ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Դեպրեսիա. Անձը կարող է շրջապատված լինել բազմանդամ ընտանիքով, բայց իրեն միայնակ զգալ
«Մարդու մոտ դեպրեսիայի` ընկճախտի առաջացման պատճառները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն, գործոնները կարող են լինել կենսաբանական, հոգեբանական կամ սոցիալական: Եթե այդ գործոնների միջև հավասարակշռությունը խախտվում է, ապա մարդը կարող է հայտնվել դեպրեսիվ իրավիճակում», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց հոգեբան, «Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը:
«Մեկի մոտ դեպրեսիայի պատճառ կարող է լինել կենսաբանական, ժառանգական գործոնը, մյուսի` սոցիալական կապերի խզումը, օրինակ` կյանքի արժեհամակարգի փոփոխությունները: Շատ հաճախ դեպրեսիվ վիճակ է առաջանում, երբ մարդը միայնակ է լինում, նույնիսկ ընտանիքում, երբ կտրվում է սոցիալական միջավայրից: Այստեղ շատ կարևոր է հասկանալ հոգեբանական միայնակությունը. մարդը կարող է շրջապատված լինել մեծ բազմանդամ ընտանիքով, բայց չգտնի այն վստահելի անձին, ում հետ կարող է կիսվել, քննարկել սոցիալական հարցերը: Այս դեպքում է, որ մարդու մոտ կարող է առաջանալ դեպրեսիվ իրավիճակ», - ասաց հոգեբանը:
Իր հերթին ասուլիսի մյուս մասնակից` ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ դեպրեսիայի առաջին նշաններից է անձի մոտ սովորական վարքի ձևերի` քնելու, սնվելու սովորությունների մեջ փոփոխությունները, տրամադրության շեշտակի փոփոխություններ: «Չափից դուրս բարձր տրամարդություն նույնպես վտանգավոր է», - նշեց նա` հավելելով, որ շատ անգամ դեպրեսիայի մեջ գտնվող անձը չի ըմբռնում իր հոգեվիճակը:
«Եթե մարդը հայտնվի մի իրավիճակում, որը իր սովորական միջավայրից դուրս է, այն ժամանակ է ամեն ինչ երևում` քնի, սնունդի, ինչպես նաև տրամադրության և շփման ձևի փոփոխությունը: Մարդը կամ մեկուսանում է, կամ հակառակը` ծանոթանում, կապի մեջ է մտնում պատահական անցորդի հետ, սկսում ծիծաղել և ակտիվ խոսել»,- ասաց Խ.Գասպարյանը:
Նրա խոսքով` շատ անգամ դեպրեսիան կարող է զուգակցվել ագրեսիայի հետ, և նույնիսկ ինքնախեղումը կամ ինքնասպանության փորձը թեև իր անձի նկատմամբ, բայց ագրեսիայի դրսևորում է:
Հոգեբանը նկատեց,որ դեպրեսիայի հաղթահարման փորձ ունի յուրաքանչյորս, բայց եթե նկատելի է, որ դեպրեսիան տևում է առնվազն մեկ ամիս, մտահոգվելու և մասնագետին դիմելու առիթ կա:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության համաշխարհային օրն է, և այս տարվա հռչակված կարգախոսն է՝ «Դեպրեսիա. Գլոբալ ճգնաժամ»: Ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումները և Առողջապահության Համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան լինելու է երկրորդը հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում, իսկ համաձայն ԱՀԿ 2008թ. տվյալների, 2030-ին կլինի ամենատարածված խանգարումը: Այսօր ամբողջ աշխարհում 350 միլիոն մարդ ունի դեպրեսիա: 17 երկրներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ 20 մարդուց 1-ը տարվա ընթացքում ունենում է դեպրեսիվ էպիզոդ:
Կարդացեք նաև
Անսովոր սնունդը, ուրիշ կազմություն ունեցող ջուրը, կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը հատկապես վերաբերում է մարսողական օրգաններին: Ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթի...
Ականջի դրդումը ոչ ուժեղ էլեկտրական հոսանքով կարող է վերադարձնել նյարդային համակարգի հավասարակշռությունը 55 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ: Ինչպես նշում է BBC-ն, այդ կերպ կարելի է դրդել նաև թափառող նյարդը...
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան պաշտոնապես հաստատել է այն, որ սելֆին հոգեկան խանգարում է:
Այդ խանգարումը կոչվում է «սելիֆիտ»: Սելֆիտը դա ինքնալուսանկարելու և սոցիալական մեդիաներում...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ինչո՞ւ է մտերիմ մարդու կորուստն ուղղակի իմաստով «կոտրում սիրտը»: Էքստրեմալ էմոցիոնալ սթրեսն առաջացնում է իմուն համակարգի իսկական փոթորիկ, որի արդյունքում գլխավոր պոմպը հյուծվում է...
Թերևս ամենաարտասովոր հետազոտությունը՝ արագ սննդի /ֆաստֆուդի/ վնասակարությանը վերաբերող, իրականացրել են ավստրալիական Ջելմս Կուկի Համալսարանի գիտնականները: Որպես օրենք. Հետազոտողները հավաքում են մասնակիցների...
Առողջության վրա աղքատության ազդեցությունը կարելի է համեմատել օրգանիզմի վրա ծանր հիվանդության ազդեցության հետ։ Այս մասին հայտարարել են Վիրջինիայի համալսարանի գիտնականները՝ փոխանցում է gogetnews.info-ն...
Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...
Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են...
Ավստրիայում կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ նախընտրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։ Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների...
Աուտիզմով տառապողները հակված են իրադարձությունները գնահատել տրամաբանության տեսանկյունից՝ չտրվելով զգացական գործոններին, այդ պատճառով նրանք սովորաբար ավելի օբեկտիվ եւ ռացիոնալ են...
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, թե որ օրերն են մարդկանց համար երջանիկ, հայտնում է gogetnews.info-ն: Արժե նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ լավ օրվա հասկացությունն անհատական է: Սակայն հարցման միջոցով...
Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է...
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն