ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Նուռը Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների դեմ պայքարի ներո՞ւժ ունի. news.am
Հադերսֆիլդի համալսարանի գիտահետազոտական խմբերի մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդու մտավոր կարողությունների բթացմամբ աչքի ընկնող երկու խանգարումներին՝ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություններին հատուկ ախտանշանները կարելի է նռան կճեպի եւ հատիկների մեջ առկա հատուկ միացության օգնությամբ մեղմել:
Հիշատակված հիվանդությունների դեմ առաջամարտ պայքար մղող ասոցիացիաներից մեկի կողմից հրապարակված կանխատեսումների համաձայն, մինչեւ 2050թ. թուլամտությամբ տառապող մարդկանց թվի եռապատկում է գրանցվելու: Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, որոնք խիստ դեստրուկտիվ առանձնահատկություններով եւ անբուժելիության բարձր մակարդակով են աչքի ընկնում, առանց այդ էլ կարող են 21-րդ դարի առողջապահության գլխավոր մարտահրավերներից մեկը համարվել, հիշեցնում է Medical Daily-ն:
Այդուհանդերձ, ինչպես վերը հիշատակված հետազոտության արդյունքներն են վկայում, նռան բաղադրության մեջ մտնող պունիկալագին անունը ստացած պոլիֆենոլը ուղեղի բջիջների բորբոքումը՝ միկրոգլիան, չեզոքացնելու հատկությամբ է աչքի ընկնում:
Հետազոտությունը սննդամթերքի բնական տեսակների հակաբորբոքային հատկություններով հետաքրքրված համալսարանականներից դոկտոր Օլումայոքուն Օլաջիդեն է ղեկավարել: Վերջինս, հետազոտական խմբի օգնությամբ, առնետների ուղեղի բջիջների վրա պունիկալագինի ազդեցությունը պարզելու նպատակով հատուկ լաբորատոր փորձարկումներ է նախաձեռնել: Նշենք, որ Պարկինսոնի, որոշ չափով էլ՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ հիշյալ բորբոքման արդյունքում բջիջների շղթայական ոչնչացում է նկատվում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պունիկալագինն, իրոք, բորբոքման ծավալները նվազեցնելու հատկություն ունի: Սակայն, նախքան մարդկանց նկատմամբ փորձարկումներին անցնելը, միացության օպտիմալ չափաբաժնի որոշման տեսանկյունից գիտնականները դեռեւս հետագա հետազոտությունների կարիք են զգում: Մինչ այդ դոկտոր Օլաջիդեն համոզմունք է հայտնում, որ նռան հյութը կարող է նույնքան օգտակար գտնվել:
«Գաղտնիք չէ, որ նռան պարբերական սպառումը կարող է առողջությանը նշանակալի օգուտ բերել: Այժմ դրա օգտակար հատկանիշների թվին կարելի է նաեւ թուլամտությանը հատուկ նյարդային բորբոքումների կանխարգելումն ավելացնել», - նշել է նա՝ հավելելով, որ սպառողները պետք է ուշադիր լինեն՝ նռան 100%-անոց հյութ գնելիս, քանի որ, ինչպես նախընթաց հետազոտությունների արդյունքներն են վկայել, բոլոր դեպքերում չէ, որ դրանք պիտակին համապատասխան բաղադրություն են ունենում: Իսկ 100%-անոց խտության պարագայում պունիկալագինի բաղադրությունն ընդամենը 3,4 տոկոս կարող է կազմել:
Մինչ ավանդական բժշկությունը շարունակում է պայքար մղել՝ թուլամտության դեմ պայքարի նպատակով առաջարկվող բուժամիջոցների պակասը լրացնելու համար, զուգահեռաբար, այլընտրանքային բժշկության մի քանի եղանակներ են շրջանառվում: Կոգնիտիվ կարողությունների սրում պահանջող խնդիրները՝ ուղեղի զարգացմանը միտված խաղերի տեսքով, բազմաթիվ դեպքերում տարեց մարդկանց մոտ մտավոր առողջության պահպանման են հանգեցրել: Բացի այդ, խոտաբույսային հավելումները եւս կարող են նյարդային դեգեներացիայի՝ ուղեղի հետ նյարդային կապի խզմամբ բնութագրվող գործընթացի դանդաղեցման միջոց ծառայել: Խոսքը, մասնավորապես, հազրեվարդի եւ գանգուր անանուխի մեջ առկա միացությունների մասին է, որոնք կարող են հիշյալ ազդեցությունն ապահովել: Թեեւ կոֆեինը եւս կարող է, այդ տեսանկյունից պաշտպանական գործառույթ իրականացնել:
Ինչ վերաբերում է նռան օգտակար հատկություններին, դոկտոր Օլաջիդեն մտադիր է հաջորդիվ օրգանական քիմիայի առաջատար մասնագետ դոկտոր Կառլ Հեմինգի հետ համագործակցել՝ մրգի հակաբորբոքային հատկությամբ աչքի ընկնող բաղադրիչից ածանցված դեղահաբեր ստեղծելու նպատակով: Ընդ որում, խոսքը միայն ուղեղի բորբոքման դեմ պայքարի մասին չէ. հիշյալ դեղերը կարող են նաեւ ռեւմատոիդ արթրիտի եւ քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարի միջոց ծառայել:
Դոկտոր Օլաջիդեն նշում է, որ հիշյալ հետազոտությունը մասամբ իր՝ Նիգերիայում ստացած դաստիարակության արդյունքն է: «Իմ հայրենիքում բնական դեղերը տարատեսակ հիվանդությունների բուժման գրեթե միակ միջոցն են: Աֆրիկացի մայրերն իրենց երեխաներին գլխավորապես բնական բաղադրիչներով՝ խոտաբույսերով են բուժում: Մայրս էլ բազմաթիվ անգամ դրանց օգնությանն է դիմել», - պատմել է նա:
Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն