ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Ինչպիսի հարցերով են դիմում մեր քաղաքացիները սեքսապաթալոգներին, ինչից են բողոքում նրանք
Mardik.am-ը զրուցեց սեքսապաթալոգ Մարատ Զաքարյանի հետ: Պրն Զաքարյանի խոսքով՝ սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, հետևաբար մարդու մոտ պետք է կարգավորված լինի նաև սեռական առողջությունը: «Թե տղամարդու, թե կնոջ սեռական կյանքում, եթե կա որևէ ինտիմ խնդիր, ապա դա պետք է բուժվի և կարգավորվի»,- ասաց պրն Զաքարյանը:
Սեքսապաթալոգի խոսքով՝ սեքսապաթալոգներին դիմողների թիվն ավելացել է հատկապես կանանց շրջանում, իսկ ավելի կոնկրետ` երիտասարդ 18-22 տարեկան աղջիկների շրջանում (խոսքս նաև տղամարդկանց մասին է): «Դա բացատրվում է նրանով, որ երիտասարդներն ինտերնետից ավելի շատ են տեղեկանում սեռական խնդիրների մասին»,- պարզաբանեց մասնագետը:
Մարատ Զաքարյանից նաև հետաքրքրվեցինք՝ ավելի շատ ինչ հարցերով են դիմում սեքսապաթալոգներին: Ի պատասխան՝ զրուցակիցս նախ ասաց, որ միջին և հասուն տարիքի տղամարդիկ հիմնականում դիմում են սեռական ցանկության հարցերով, իսկ երիտասարդներին հուզում են վաղաժամ սերմնաժայթքումը և էրեկցիայի թուլությունը:
Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք ավելի շատ դիմում են սեռական ցանկության, օրգազմի, սեռական ցանկության իջեցման հարցերով:
Հետաքրքիր է՝ ինչպիսի վիճակ է մարզերում այս առումով: Մարատ Զաքարյանի խոսքով՝ մարզերից կանայք ավելի շատ են դիմում սեքսապաթալոգներին, քան երևանաբնակ կանայք:
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների տարածվածության մասին էլ խոսելիս զրուցակիցս ասաց, որ հիվանդությունների տարածման միտում է նկատվում, ավելին՝ անգամ երիտասարդացում է նկատվում: Բացատրությունը հետևյալն է՝ շփումներն արտասահմանի հետ ավելացել են, ինտերնետով ծանոթություններն են ավելացել՝ առանց իրար ճանաչելու ինտիմ հարաբերություններ են ունենում, ավելին՝ հաճախ է պատահում, որ երիտասարդ աղջիկը կամ տղան փոխում են իր զուգընկերուհուն կամ զուգընկերոջը:
Արդյոք երիտասարդները բավարար չափով գիտելիքներ ունեն սեռական կյանքի և սեռական առողջության մասին, պրն Զաքարյանի խոսքով՝ մեր երիտասարդները քիչ և աղավաղված տեղեկատվություն ունեն սեռական առողջության մասին: «Դրա պատճառն այն է, որ գրքերում և ինտերնետում կա և՛ լավը, և՛ վատը: Մեր երիտասարդները պետք է հետևեն սեքսապաթալոգների ելույթներին և նորմալ գրականություն կարդան»,- եզրափակեց Մարատ Զաքարյանը:
Կարդացեք նաև
Այս օրերին շատ ակտուալ թեմա է կորոնավիրուսային հիվանդությունը։ Կարևոր է իմանալ կորոնավիրուսի ազդեցությունը սեռական հարաբերության վրա...
Ամերիկյան գիտնականները սովորել են վերահսկել ինտիմ գործընթացը՝ միացնելով կամ անջատելով զուգընկերների սեռական ցանկությունը նրանց օրգանիզմների վրա մագնիսական դաշտի ազդեցության միջոցով...
Ռոբոտները, որոնք ամբողջությամբ կկարողանան ընդօրինակել մարդկանց սեքսուալ կարողությունները, ԱՄՆ-ում կհայտնվեն 2017թ․ և կարժենան մինչև 15 հազար ԱՄՆ դոլար։ RealDoll նոր սեքս-խաղալիքները, որոնք արտադրում է...
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչ ինտիմ կյանքի պայմաններում ամուսինները կլինեն երջանկության առավելագույն մակարդակին: «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Տորոնտոյի համալսարանի Միսիսոգի...
Ամերիկացի հոգեբանները պարզել են, թե որ մտքերն են օգնում երկարացնելու սեռական գործողությունը, հայտնում է nv.ua-ն...
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ...
Պարզվել է, որ ստամոքսում արտազատվող ախորժակի հորմոնը (գրելին) ուժգնացնում է սեռական ցանկությունը: Դա են ապացուցում մկների վրա անցկացված գիտափորձերը, գրում է Zee News-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն