Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը. news.am

Սպորտը չի օգնի նիհարել, բայց կմեծացնի կյանքի տեւողությունը. news.am

Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ ավելի առողջ կլինեք եւ ավելի երկար կապրեք, պնդում են Liverpool John Moores University-ի եւ Radboud University-ի գիտնականները:

Շատերը կարծում են, թե սպորտը կարող է օգնել նիհարելուն, բայց իրականում ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում ավելորդ կգ-ների անհետացման, պնդում են գիտնականները: 117 հետազոտության մետավերլուծությունը ցույց է տվել, որ ինտենսիվ մարզումների 2-6 ամսից հետո հետազոտությունների մանսակիցների մոտ քաշի ոչ մի կորուստ չի արձանագրվել, որովհետեւ այն նվազագույն էր: 

Բայց լավ նորությունն այն է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն այրում է ներքին ճարպը, որը կուտակվում է ներքին օրգանների շուրջը եւ հանգեցնում առողջական լուրջ խնդիրների, ներառյալ` երկրորդ տեսակի դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների: Ներքին ճարպի առկայությունը կարող է նաեւ էականորեն նվազեցնել կյանքի տեւողությունը:

Այսօր հնարավոր է շատ մարդկանց հանդիպել, ովքեր, թվում է, սլացիկ են, բայց իրականում ներքին ճարպակալում ունեն. նրանց ներքին օրգանները ճարպով են շրջապատված:

Գիտնականները պնդում են, որ ներքին ճարպն անհամեմատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար, քան` ենթամաշկայինը: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ կրճատվեն օգտագործվող կալորիաները, սակայն բազմոցից վեր կենալը եւ մարզասրահ գնալն անհամեմատ ավելի կարեւոր է ներքին ճարպի դեմ պայքարի համար, ասում են նրանք:

Մետավերլուծության տվյալները ցույց են տվել, որ երկուսից վեց ամսվա ինտենսիվ մարզումները հանգեցնում են ամբողջ քաշի միջինը ընդամենը մեկ տոկոսի վերացման, ինչը մոտավորապես 4 կգ է կազմում: Անհամեմատ ավելի էական արդյունք է դիտվում ներքին ճարպի դեմ պայքարում. այդ ժամանակահատվածում սպորտի շնորհիվ հնարավոր է ազատվել ճարպի  6 տոկոսից: Բայց ինչու սպորտը չի օգնում նիհարելուն. միայն այն պատճառով, որ ֆիզիկական մարզումները նպաստում են մկանային զանգվածի զարգացմանը, իսկ մկանները ճարպից ավելի ծանր են:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ֆիզիկական ծանրաբեռնվածության զարմանալի ուժը
Ֆիզիկական ծանրաբեռնվածության զարմանալի ուժը

Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են աէրոբ մարզումները մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող դեգեներատիվ գործընթացներին հակառակ ընթացք տալիս:  Իսկ այդ հիվանդությունները...

Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել. nairimed.com
Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել. nairimed.com

Նոր հետազոտություններն ապացուցել են, որ տարիքով մարդիկ, որոնք պետք է անցնեն պլանային վիրահատություն, ցանկալի է նախապես անցնեն նպատակային ֆիզիկական մարզումների երկարատև ծրագիր, որպեսզի հակազդեն...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են փրկել սրտի կաթվածից. news.am
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են փրկել սրտի կաթվածից. news.am

Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են ծերության տարիներին մարդուն փրկել սրտի կամ ուղեղի կաթվածից: Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention-ում հրապարակված հոդվածում պնդում են....

Սպորտը բարելավում է նաև ուղեղի աշխատանքը. 1in.am
Սպորտը բարելավում է նաև ուղեղի աշխատանքը. 1in.am

Սիդնեյցի բժիշկներն ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ո՛չ միայն մարմնի, այլև ուղեղի համար: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Նրանց փորձերը ցույց են տվել, որ մկանային ուժի...

Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am
Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am

Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը եւ ֆիզիկական լավ վիճակը պահպանելը նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման անհրաժեշտության, նաեւ ավելորդ քաշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
Բժիշկները ֆիթնես-թրեքերն անօգուտ են համարում. news.am
Բժիշկները ֆիթնես-թրեքերն անօգուտ են համարում. news.am

Ֆիթնես-թրեքերի օգտագործումը զգալի ազդեցություն չունի ֆիզիկական վարժությունների ինտենսիվության վրա: Այս մասին է վկայում բժիշկների միջազգային խմբի իրականացրած հետազոտությունը...

Քանի՞ օր անգործությունից հետո է չքանում ֆիզիկական վարժությունների դրական արդյունքը. 1in.am
Քանի՞ օր անգործությունից հետո է չքանում ֆիզիկական վարժությունների դրական արդյունքը. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մերիլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե երբ է ուղեղը սկսում փոխվել ֆիզիկական վարժանքների բացակայության պատճառով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել...

Հեծանվավազքը՝ օրգանիզմի գենետիկական ծերացման դանդաղեցման լավագույն միջոց. 1in.am
Հեծանվավազքը՝ օրգանիզմի գենետիկական ծերացման դանդաղեցման լավագույն միջոց. 1in.am

Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Բանանը, պարզվում է, ֆիթնես-ըմպելիքից արդյունավետ է. 1in.am
Բանանը, պարզվում է, ֆիթնես-ըմպելիքից արդյունավետ է. 1in.am

Հայտնի է, որ բանանը կալիումի և այլ սննդանյութերի աղբյուր է ու շատ օգտակար է մարզիկների համար: Իսկ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունն ի հայտ է բերել բանանի այլ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am
Ինչպես եւ ինչու է սպորտը լավացնում հիշողությունը. news.am

Սպորտը դրական է ազդում մտավոր ունակութունների ու հիշողության վրա, սակայն այդ ազդեցության պատճառներն առայսօր մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Ծերացման ազգային ինստիտուտի գիտնականները՝ Հենրիետա վան Պրաագի...

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am
Ֆիզիկական վարժությունները՝ տեղեկատվությունը հիշելու լավագույն միջոց. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ Նիդերլանդների բժիշկները հայտնել են, թե որն է տեղեկատվությունը հիշելու գործուն ու մատչելի միջոցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology պարբերականում...

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Գիտնականները բացահայտել են, թե ինչով է սպորտն օգտակար ուղեղի համար. tert.am
Գիտնականները բացահայտել են, թե ինչով է սպորտն օգտակար ուղեղի համար. tert.am

Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են սպորտի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, պարզվել է, որ ֆիզիկական...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սպորտով զբաղվելը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը. news.am
Սպորտով զբաղվելը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը. news.am

Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել University of North Carolina-ի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ. 1in.am
Օրական վազքի նույնիսկ մեկ րոպեն բարելավում է առողջությունը. գիտնականներ. 1in.am

Ընդմիջումային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և, նույնիսկ, չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ