ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Գիտնականներն իմպլանտներ են ստեղծել, որոնք կարող են աճել մարդու հետ միասին. news.am

Մինեսոտայի համալսարանից ամերիկացի գիտնականները լրագրողներին հայտնել են, որ առաջին անգամ հաջողվել է բացառիկ իմպլանտներ ստեղծել, որոնք ի վիճակի են աճել մարդու հարազատ օրգանների նման:
Այդ գյուտը կարող է իսկական առաջընթաց ստեղծել մանկական բժշկության մեջ, որովհետեւ անհամեմատ ավելի հեշտ կլինի երեխաներին օգնել օրգանների փոխպատվաստման դեպքում:
Ներկայում բժիշկներն արդեն կարողացել են լաբորատորիայում կենդանի արյունատար անոթներ աճեցնել: Նման անոթները կարող են հսկայական օժանդակություն լինել սրտի բնածին արատներով երեխաների բուժման գործում, որոնց մարմնում սինթետիկ գրաֆտներ են տեղադրում կամ փոխարինում են դրանք եւ այդ նպատակով անհրաժեշտ է լինում բաց սրտի վրա հինգ եւ ավելի վիրահատություն կատարել: Տրանսպլանտների դեպքում, որոնք կարող են աճել մարմնում եւ ռեգեներացիայի ենթարկվել, ավելորդ վիրաբուժական միջամտություն չի պահանջվի, նշանակում է` դրանց հետ կապված հնարավոր բարդություններ եւս չեն առաջանա:
Համալսարանի աշխատակիցները, նախ, լաբորատոր պայմաններում անոթանման խողովակներ են աճեցրել: Ընդ որում, նրանք ոչխարի դոնորական կենսանյութ են օգտագործել. հենց այդ բջիջներից են ստեղծվել ապագա անոթները: Դրանից հետո` մոտ 5 շաբաթ անց, հետազոտողները հատուկ վարակազերծող միջոցի օգնությամբ «լվացել են» ոչխարի դոնորական բջիջները` թողնելով միայն խողովակների «հիմնակմախքը»: Փորձարկման հաջորդ փուլում խողովակներով փոխարինել են թոքային զարկերակի մի մասը` անոթի, որով արյունը սրտից անցնում է թոքերին: Նման միջամտություններն իրականացվել են երեք գառնուկի հետ:
Այդ գառնուկների սեփական բջիջները նորից տեղադրել են արդեն տեղադրված խողովակների մեջ` նրանց հնարավորություն տալով աճել, ինչպես նաեւ բացառելով հյուսվածքների պոկումը, որպես օրգանիզմի համար օտար հյուսվածքներ: Բոլոր երեք առանձնյակներն աճել են` դառնալով հասուն ոչխարներ, նրանց վիճակը գնահատվում է նորմալ: Աշխատանքի համահեղինակ Ռոբերտ Տրանկվիլոն (Robert Tranquillo) հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ բժիշկները նոր նյութ են ներմուծում հիվանդի մարմին, եւ այդ նյութը կարող է այնտեղ աճել: Նա հավելել է, որ դա հյուսվածքների աճեցման տեխնոլոգիայի եւ ռեգեներատիվ բժշկության «իդեալական միություն» է եղել, երբ հյուսվածքն աճեցվել է լաբորատորիայում, հետո հիվանդի մարմնում ընթացող բնական գործընթացներն այն դարձյալ կենդանի են դարձրել:
Գիտնականները նախատեսել են հետագայում մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների անցնել:

Կարդացեք նաև

Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...


Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...


Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...


Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...


Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...


University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...


Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...


A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...


Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ինժեներները ջրային կենդանիներ հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որն ի վիճակի է էներգիա ստանալ կլանված օրգանիզմներից: Այս մասին հաղորդում է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն