ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ամառային ուտեստների` սրտի համար առողջարար լավագույն հնգյակը. med.news.am

Ամռանն առողջ սնվելու հրաշալի հնարավորություններ են ստեղծվում: Օրինակ` արյան ճնշման կարգավորմանը միտված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձմերուկն աստիճանաբար լավագույն այլընտրանքի կարգավիճակ է ձեռք բերում:
Քլիվլենդի կլինիկայի կանխարգելիչ սրտաբանության եւ վերակենդանացման բաժնի երկու դիետոլոգներ` Ջուլիա Ցումպանոն եւ Քեյթ Պատոնը, սրտի համար առողջարար ամառային ուտեստների լավագույն հնգյակն են կազմել.
- Ավոկադո
Ավոկադոյի պյուրեն մայոնեզի կամ կարագի առողջարար այլընտրանքը կարող է համարվել: Ուտեստի մեկ բաժինը` բաժակի քառորդ մասով, 6 գրամ մոնոչհագեցած ճարպ եւ կալորիա է պարունակում: - Լոլիկ
Լոլիկն ամռան ամենաառողջարար պարգեւներից է, քանի որ մեծ քանակությամբ լիկոպին է պարունակում (բջիջները վնասվածքներից պաշտպանող եւ խոլեսթերինի մակարդակը ցածր պահող հակաօքսիդանտ): - Սաղմոն
Խորոված սաղմոնը գերազանց ընտրություն է սրտի առողջության համար: Շաբաթական երկու անգամ 100-120 գրամ ընդունելով` օմեգա-3 ճարպաթթվի անհրաժեշտ սնուցում կստանաք, ինչը հրաշալի կանխարգելիչ միջոց է ինֆարկտի, արյան մակարդման, զարկերակի պատերի երկայնքով խցանումների առաջացման եւ տրիգլիցերիդների դեմ: Խորովելիս մի հեռացրեք կեղևը եւ մի փոքր ձեթ ավելացրեք: Պատրաստեք միջին կրակի վրա: - Կանաչեղեն
Սննդարար նյութերով հարուստ կանաչեղենը միայն սալաթների համար չէ, որ պիտանի է. դրանք կարելի է նաեւ հում կամ խաշած ուտել: Առանձնապես օգտակար են կաթնուկը, կարմիր եւ կանաչ կաղամբը, շաղգամը, սպանախը, ճակնդեղը եւ այլն: Սրանցից յուրաքանչյուրը մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, միներալներ, հակաօքսիդանտներ եւ ցածր կալորիա է պարունակում (մեկ բաժակ սպանախը` 7, կարմիր կաղամբը` 22 կալորիա): - Թարմ մրգեր
Տեղական մրգատեսակները` սեխը, դեղձը, տանձը, բալը, սալորը, մեծ քանակությամբ սնուցիչներ կհաղորդեն ձեր օրգանիզմին: Մրգային դիետայի օգնությամբ արյան ճնշումը ցանկալի մակարդակի վրա կպահեք եւ շոգ օրերին օրգանիզմի ջրազրկումից կխուսափեք: - Ձմերուկի հայտնությունը
Ձմերուկն ամառային առողջարար ուստեստների շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում` լիկոպինի հարուստ պաշարների եւ ցածր կալորիականության հաշվին (մեկ բաժակը` 46 կալորիա): Վերջերս Ֆլորիդայի պետական համալսարանի գիտահետազոտական խմբի կողմից իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կարող է նաեւ արյան ճնշման կարգավորման գործիք ծառայել:

Կարդացեք նաև

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...


Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...


Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...


Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...


Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...


Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...


Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...


Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...


Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...


Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն