Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Վիտամիններ

Վիտամիններ

Պատմում են, որ Հռոմը փրկել են սագերը` քաղաքի պահակախմբին զգուշացնելով թշնամու մոտենալու մասին: Իրողությո՞ւն է դա, թե՞ պատմական ավանդություն, պարզ չէ: Սակայն ստույգ հայտնի է, որ հավերը կանխեցին մարդկանց սպառնացող դժբախտությունը:

 

1893թ. հոլանդացի երիտասարդ բժիշկ Էլկմանը բնակություն հաստատեց Յավա կղզում, որտեղ այդ ժամանակ մոլեգնում էր բերի-բերի սարսափելի հիվանդությունը: Այն սպառնում էր մարդկանց Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում եւ Աֆրիկայի մի շարք երկրներում, մի խոսքով՝ ամենուրեք, ուր բնակչությունը բրնձով էր սնվում: Շատ դեղեր փորձեց օգտագործել Էյկմանն այդ անողոք հիվանդության դեմ, բայց ապարդյուն:

 

Այստեղ էր, որ անսպասելիորեն օգնեցին հավերը:

 

Մի անգամ հավաբնի կողքով անցնելիս եւ թռչուններին հետեւելով, բժիշկը գտավ հիվանդության պատճառը. հավերը սնվում էին սպիտակ բրնձից պատրաստված հիվանդանոցային ճաշերի մնացորդներով: Փորձերը ցույց տվեցին, որ բավական է բրնձին մի քիչ թեփ` հատիկների թաղանթներ ավելացնել, եւ հիվանդությունը շատ արագ բուժվում է:

 

Իսկ թե ինչ նյութ է պարունակում բրնձի թեփը, այս հարցի պատասխանը տվեց լեհ գիտնական Ֆունկը: 1912թ. նա բրնձի թեփից ստացավ բուժիչ նյութ, որը կոչվեց վիտամին` կյանքի նյութ: Հետագայում գիտնականները վիտամիններ սկսեցին փնտրել թարմ կաղամբի, հաղարջի, կիտրոնի մեջ: Խոսքն արդեն C վիտամինի մասին էր:

 

Այսպես են հայտնագործվել վիտամինները` օրգանական նյութեր, որ անհրաժեշտ են կենդանիներին եւ մարդկանց՝ օրգանիզմի կենսագործունեության եւ նույնիսկ գոյության համար: Այժմ հայտնի են բազմաթիվ վիտամիններ: Դրանք նշանակված են լատինական տառերով: Յուրաքանչյուր վիտամինի ազդեցությունն օրգանիզմի վրա առանձնահատուկ է: Ոչ բոլորին է հավանաբար հայտնի, որ վիտամինները սկսում են «փախչել» սեղանի վրայից դեռ այն ժամանակ, երբ մենք վերցնում ենք դանակը, որպեսզի կտրատենք բանջարեղենը աղցանի կամ ապուրի համար:

 

Վիտամինների, մասնավորապես՝ C վիտամինի քայքայումը սկսվում է դեռեւս բանջարեղենի եւ մրգերի մաքրելու կամ լվանալու ժամանակ: Այդ պատճառով պետք է հնարավորին չափ արագ լվանալ, մաքրել եւ կտրատել բանջարեղենը, ջրում երկար չպահել, իսկ մաքրելուց ու կտրատելուց հետո չթողնել բաց վիճակում: Օրինակ, եթե մաքրած կարտոֆիլը կես ժամ մնա ջրի մեջ, ապա` այն կկորցնի C վիտամինի 40 տոկոսը: Կտրատած թրթնջուկը եւ սպանախը 1 ժամում կորցնում են C վիտամինի 35 տոկոսը: Մարդը շատ կամակոր եւ ծույլ արարած է: Չնայած, որ բոլորը խոսում են առողջ սնվելուց, միեւնույն է, մեզանից շատերը սնվում են ոտքի վրա կամ վազքի մեջ, ուտելով թխվածքաբլիթ կամ կոնֆետ, մի խոսքով` ոչ օգտակար սնունդ:

 

Սակայն պետք է հաշվի առնել, որ սննդամթերքի խումբ կա, որն ուղղակի անհրաժեշտ է մարդուն առողջ լինելու համար: Օրինակ`խնձորը շատ անհրաժեշտ է առողջությանը: Խնձորը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը, դեռ չենք խոսում հակաօքսիդանտների մասին, որոնք օգնում են պահպանել մարմնի երիտասարդությունը: Խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին ճաշից առաջ գոնե կես խնձոր ուտել:

 

Մարդու օրգանիզմին շատ անհրաժեշտ է վուշի խոտաբույսը, հատկապես այն կանանց, ովքեր հորմոնային խանգարման խնդիրներ ունեն: Օրվա մեջ ընդամենը 1 ճաշի գդալ վուշի սերմը կօգնի ոսկորների ամրանալուն: Այն նաեւ նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը: Վուշի հատիկները պետք է լավ մանրացնել, որպեսզի օրգանիզմում հեշտ յուրացվի: Խորհուրդ է տրվում դրանով համեմել աղցանները կամ սուրճի մեջ օգտագործել:

 

Գազարը եւս շատ օգտակար է առողջությանը: Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Այն հատկապես օգտակար է տեսողությանը, նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը: Խորհուրդ է տրվում գազարի պտղարմատն ուտել հում վիճակում եւ չենթարկել ոչ մի ջերմային մշակման, քանի որ վիտամինների քանակը դրանից նվազում է:

 

Լոլիկը նույնպես անհրաժեշտ սննդամթերք է: Այն պարունակում է լյուտեին, որն օգտակար է տեսողությանը: Բացի այդ, այն չի թողնում, որպեսզի օրգանիզմում զարգանան ուռուցքածին բջիջները: Օրվա մեջ պետք է գոնե 2 լոլիկ ուտել:

 

Կերակրացանկում պարտադիր օգտագործվող սննդամթերքներից պետք է լինեն սոխն ու սխտորը: Դրանք օգնում են պայքարել ցածր ճնշման դեմ։ Նրանք նույնպես պայքարում են ուռուցքածին բջիջների դեմ: Շատ երկրներում ընդունված է մրսածության ժամանակ սոխը դնել ոտքի կրունկներին եւ կապել: Ինչ խոսք, հում սոխն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում, բայց եփելիս էլ համարյա այն չի կորցնում իր օգտակար էլեմենտները: Այն կարելի է ուտել հում, ինչպես նաեւ կերակուրների մեջ: Իհարկե, սխտորը խորհուրդ է տրվում ուտել հում վիճակում, իսկ տհաճ հոտից ազատվելու համար կարելի է սուրճի հատիկ կամ անանուխի տերեւ ծամել:

 

Լյարդի հիվանդություն ունեցողներին ու արտրիտով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել ծաղկակաղամբ: Այս ամենը չես կարող ասել սննդային E հավելումների մասին:

 

Այս կամ այն սննդամթերքի բաղադրության պիտակի վրայի E տառը նշանակում է, որ սննդամթերքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, իսկ թվային ինդեքսը հավելման տեսակն է: Նախկինում այդ քիմիական նյութերի անվանումները գրվում էին ամբողջությամբ, բայց տեղի սղության պատճառով փոխարինվել են տառաթվային ինդեքսով: E-կոմպոնենտներից ոչ բոլորը, բայց շատերը առողջության համար խիստ վնասակար նշանակություն ունեն:

 

Օրինակ` E102-տարտրազինը` ներկանյութը, մեզ մոտ թույլատրվում է, բայց Եվրոպայում արգելվում է: Այն կարող է առաջացնել սննդային ալերգիա: Այս հավելումը օգտագործվում է հրուշակեղենի, պաղպաղակի, տարբեր գունավոր ըմպելիքների արտադրության մեջ:

 

E128 կարմիր ներկանյութը Red 2G-ի հետ ուռուցքածին նշանակություն կարող է ունենալ: Այն աղացած մսամթերքին ապահովում է վարդագույն երանգ (նրբերշիկ եւ այլն): Այն համարվում է գենոթունավոր միացություն: Այսինքն՝ գեներում այն կարող է առաջացնել փոփոխություններ: Red 2G ներկանյութի բաղադրությամբ մթերքները` հատկապես էժան երշիկներն ու նրբերշիկը, կարող են առաջացնել ուռուցքային հիվանդություններ, պտղի զարգացման անոմալիաներ, բնածին ախտաբանական երեւույթներ:

 

E216, E217 հավելումները եւս բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Դրանք կարող են առաջացնել սննդային թունավորումներ: Այս տեսակի հավելումներ են պարունակում միջուկով շոկոլադե սալիկները, կիսապատրաստուկները, հատկապես սուպերն ու արգանակները:

 

E250-նատրիումի նիտրատը, որը ներկանյութ է, թույլատրվում է օգտագործել, օրինակ, Ռուսաստանում, բայց արգելվում է Եվրոպայում: Օրգանիզմում այն առաջացնում է թթվածնային քաղց` հիպօքսիա, նվազեցնում է օրգանիզմում վիտամինների քանակը, ազդում է երեխաների նյարդային համակարգի վրա եւ կարող է պատճառ հանդիսանալ ուռուցքային հիվանդությունների առաջացման: Նատրիումի նատրիտ պարունակող մթերքներն են բեկոնը` հատկապես տապակած, նրբերշիկը, ապխտած միսը, ծխեցրած միսն ու ձուկը:

 

E400-499 ինդեքսով հավելումները խտանյութերն են, որ հիմնականում օգտագործվում են յոգուրտներ ու մայոնեզ պատրաստելու համար: Այն առաջացնում է մարսողական համակարգի հիվանդություններ: E հավելումների մի մեծ ցանկ կա, որ կարելի է նշել, թե ինչ քայքայիչ ազդեցություն են ունենում մեր առողջության վրա:

 

Գազալցված ըմպելիքներից, օրինակ` Coca-Cola ֆիրմայի արտադրանքը պարունակում է ասպարտամ E951 հավելումները, որը սինթետիկ շաքարափոխարինիչ է, որը ազդում է գլխուղեղի թաղանթի վրա:

 

Հանրահայտ «Dirol» մաստակը պարունակում է E414 խտանյութը, որն առաջացնում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Հավելանյութեր են պարունակում ալկոհոլ պարունակող էներգետիկ ըմպելիքները:

 

«JAGUAR» ըմպելիքը պարունակում է ներկանյութ: Իսկ չիպսերի ու պաքսիմատների մասին էլ խոսք չկա: «Lays» չիպսը պարունակում է մեծ քանակությամբ խտանյութեր, իսկ «Pringles»-ը պարունակում է էմուլգատոր, այսինքն՝ այնպիսի մի նյութ, որը լուծում է իրար չլուծվող մթերքները, օրինակ` յուղն ու ջուրը: Իսկ ահա մեզ շատ հայտնի «Alpen Gold» շոկոլադե սալիկը պարունակում է արհեստական ստաբիլիզատորներ: Իսկ ընդհանրապես բոլոր պաստեղ տեսակի ու մաստականման կոնֆետները, չուպա-չուպսերը համարվում են առողջության համար վնասակար սննդամթերք: Բացի շատ քանակությամբ շաքարից, սրանց մեջ մեծ է քիմիական հավելանյութերի տոկոսը:

 

Չիպսերը, ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի, ոչ այլ ինչ են, քան ածխաջրի ու ճարպի խառնուրդ` պատրաստված համի փոխարինիչներով: Նույնը կարելի է ասել երեխաների այնքան սիրած «ֆրիի» մասին: Քաղցր գազալցված խմիչքները շաքարի, քիմիական նյութերի ու գազի խառնուրդ են: Օրինակ` կոկա-կոլան ժանգ ու կեղտաբծեր մաքրելու լավ միջոց է: Այնպես որ, նման հեղուկն ու վերը նշված սննդամթերքները մեր երեխաներին տալուց, ինչու չէ, նաեւ մեր օգտագործելուց առաջ, պետք է մտածել:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail

Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ինչո՞ւ է նույն տեղում երկար նստելը վտանգավոր. armeniamedicalcenter.am
Ինչո՞ւ է նույն տեղում երկար նստելը վտանգավոր. armeniamedicalcenter.am

Անգամ գեղեցիկ կազմվածքի դեպքում, եթե երկար ժամանակ եք անցկացնում նստած վիճակում, հարկ է զգուշանալ ճարպային կուտակումներից: Ընդ որում, դրանք ձևավորվում են ներքին օրգանների շուրջը: Դա կարող է բարձրացնել 2-րդ տիպի դիաբետի և սրտի...

Քաղցր ըմպելիքները վատացնում են ցրված սկլերոզի ընթացքը. armeniamedicalcenter.am
Քաղցր ըմպելիքները վատացնում են ցրված սկլերոզի ընթացքը. armeniamedicalcenter.am

Ցրված սկլերոզով պացիենտները պետք է խուսափեն գազավորված ըմպելիքներ օգտագործելուց: Եթե նրանք օգտագործում են օրվա մեջ թեկուզ 2 ըմպելիք, ապա 5 անգամ ավելի հաճախ են ծանր հաշմանդամության հակված...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Նեղ ներքնազգեստը բերում է ստամոքսաղիքային հիվանդությունների առաջացման և ոտքերի անոթների վարիկոզ լայնացման
Նեղ ներքնազգեստը բերում է ստամոքսաղիքային հիվանդությունների առաջացման և ոտքերի անոթների վարիկոզ լայնացման

Ավստրիացի փորձագետը կոչ է անում խուսափել նեղ և սեղմող ներքնազգեստի կանոնավոր օգտագործումից:  Շատ կանայք պատրաստ չեն ընդունել իրենց մարմնի իրական չափերը և ձգտում են ընտրել ավելի ձգող ներքնազգեստ՝ սեղմիրաններ...

Ըմպելիքներում կիտրոնի կտորները կարող են վնասել. news.am
Ըմպելիքներում կիտրոնի կտորները կարող են վնասել. news.am

Կիտրոնի կտորները, որոնք բարերում եւ ռեստորաններում հաճախ ավելացնում են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներին, կարող են վարակ հարուցել...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Քաղցկեղով հիվանդներն ինչո՞ւ պետք է շոկոլադ չուտեն. news.am
Քաղցկեղով հիվանդներն ինչո՞ւ պետք է շոկոլադ չուտեն. news.am

Քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժվող հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել շոկոլադի օգտագործումից, քանի որ պարունակում է բաղադրամասեր, որոնք նպաստում են օրգանիզմում ուռուցքի տարածմանը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն. tert.am
Էլեկտրոնային ծխախոտը բացասաբար է ազդում լնդերի և ատամների վրա. հետազոտություն. tert.am

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Սպիրտային խմիչքները բարձրացնում են քաղցկեղից մահվան վտանգը. news.am
Սպիրտային խմիչքները բարձրացնում են քաղցկեղից մահվան վտանգը. news.am

Ալկոհոլային խմիչքների օգտագործումը մեծացնում է քաղցկեղից մահվան վտանգը: Sheffield University-ի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհում մահվան դեպքերի շուրջ 6%-ը կապված են...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ալյումինե սպասքը վտանգավոր է. 168.am
Ալյումինե սպասքը վտանգավոր է. 168.am

Ալյումինը քաղաքակրթության և առաջընթացի ծնունդն է։ Միայն 20-րդ դարի կեսերին հնարավորություն ստեղծվեց զանգվածաբար արտադրելու «արծաթի փոխարինողը»։ Econet.ru-ն գրում է, որ հրաշք մետաղն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ինչո՞ւ պետք չէ լոլիկը սառնարանում պահել. news.am
Ինչո՞ւ պետք չէ լոլիկը սառնարանում պահել. news.am

Շատերին կարող է թվալ, որ մրգերն ու բանջարեղենը սառնարանում պահելը լավ գաղափար է, քանի որ, այդպիսով, դրանք ավելի երկար թարմ կմնան: Սակայն որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում սառնարանում պահել...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Երշիկն ու նրբերշիկը մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am
Երշիկն ու նրբերշիկը մեծացնում են ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Երշիկի եւ նրբերշիկի կանոնավոր օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով նախկինում արված...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Չափազանց տաք ըմպելիքը նպաստում է կերակրափողի քաղցկեղի առաջացմանը. oncology.am
Չափազանց տաք ըմպելիքը նպաստում է կերակրափողի քաղցկեղի առաջացմանը. oncology.am

Դեռևս 1991 թվականին այնպիսի հայտնի ըմպելիքներ, ինչպիսիք են սուրճը և մատէ թեյը, հայտնվեցին Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (IARC)  կասկածի տակ: Սակայն պարզվեց, որ վտանգավոր է ոչ այնքան...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կլիմայի փոփոխությունները սննդամթերքներն առողջության համար դարձնում են վտանգավոր. 1in.am
Կլիմայի փոփոխությունները սննդամթերքներն առողջության համար դարձնում են վտանգավոր. 1in.am

ՄԱԿ-ի աշխատակիցները պնդում են, որ կլիմայում տեղի ունեցող փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա՝ հայտնում է gogetnews.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ