ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Ամերիկացի գիտնականները «նանոներարկիչ» են ստեղծել բջիջների մեջ ԴՆԹ ներմուծելու համար. news.am
Ամերիկացի կենսաբանները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս նոր ԴՆԹ մտցնել ցանկացած բջջի եւ մանրէի մեջ ` հոսանքի միջոցով դրանց ստիպելով լայնացնել թաղանթի ծակոտիները: Գիտնականներն այսօր անդրգենային կենդանիներ են ստեղծում եւ փորձում են բնածին հիվանդությունները բուժել` օգտագործելով բջիջների մեջ ԴՆԹ-ի ներմուծման համեմատաբար ոչ անվտանգ միջոցներ, կամ` գերբարակ ասեղների օգտագործման միջոցով, որոնցով «ծակվում է» ձվաբջիջը, կամ` ռետրովիրուսների օգնությամբ, որոնց «մարտական» մասը փոխարինվում է օգտակար գենետիկ կոդով:
Նման վիրահատությունները, ինչպես պատմում է Կալլեն Բյուին (Cullen Buie) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (ԱՄՆ), կարող են բջջի թաղանթի հասարակ վնասվածքի կամ ասեղը սխալ մտցնելու, կամ վիրուսի նկատմամբ իմունոլոգիական ռեակցիայի զարգացման հետեւանքով մահացու հետեւանքների հանգեցնել:
Վերջին տարիներին Բյուիի խոսքով, այդ երկու տեխնոլոգիային ռեալ այլընտրանք է հայտնվել. բջջի մեջ ԴՆԹ-ի ներմուծումը էլեկտրական դաշտերի եւ հատուկ մոլեկուլային «գնդացիրների» օգնությամբ, որոնք ցրում են գենետիկական կոդի կտորները` դրանք մանրէի կամ ձվաբջջի մեջ մտցնելուց առաջ:
Այդ տեխնոլոգիայի էլեկտրաքիմիական սկզբունքները գիտնականներին հայտնի են դեռեւս անցյալ դարի 80-ականների կեսերից: 1982-ին գերմանացի կենսաբան Էբերհարդ Նոյմանը (Eberhard Neuman) պարզել է, որ էլեկտրական ուժեղ դաշտի ազդեցության հետեւանքով բջջային թաղանթում սկսվում են փոքրիկ ծակոտիներ հայտնվել, որոնք ի վիճակի են իրենց միջոցով ներս թողնել օտարածին մոլեկուլներ:
2011-ին ստեղծվել է նման «նանոներարկիչների» առաջին տարբերակներից մեկը, սակայն դրանց օգտագործումը նոր խնդիր է ի հայտ բերել. պարզվել է, որ ԴՆԹ-ի հաջող ներարկման համար անհրաժեշտ է բջջի յուրաքանչյուր նոր տեսակի համար անհատապես ընտրել դաշտի ուժը: Բյուին եւ իր գործընկերները միջոց են գտել պարզեցնելու եւ արագացնելու դա` «նանոներարկչին» սպիտակուցային մոլեկուլների հավաքածու ավելացնելով, որոնք սկսում են լուսավորվել ԴՆԹ-ին ամրանալիս:
«Ներարկիչն» իրենից ներկայացնում է փոքրագույն նեղացող ուղի, որն էլեկտրոնային ճառագայթի միջոցով ծակվել է կիսահաղորդիչ թիթեղի վրա: Իր ձեւի շնորհիվ, նեղացմանը համապատասխան, նրանում աստիճանաբար աճում է էլեկտրական ներուժը: Եթե նրանով մանրէ լողա` շարժմանը համապատասխան, այն գնալով ավելի ու ավելի մեծ էլեկտրական դաշտեր կզգա մինչեւ այն պահը, երբ նրա ծակոտիները բացվեն եւ դրանով մանրէի մեջ ներթափանցեն գունանյութի մոլեկուլները:
Այդ տեխնոլոգիայի աշխատունակությունը ցույց տալու համար գիտնականները ԴՆԹ-ն մտցրել են տուբերկուլոզային ցուպիկի ցեղակիցներից մեկի բջջի մեջ, ինչն այդ մանրէներին հակաբիոտիկներից մեկին դիմադրելու կարողություն է հաղորդել: Մանրէները հաջող «կարդացել են» նոր ԴՆԹ-ն եւ այն օգտագործել են դեղից իրենց պաշտպանելու համար, ինչն ապացուցել է, որ տվյալ «ներարկիչները» գործնականում արդյունավետ են: Գիտնականների աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հետազոտողները հույս ունեն, որ «նանոներարկիչները» թույլ կտան մեծ քայլեր կատարել դեղագործության, ռեգեներատիվ բժշկության, քաղցկեղի բուժման եւ գենային թերապիայի զարգացման ոլորտում:
23.02.2016 Կարդացեք նաև
ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ...
28.05.2025
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...
23.12.2020
Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...
26.12.2019
Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...
17.07.2019
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...
16.08.2018
Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...
07.02.2017
University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...
02.12.2016
Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...
28.11.2016
A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...
24.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ