ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Նորաձեւությունը պահանջում է, բժշկությունը խորհուրդ չի տալիս
Հագուստ գնելիս կամ ամեն օր առավոտյան հագնվելիս մտածու՞մ եք` այդ հագուստը ձեր առողջության վրա ազդու՞մ է, թե՞ ոչ։ Վերջին ժամանակներում հաճախ են գործածում "մահացու" կամ "վտանգավոր" հագուստ արտահայտությունը։ Իհարկե, վտանգավոր, այսինքն` սխալ ընտրված հագուստի վատ ազդեցությունը միանգամից չի զգացվում, բայց հետզհետե` օրերի, ամիսների ու տարիների ընթացքում, այն իր սեւ գործն անում է։
Վերջին տարիներին աղջիկների զգեստապահարանը համառորեն չեն լքում նեղ տաբատները. շատերը, որոնց չի բավարարում ձեւվածքի նեղությունը, գնելիս էլ դիտմամբ ավելի փոքր չափս են ընտրում, հույս ունենալով, որ այդպես ավելի նիհար ու սլացիկ կերեւան։ Բացի դրանից էլ` "դե կհագնենք, կբացվի էլի"։ Նեղությունը կարծես հերիք չէ, այդ տաբատների գոտկատեղներն էլ շատ ցածր են լինում։ Իսկ նմանատիպ հագուստը, գուցե եւ շատերի աչքն է շոյում, սակայն առողջության համար հաստատ լավ չէ ու երբեմն կարող է նաեւ անշրջելի հետեւանքներ ունենալ։
"Շենգավիթ" բժշկական կենտրոնի գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանն ասում է, որ ցածր գոտկատեղով նեղ տաբատների պատճառով արյան նորմալ շրջանառություն տեղի չի ունենում, ինչի հետեւանքով սեռական օրգաններին բավականաչափ արյուն չի հասնում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է վերարտադրողական համակարգի խանգարումների։
- Բացի դրանից, նման տաբատները կարող են նաեւ բորբոքումների պատճառ դառնալ, ինչն իր հերթին կրկին կազդի վերարտադրողական ֆունկցիայի վրա, - բացատրում է գինեկոլոգը;
Բայց պարզվում է՝ նեղ եւ ցածր գոտկատեղով տաբատները միայն կանանց չէ, որ հակացուցված են։ Դրանք հպարտորեն կրող տղամարդիկ էլ պիտի զգույշ լինեն։ ՈՒրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը հավաստում է, որ նեղ տաբատները ճնշում են արտաքին սեռական օրգանները եւ կարող են ինչպես առաջացնել, այնպես էլ խորացնել ամորձիների որոշ հիվանդություններ։
- Տղամարդիկ պիտի անպայման շատ հարմար հագուստ կրեն, որպեսզի խնդիրների առջեւ չկանգնեն, - ասում է ուրոլոգը։
Իսկ թեթեւ արդյունաբերության քոլեջում մոդելավորում դասավանդող Զառա Գրիգորյանին ավելի շատ հարցի այլ կողմն է մտահոգում.
- Կարճ գոտկատեղով տաբատների տակից եւ աղջիկների, եւ տղաների ներքնազգեստն է երեւում, ինչը, կարծում եմ, էսթետիկական գեղեցկության նմուշ չէ հաստատ։
Կանադացի բժիշկներն այս հարցին շատ լուրջ են վերաբերվում. հետազոտել են ու պարզել, որ կոնքերին նստող ցածր գոտկատեղով շատ նեղ տաբատները, հատկապես ջինսերը, բացի չբերության պատճառ դառնալուց, ազդում են նաեւ մարդու նյարդային համակարգի վրա։ Դրանք սեղմում են կոնքոսկրի վրայով անցնող նյարդերն ու ամենաքիչը կարող են առաջացնել ուժեղ այրոց, քոր ու ցավ ինչպես կոնքային հատվածում, այնպես էլ` ոտքերում։ Բացի դրանից, նմանատիպ հագուստը կարող է տգեղացնել մարմինը։
- Երկար ժամանակ որեւէ տիպի հագուստ կրելու հետեւանքով մարմինը սկսում է հարմարվել դրան։ Կարճ գոտկատեղով նեղ տաբատների պատճառով փոր է առաջանում, գոտկատեղի վրայից մսեր են կախվում,- ասում է Զառա Գրիգորյանը։
Եթե ոմանք դեռ մտածում են՝ "դե բա ինչ անենք, նորաձությունն է հիմա այդպիսին", ապա շտապենք տեղեկացնել, որ նեղ ու ցածր գոտկատեղով տաբատներն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դուրս են թռել նորաձեւությունից։ Բայց փոխարենը միշտ նորաձեւ են կարճ կիսաշրջազգեստները, որոնք ձմռանը կարող են մի լավ մրսելու ու դրա հետ կապված լուրջ հետեւանքների պատճառ դառնալ։
- Եթե եղանակը համապատասխան է, ապա խնդիր չկա, ինչպես ասում են` ըստ ճաշակի ու մենթալիտետի։ Բայց, եթե կարճ շրջազգեստները եղանակին չեն համապատասխանում, ապա կրկին կարող են լուրջ գինեկոլոգիական, եւ՝ ոչ միայն, խնդիրներ առաջացնել, - ասում է գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը։
- Կարճ կիսաշրջազգեստներից եւ ընդհանրապես թեթեւ հագնվելուց պետք է խուսափեն հատկապես խրոնիկական ցիստիտով տառապող կանայք,- ասում է ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը, - որովհետեւ սառելու հետեւանքով նման ինֆեկցիաները դառնում են կայուն, մշտական բնույթ կրում, եւ այդպիսի բորբոքումները բուժելը դժվար է լինում։
- Ձմռանն էլ է, իհարկե, կարելի "մինի" շրջազգեստ հագնել, բայց արդեն պետք է մտածել հագուստի ողջ անսամբլի մասին։ Ցուրտ եղանակին չմրսելու համար դրանք պետք է կրել տաք զուգագուլպաների կամ գործած տրիկոների հետ,- խորհուրդ է տալիս Զառա Գրիգորյանը։
Եթե կանանց համար մրսելն ու սառելը ցանկալի չէ, ապա տղամարդկանց դեպքում հակառակը` չափից դուրս տաք հագնվելն է վնասակար։ Դա կարող է ինչպես ստեղծել հիվանդություններ, այնպես էլ արդեն առկա հիվանդությունների խորացման պատճառ դառնալ։
- Ամորձիների որոշ հիվանդություններ կան, որոնց դեպքում պետք չէ շատ տաք հագնվել։ Երբեմն լինում են դեպքեր, երբ հիվանդի ստուգումից հետո հայտնաբերում ենք պրոբլեմ եւ միաժամանակ նկատում ենք, որ ինքն իրեն չափից դուրս տաք է պահել, - ասում է Ռաֆֆի Ջանեցյանը։
Իսկ եթե գինեկոլոգիական ու ոչ միայն գինեկոլոգիական հիվանդություններ ստանալու հեռանկարը ձմռանը կարճ կիսաշրջազգեստ եւ բարակ զուգագուլպաներ հագնողներին չի վախեցնում, որովհետեւ՝ գուցե նրանց համար կարեւորը գեղեցիկ լինելն է, ապա մոդայամոլ եւ պճնասեր աղջիկներին կարող ենք վախեցնել ցելյուլիտով. Գերմանիայում գտնվող Գեթիգենյան համալսարանի գիտնականները պարզել են, որ կոսմետիկական այդ տհաճ պրոբլեմի հիմնական պատճառներից մեկը հենց ցուրտ եղանակին կարճ շրջազգեստ հագնելն է, որովհետեւ մարդու ոտքերն այդ կերպ սկսում են պայքարել ցրտի դեմ։
Գեղեցկությունը զոհեր է պահանջում, թե՝ ոչ, ամեն մեկն իր համար է որոշում։ Բայց վերջնականապես գեղեցկության եւ առողջության միջեւ ընտրություն կատարելիս պետք չէ մոռանալ, որ անառողջ մարդը գեղեցիկ չի լինում։
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Անգամ գեղեցիկ կազմվածքի դեպքում, եթե երկար ժամանակ եք անցկացնում նստած վիճակում, հարկ է զգուշանալ ճարպային կուտակումներից: Ընդ որում, դրանք ձևավորվում են ներքին օրգանների շուրջը: Դա կարող է բարձրացնել 2-րդ տիպի դիաբետի և սրտի...
Ցրված սկլերոզով պացիենտները պետք է խուսափեն գազավորված ըմպելիքներ օգտագործելուց: Եթե նրանք օգտագործում են օրվա մեջ թեկուզ 2 ըմպելիք, ապա 5 անգամ ավելի հաճախ են ծանր հաշմանդամության հակված...
Ավստրիացի փորձագետը կոչ է անում խուսափել նեղ և սեղմող ներքնազգեստի կանոնավոր օգտագործումից: Շատ կանայք պատրաստ չեն ընդունել իրենց մարմնի իրական չափերը և ձգտում են ընտրել ավելի ձգող ներքնազգեստ՝ սեղմիրաններ...
Կիտրոնի կտորները, որոնք բարերում եւ ռեստորաններում հաճախ ավելացնում են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներին, կարող են վարակ հարուցել...
Քաղցկեղային հիվանդությունների դեմ բուժվող հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել շոկոլադի օգտագործումից, քանի որ պարունակում է բաղադրամասեր, որոնք նպաստում են օրգանիզմում ուռուցքի տարածմանը...
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ էլեկտրոնային ծխախոտը բացասական ազդեցություն է գործում մարդու լնդերի և ատամների վրա...
Ալյումինը քաղաքակրթության և առաջընթացի ծնունդն է։ Միայն 20-րդ դարի կեսերին հնարավորություն ստեղծվեց զանգվածաբար արտադրելու «արծաթի փոխարինողը»։ Econet.ru-ն գրում է, որ հրաշք մետաղն...
Շատերին կարող է թվալ, որ մրգերն ու բանջարեղենը սառնարանում պահելը լավ գաղափար է, քանի որ, այդպիսով, դրանք ավելի երկար թարմ կմնան: Սակայն որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում սառնարանում պահել...
Երշիկի եւ նրբերշիկի կանոնավոր օգտագործումը մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Նման եզրահանգման են եկել Հյուսիսային Քարոլինայի համալսարանի մասնագետները՝ ուսումնասիրելով նախկինում արված...
Դեռևս 1991 թվականին այնպիսի հայտնի ըմպելիքներ, ինչպիսիք են սուրճը և մատէ թեյը, հայտնվեցին Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (IARC) կասկածի տակ: Սակայն պարզվեց, որ վտանգավոր է ոչ այնքան...
ՄԱԿ-ի աշխատակիցները պնդում են, որ կլիմայում տեղի ունեցող փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա՝ հայտնում է gogetnews.info-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն