ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը
Վերջերս բարեկամուհիներիցս մեկը պատմեց իր ամուսնության ու դրան հաջորդած կարմիր խնձորի ծեսի մասին: Նա ամուսնացել էր գյուղում 18 տարեկան հասակում, և ամուսինը, չցանկանալով վտանգել իր սիրելի կնոջ դեռ բոլորովին մանկական հոգեբանությունը, մոտ 1 ամիս չէր գնացել սեռական ակտի: Այդ ամբողջ ընթացքում' ամեն օր առավոտյան, երբ տղան դուրս էր եկել տնից, նրա մայրն ու տատիկը մտել էին ննջասենյակ ու ինչ-որ բան փնտրել սավանի վրա: Բարեկամուհիս ոչինչ չէր հասկացել, իսկ ամուսինը մի անգամ նկատել էր ու մեծ գժտությունից հետո վերցրել էր կնոջն ու հեռացել հայրական տնից:
Այս դեպքն ունի մոտ 50 տարվա վաղեմություն, բայց դեռ արդիական է: Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը, մինչ այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր պահում են այս սովորույթը, և հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը դառնում է ճակատագրական: «Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի կուսազրկմամբ, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Առանց այդ էլ յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի հարց է, ինչն էլ սեռակարթության բացակայության դեպքում կրկնապատկվում է»,- նկատում է սեքսոպաթոլոգը:
21-րդ դարի հայկական մի քանի գյուղերում հարսի կուսութունն այնքան առաջնային հարց է, որ «բաղձալի» կարմիր հետքը չգտնելը կարող է պատճառ դառնալ հերարձակ հարսին էշին թարս նստեցնելու ու «հոր տուն» ուղարկելու: Ընդ որում, հարց է' նրան այնտեղ կընդունեն, թե' ոչ: Վրեժ Շահրամանյանը պարզաբանում է. «Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ»: Ի վերջո' հնարավոր է, չէ՞, որ հարսի՝ կույս չլինելու պատճառը հենց ամուսինը լինի և ոչ թե այլ մեկը: Բայց սա էլ մի կողմ: Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավել տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավային զգացողությունների: Երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական, առաջին սեռական հարաբերությունը կարող է չուղեկցվել վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում՝ նաև սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը մեզանում կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ:
«Ամենացավալին այն է, որ կարմիր խնձորն այսօր ավանդույթ է համարվում, մինչդեռ կուսության կամ կանանց հավատարմության պահպանումը անցյալում խիստ արտահայտություններ չեն գտել մեզանում, ինչպես, օրինակ, եվրոպական երկրների միջնադարյան շրջանում, երբ ասպետները պատերազմ գնալիս իրենց կանանց մետաղից պատրաստված ներքնաշորեր են հագցրել, վրան կողպեք դրել, որի բանալին իրենց հետ են տարել, իսկ օրիորդներին նույնպիսի զգեստներ են հագցրել հայրերը: Հայաստանում նման խնդիր առաջացել է միայն հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի եւ գույնի ընտրությանը, հեթանոսական եւ հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման եւ պտղաբերության խորհրդանիշ: Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցել է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: Ասում են' նշանդրեքի ժամանակ խնձորը փոխարինել է մատանու տուփին, այսինքն՝ հարսի մատանին խրել են կարմիր խնձորի մեջ, փաթաթել գլխաշորով ու նվիրել: Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի' խնջույքը շարունակելու լավ առիթի, որին նաեւ տղամարդիկ են մասնակցել: Ծեսը զարգացել է' համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին եւ պատկերացումներին: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում եւ արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ: Կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն»,-նշում է սեքսոպաթոլոգը:
Ներկայիս բովանդակութունը գալիս է քրիստոնեական պատկերացումներից: «Կույս» նշանակում է չամուսնացած աղջիկ, Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական'մաքուր, անփորձ, ողջախոհ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել՝ ավելի մեծ պսակի արժանանալու համար:
Այսօր թեև որևէ մեկը հավակնություն չունի Մարիամ Աստվածածնի բախտին արժանանալու, բայց ես բազմիցս հանդիպել եմ 40-ն անց «օրիորդների», ովքեր երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել, որովհետև ամուսնացած չեն, բայց հետևում են իբրև «բարոյական» ավանդույթներին: Ու այդ հետևողականութունը պատճառ է դառնում, որ նրանց մոտ զարգանան ոչ միայն սեռական, այլև հոգևոր խնդիրներ: Նման «օրիորդները» ագրեսիվ են դառնում այլ' հատկապես գեղեցիկ աղջիկների նկատմամբ ու լարվածութուն են սերմանում իրենց շուրջը:
Կարմիր խնձորն առաջացնում է նաև մեկ այլ հակաէֆեկտ' բարոյական սահմանների կտրուկ խաթարում: Ո՞վ չգիտի, որ այսօր որոշակի գումարի դիմաց հնարավոր է վերականգնել կուսաթաղանթն ու փոշի փչել բոլորի աչքերին: Մինչդեռ նման ծառայությունների կարիք գուցե չլիներ, եթե սեռական կյանքը լիներ միայն տվյալ զույգի և ոչ թե ողջ հասարակության խնդիրը:
11.09.2012 Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
31.10.2016
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
11.10.2016
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
05.09.2016
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
15.08.2016
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
31.05.2016
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
04.05.2016
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
02.05.2016
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
13.04.2016
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
22.03.2016
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
21.03.2016
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
09.03.2016
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
23.02.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ