ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում
Նոյեմբերի 1-ից` ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներ. Հայաստանում տարեկան այդ հիվանդությունից կարող է մահանալ 40 մարդ
 
                            Նոյեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների պլանային օրացույցը համալրվելու է նոր՝ ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ու մանրամասնում.
Ընդհանուր առմամբ, ռոտավիրուսները մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ծանր ընթացքով փորլուծությունների հիմնական պատճառ են` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան գրանցվում են ռոտավիրուսային վարակով պայմանավորված 24 միլիոնից ավելի ամբուլատոր այցելություն, 2.3 միլիոնից ավելի հոսպիտալացման և մոտ 0.5 միլիոն մահվան դեպք, ինչպես նաև մոտ 114 միլիոն ռոտավիրուսային վարակի էպիզոդ:
Ծանր ռոտավիրուսային գաստրոէնտերիտները հիմնականում տարածված են մինչև 5 տարեկան, հատկապես՝ 6-24 ամսական երեխաների շրջանում և փորլուծություններով հոսպիտալացումների գրեթե 40%-ը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով: Պարզվում է, որ գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանն առնվազն մեկ անգամ ռոտավիրուսներով վարակվում և հիվանդանում է:
Ըստ աղբյուրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ: Գնահատումները և հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր երկրներում երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերը հիմնականում պաշտոնական վիճակագրությամբ չեն ներկայացվում, քանի որ բոլոր երկրներում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պաշտոնական գրանցված մահերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին, այլ դրանց հետևանքով առաջացած բարդություններին: Հայաստանի Հանրապետության համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը մինչև 5 տարեկան 1000 երեխայի համար կազմում է 0.2-05, այսինքն` մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսային վարակի պատճառով երկրում կարող ենք ունենալ տարեկան առնվազն 40 մահվան դեպք:
Աշխարհում ռոտավիրուսային վարակի տարածվածությունը ցույց է տալիս, որ միայն խմելու ջրի անվտանգությունը և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը բավարար չեն ռոտավիրուսային փորլուծությունների վերահսկման համար: Սա հասկանալի է, քանի որ ռոտավիրուսները բավականին կայուն են արտաքին միջավայրում և կարող են պահպանվել ամիսներ շարունակ: Վարակը հիվանդից առողջին փոխանցվում է կղանքաբերանային ճանապարհով: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, որին հաջորդում է սուր փորլուծությունը, բարձր ջերմությունը, փսխումը: Ջրային լուծը սովորաբար ինքնաբուժվում է 3-7 օրվա ընթացքում, սակայն կարող է ավելի երկարել: Միաժամանակ, ռոտավիրուսներն այլ փորլուծությունների համեմատությամբ համարվում են բարձր ռիսկային՝ ջրազրկման և հոսպիտալացման տեսանկյունից:
Հայաստանի Հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածության մակարդակը, ընդհանուր առմամբ, համընկնում է միջազգային վիճակագրական ցուցանիշներին: Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակներում, հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածությունը պարզելու և պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը հասկանալու համար 2009 թվականի փետրվարից Երևանի «Արաբկիր» բժշկական համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացվում է լուծով հիվանդ երեխաների նպատակային հսկողություն և, այդ տվյալների համաձայն, նշված հիվանդանոցներում փորլուծությամբ հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների 40 տոկոսի մոտ հաստատվել է ռոտավիրուսային վարակը: Սա տարեկան միջին ցուցանիշն է, իսկ սեզոնային բարձրացումների ընթացքում, որը դիտվում է հունվար-ապրիլ ամիսներին, այն կարող է հասնել մինչև 70 տոկոսի:
Ռոտավիրուսային վարակով հիվանդ երեխաների տարիքային կազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գրեթե հավասարաչափ է բաշխված 6-12 ամսական, 12-24 ամսական և 2-5 տարեկան տարիքային խմբերում՝ 27- 40 տոկոս: Ռոտավիրուսային վարակը տարածված է նաև հանրապետության մարզերում: Այսպես՝ 2011 թվականին հանրապետության մարզերից դետքային հսկողության համակարգում ընդգրկված ռոտավիրուսային վարակով մինչև 5 տարեկան երեխաները կազմել են մարզերից փորլուծությամբ հոսպիտալացված երեխաների 26- 33 տոկոսը:
Հանրապետությունում շրջանառող ռոտավիրուսների շճատիպերը պարզելու, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների որակը վերահսկելու նպատակով դետքային հսկողության մեջ ընդգրկված հիվանդների նմուշներն ուղարկվել են Բելառուսի վերազգային լաբորատորիա: Արդյունքում՝ մեր երկրում ռոտավիրուսային վարակների նկատմամբ իրականացվող լաբորատոր հետազոտությունները այլ երկրների արդյունքների համեմատությամբ բավականին բարձր առանձնահատկություն և զգայունություն ունեն:
Հայաստանում վերջին 3 տարվա ընթացքում շրջանառում են ռոտավիրուսների G1P8 և G4P8 շճատիպային համակցությունները: Հարկ է նշել, որ այս համակցությունը հենց մտնում է բելգիական Ռոտարիքս արտադրական անվամբ ռոտավիրուսային պատվաստանյութի բաղադրության մեջ: Վերջինս հեղուկ պատվաստանյութ է, որը ներկայացվում է հատուկ պարկուճով և նախատեսված է բերանային ներմուծման համար: 1 պարկուճը համարվում է 1 դեղաչափ՝ 1.5մլ հեղուկ: Հայաստանում ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ սխեմայով` 6 և 12 շաբաթականում, օրացուցային այլ պատվաստումների հետ միասին:
Ըստ աղբյուրի, միաժամանակ, ռոտավիրուսային պատվաստումներն ունեն որոշակի առանձնահատկություն: Եթե այլ պատվաստումներից ուշացումների դեպքում թույլատրվում է շարունակել երեխայի պատվաստումները՝ ըստ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նվագների, ապա ռոտավիրուսային պատվաստումների դեպքում առաջին դեղաչափը 15 շաբաթից հետո այլևս չի թույլատրվում, իսկ երկրորդը՝ 32 շաբաթից հետո:
Ռոտավիրուսային պատվաստումների համար հակացուցումների ցանկը շատ փոքր է, մասնավորապես՝
- գերզգայունություն ռոտավիրուսային պատվաստման նախորդ դեղաչափից հետո,
- աղիների անանցանելիության առկայություն մինչև պատվաստման օրը,
- ռոտավիրուսային պատվաստումը պետք է հետաձգել, եթե առկա է լուծ և ռեհիդրատացիոն թերապիայի կարիք կա:
Թեթև հիվանդությունը, ինչպիսին է վերին շնչուղիների վարակը հակացուցում չէ ռոտավիրուսային պատվաստումների համար:
Նախարարությունից հավատացնում են, որ ռոտավիրուսային պատվաստումներն անվտանգ են և չեն առաջացնում լուրջ կողմնակի ռեակցիաներ:
 31.10.2012
31.10.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի...
 20.05.2015
20.05.2015                                     
                                        
                                
                Քարդիֆի համալսարանի մրսածության կենտրոնից բժիշկ Ռոն Էքլեսը 25 տարի ուսումնասիրել է, թե ինչու են սառը ոտքերը բարձրացնում մրսածության զարգացման հնարավորությունը: Այս մասին գրում է...
 23.01.2015
23.01.2015                                     
                                        
                                
                Ընկերների հետ զբոսանքը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլեւ, ինչպես պարզվում է, առողջության համար օգտակար: Ինչպես պարզել են Իսթ Անգլիայի համալսարանի գիտնականները, ընկերների հետ հաճախակի զբոսանքները նվազեցնում են...
 21.01.2015
21.01.2015                                     
                                        
                                
                Սալմոնելա անունը կրող մանրէն Միացյալ Նահանգներում տարեկան մեկ միլիոն հիվանդության, 19 հազար հոսպիտալիզացիայի եւ 380 մահվան դեպքերի պատճառ է...
 23.09.2014
23.09.2014                                     
                                        
                                
                Երկու կոռպորացիաներ աշխատել են RTS,S պատվաստանյութի ստեղծման վրա, որը կանխել է Աֆրիկայում երեխաների շրջանում մալարիայով հիվանդանալու դեպքերը: RTS,S-ի մշակմանն աջակցում է Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի...
 13.11.2013
13.11.2013                                     
                                        
                                
                Գրիպի դեմ սինթետիկ նոր պատվաստանյութը կպաշտպանի մարդու օրգանիզմն այդ հիվանդության բոլոր հնարավոր շտամների դեմ: Այս մասին հայտնում է RBK-ն...
 05.12.2012
05.12.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    