պաթոլոգիաների զարգացման հիմնական ռիսկի գործոն՝ զգալիորեն մեծացնելով սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, փականային պաթոլոգիաների, առիթմիաների, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղային կաթվածի, դեմենցիայի, քրոնիկական երիկամային անբավարարության, ծայրամասային զարկերակների հիվանդությունների և անևրիզմաների առաջացման հավանականությունը։ Սրտամկանի ինֆարկտի կառավարելի ռիսկի գործոնների շարքում ԶԳ-ը զիջում է միայն ծխելուն:

Զարկերակային գերճնշման զարգացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնց զգալի մասը, սակայն, ենթակա է կառավարման։

Կառավարելի ռիսկի գործոններ՝

   

  • Սնման խանգարումներ․ սննդակարգում հավելյալ քանակի աղի առկայությունը, կալիումի պակասը, ինչպես նաև տրանսճարպերով հարուստ սննդակարգի օգտագործումը նպաստում են զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։
  • Ավելցուկային քաշ և ճարպակալում․ մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը և գոտկատեղի շրջագծի մեծացումը համարվում են գերճնշման անկախ ռիսկի գործոններ։ Իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ավելցուկային քաշ ունեցող անձանց մոտ գերճնշման ռիսկը կրկնապատկվում է, իսկ ճարպակալմամբ անձանց մոտ՝ եռապատկվում։
  • Ֆիզիկական ցածր ակտիվություն․ նստակյաց կենսակերպը նպաստում է ԶԳ ռիսկի բարձրացմանը, իսկ չափավոր և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը՝ հատկապես ճարպակալում ունեցող անձանց մոտ, կարող է զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։
  • Ալկոհոլի չարաշահում․ առկա է հաստատված դոզայից կախված ուղիղ կապ՝ ալկոհոլի ընդունման և զարկերակային ճնշման միջև։
  • Ծխախոտի օգտագործում․ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը նպաստում է անոթային էնդոթելի վնասմանը, բարձրացնելով ինչպես գերճնշման, այնպես էլ սիրտանոթային բարդությունների զարգացման ռիսկը։
  • Շրջակա միջավայրի աղտոտում․ մասնավորապես՝ օդում առկա PM2.5 տեսակի մասնիկների երկարաժամկետ ազդեցությունը դիտվում է որպես կարևոր ռիսկի գործոն։
  • Սթրես և հոգեկան գերլարվածություն․ քրոնիկ սթրեսային վիճակները կարող են խաթարել անոթային կարգավորումը՝ նպաստելով զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։

 

Անկառավարելի ռիսկի գործոններ՝

   

  • Տարիք․ ≥65 տարեկան անձանց շրջանում ԶԳ տարածվածությունը հասնում է մինչև 40%-ի
  • Ժառանգական նախատրամադրվածություն․ ընտանեկան անամնեզի առկայությունը զգալիորեն մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։ Էպիգենետիկ մեխանիզմները, պայմանավորված արտաքին ազդեցություններով, կարող են էլ ավելի ուժեղացնել այդ ռիսկը։
  • Ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ շաքարային դիաբետը, քրոնիկական երիկամային հիվանդությունները և քնի ապնոեի համախտանիշը բարձրացնում են զարկերակային գերճնշման զարգացման ռիսկը։

 

Զարկերակային գերճնշման արդյունավետ կանխարգելման ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի կառավարելի ռիսկի գործոնների համակարգված վերահսկմանն ու նվազեցմանը։ Առանձնահատուկ կարևորություն ունի զարկերակային ճնշման պարբերական չափումը և հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչը պետք է իրականացվի ինչպես պետական սքրինինգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ բնակչության՝ ինքնուրույն հսկողության միջոցով։

Բուժման գործընթացում առաջնահերթ նպատակը պետք է լինի ոչ միայն զարկերակային ճնշման կարգավորումը, այլև հիվանդության բարդությունների կանխարգելումը։ Դրան հասնելու համար կենսական նշանակություն ունի պացիենտի ակտիվ ներգրավվածությունը բուժման գործընթացում՝ առողջ ապրելակերպի որդեգրման, դեղորայքային թերապիայի խստորեն պահպանման և բժիշկ-հիվանդ արդյունավետ համագործակցության միջոցով։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Ավելի քան 1 մլրդ մարդ տառապում է արյան բարձր ճնշմամբ. news.am
Ավելի քան 1 մլրդ մարդ տառապում է արյան բարձր ճնշմամբ. news.am

Վերջին 40 տարում աշխարհում արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց թիվը համարյա կրկնակի աճել է՝ հասնելով 1,1 մլրդ մարդու: Այս մասին են վկայում ծավալուն հետազոտության արդյունքները, որն իրականացվել է...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ինչպես առավել ճիշտ վերահսկել զարկերակային ճնշումը. news.am
Ինչպես առավել ճիշտ վերահսկել զարկերակային ճնշումը. news.am

Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Մթերք, որը իջեցնում է ճնշումը. 1in.am
Մթերք, որը իջեցնում է ճնշումը. 1in.am

Օրական մեկ բաժակ բազուկի հյութը բավարար է հիպերտոնիայով հիվանդ մարդկանց ճնշումն իջեցնելու համար, եթե նույնիսկ դա չի հաջողվում դեղի օգնությամբ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կալիումով հարուստ մթերքները կարող են իջեցնել զարկերակային ճնշումը. 1in.am
Կալիումով հարուստ մթերքները կարող են իջեցնել զարկերակային ճնշումը. 1in.am

Ընդունված է կարծել, որ աղի ավելցուկը բարձր զարկերակային ճնշման հիմնական պատճառն է։ Սակայն, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, սննդակարգում կալիումի դեֆիցիտը նույնպես կապված է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ուսումնասիրողները հասկացել են, թե ինչու է հիպերտոնիան մեծացնում գլակուոմայի սպառնալիքը. 1in.am
Ուսումնասիրողները հասկացել են, թե ինչու է հիպերտոնիան մեծացնում գլակուոմայի սպառնալիքը. 1in.am

Գիտնականները նախկինում ենթադրել են, որ արյան բարձր ճնշումը մեծացնում է գլակուոմայի սպառնալիքը: Սակայն պատճառները հասկանալի չեն: Ենթադրվում է, որ հիպերտոնիան կարող է ազդել ներակնային ճնշման...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Կարմիր կարտոֆիլը նպաստում է արյան ճնշման իջեցմանը. 1in.am
Կարմիր կարտոֆիլը նպաստում է արյան ճնշման իջեցմանը. 1in.am

Սկրենթոնի համալսարանի գիտնականներն անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է ավելորդ քաշ և զարկերակային բարձր ճնշում ունեցող 18 մարդ: Կամավորներին բաժանել են...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել. news.am
Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել. news.am

Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ամրակի մեծությամբ սարքավորումը թույլ է տալիս իջեցնել ճնշումը. news.am
Ամրակի մեծությամբ սարքավորումը թույլ է տալիս իջեցնել ճնշումը. news.am

 Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Բուսական յուղերը դեղորայքից ավելի արդյունավետ են իջեցնում արյան ճնշումը. 1in.am
Բուսական յուղերը դեղորայքից ավելի արդյունավետ են իջեցնում արյան ճնշումը. 1in.am

Շատերը արյան ճնշման հետ կապված խնդիրները լուծում են դեղորայքի միջոցով, սակայն կա դրա ավելի հեշտ տարբերակը` սնունդը հագեցնել բնական բուսական յուղերով, հաղորդում է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am
Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am

Յոգան նույնքան օգտակար է առողջության համար, որքան հեծանվավազքը։ Յոգայի հանգիստ պրակտիկան նվազեցնում է ճնշումը եւ արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, օգնում է նիհարել եւ թողնել ծխելը։ Ընդ որում, որոշ դեպքերում յոգան...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մրգային հյութերը բարձրացնում են արյան ճնշումը. tert.am
Մրգային հյութերը բարձրացնում են արյան ճնշումը. tert.am

Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի փորձագետները հայտնաբերել են, որ պարբերաբար առավոտյան մրգային հյութ օգտագործող մարդկանց մոտ բարձր ճնշում է արձանագրվում: Այս մասին հաղորդում է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Սպիտակուցային մթերքները կօգնեն պաշտպանվել հիպերտոնիայից. 1in.am
Սպիտակուցային մթերքները կօգնեն պաշտպանվել հիպերտոնիայից. 1in.am

Օրաբաժնում սպիտակուցի վրա շեշտադրումը դրական արդյունք է տալիս, կարծում են Բոստոնի համալսարանի աշխատակիցները։ Նրանց տվյալներով, այն մարդիկ, ովքեր օգտագործում են սպիտակուցային մեծ պարունակությամբ մթերք...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ճնշման դեղամիջոցի կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը. tert.am
Ճնշման դեղամիջոցի կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը. tert.am

Թեթեւաստիճանի հիպերտոնիայով տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում համապատասխան դեղամիջոցներ օգտագործել. նրանք պետք է պարզապես փոխեն կենսակերպը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Free Press Journal-ին...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ