ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Խնձոր` մրգերի թագուհին
Մեր ընթերցողներից հուշեցին, որ անդրադառնալով բազմաթիվ բույսերի օգտակար ու բուժիչ հատկություններին, այնուամենայնիվ, չենք անդրադարձել «մրգերի թագուհու»` խնձորի բուժիչ ու անգնահատելի հատկություններին: Եվ իրոք խնձորը լայն կիրառում, ունեցող միրգ եւ դեղաբույս կարելի է համարել: Բուժական նպատակներով օգտագործում են խնձորենու պտուղները եւ տերեւները:
Անտառային խնձորենու պտուղները եւ տերեւները պարունակում են լուծահանվող նյութեր, սպիտակուցներ, կատեխիններ, օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, քլորոգենաթթու, սալիցաթթու, արաբինաթթու, բորաթթու, ասկորբինաթթու), կարոտինոիդներ պեկտինային ու դաբաղային նյութեր, թաղանթանյութ, շաքարներ, երկաթ, ֆոսֆոր, մանգան, պղինձ, B1, B2, B9, P վիտամիններ:
Խնձորի սերմերը պարունակում են ճարպանյութեր, տերեւները` վիտամին C, իսկ կեղեւը՝ մեծ քանակությամբ դաբաղանյութեր ու գունանյութեր: Խնձորը դրականորեն է ազդում սուր եւ քրոնիկ աղիքաբորբերի բուժման ընթացքի վրա: Դրա մեջ գտնվող պեկտինային նյութերը կապակցում եւ օրգանիզմից դուրս են մղում խոլեստերինը, որով եւ բուժիչ ազդեցություն են ունենում աթերոսկլերոզի կանխման ընթացքի վրա:
Խնձորը` որպես ցածր կալորիականությամբ սննդանյութ, անփոխարինելի է ճարպակալումը բուժելու գործում: Խնձորի օգնությամբ բուժում են նաեւ այլ հիվանդություններ. քաղցր խնձորն օգտակար է հիպերացիդային ստամոքսի բորբոքման, խոցային հիվանդությունների, լեղուղիների եւ լյարդի հիվանդությունների, իսկ թթու խնձորը` հիպացիդային ստամոքսի բորբոքման, կոլիտի, լեղուղիների դժվարաշարժության բուժման համար:
Հաստ աղիի սուր բորբոքման բուժման համար օգտագործվում է հասուն քաղցր խնձորի մածուկ: Այն արդյունավետ է նաեւ սակավարյունության դեպքում, իսկ եփած խնձորը` փորկապության, ինչպես նաեւ՝ սրտի անբավարարության եւ պոդագրայի ժամանակ: Խնձորի տերեւներն էլ առաջարկում են օգտագործել որպես վիտամինային հումք: Թթու խնձորից ստանում են խնձորաթթվային հումք, որն օգտագործվում է սակավարյունության բուժման համար: Խնձորի հյութով խյուսանման զանգվածով կարելի է դեմքին դիմակ դնել, քանի որ դա օգնում է դեմքի մաշկի բորբոքումներին: Ժողովրդական բժշկության մեջ խնձորի եփուկն օգտագործվում է նաեւ որպես մարսողությունը լավացնող ու հազը թեթեւացնող միջոց: Եփած խնձորն օգնում է օրգանիզմին ազատվել միզաթթվից:
Խնձոր առաջարկվում է շատ օգտագործել նաեւ այն մարդկանց, ովքեր ունեն սկլերոզ, հոդային եւ քարային հիվանդություններ: Եթե փորձեք կտրվածքների կամ այրվածքների վրա կտրած խնձոր դնել, կտեսնեք, թե որքան է մեղմանում ցավը: Խնձորի կեղեւն օգտագործվում է գորտնուկների վերացման համար: Թարմ խնձորների խյուսը` կարագի կամ ճարպի հետ 1:1 հարաբերությամբ, օգնում է քերծվածքների ու ճաքճքած մասերի արագ լավացմանը: Խնձորի հյութը շատ լավ թարմացնող միջոց է համարվում երեխաների ու նաեւ տարեցների համար: Այն խորհուրդ է տրվում խմել նաեւ շաքարախտի ժամանակ: Նշված բուժական հատկություններով օժտված է նաեւ խնձորից պատրաստված գինին եւ քացախը:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն