ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ըստ գիտական կանխատեսումների՝ ինչպիսի՞ն կդառնա մեր աշխարհը 2025 թվականին. galatv.am
Կտրուկ կնվազի ծերունական թուլամտության դեպքերի թիվը: Կյանքի միջին տեւողության ավելանալուն զուգընթաց՝ գիտնականները կիրականացնեն ավելի ինտենսիվ հետազոտություններ` տարիքի հետ կապված ճանաչողական գործառույթի նվազման դեմ պայքարին:
Հավանաբար կբացահայտվեն դրա մեխանիզմները եւ հակազդեցության մեթոդները: Ըստ Thomson Reuters ընկերության կանխատեսման` 2025 թվականին թուլամտության հանգեցնող գենետիկական մուտացիաների ուսումնասիրությունները, վաղ ախտորոշման եւ կանխարգելման մեթոդների հետագա բարելավման հետ միասին, կհանգեցնեն այդ հիվանդությունից տառապողների թվի կտրուկ նվազման:
Արեւը կդառնա էներգիայի թիվ մեկ աղբյուր
Արեւային մարտկոցները լույսի ճառագայթումը կփոխակերպեն էլեկտրական էներգիայի: Դրանց արդյունավետությունը կայուն կերպով աճում է վերջին քսան տարիների ընթացքում: Առաջիկա քառորդ դարում արեւային էներգիայի զարգացման արագացում է կանխատեսվում: «Մինչեւ 2025 թվականն արեւը կլինի էներգիայի հիմնական աղբյուրը ո՛չ միայն էկոլոգիապես գիտակից փոքրամասնությունների համար, այլեւ զանգվածային սպառողների համար», – նշված է ընկերության զեկույցում:
Կգտնվի առաջին տեսակի շաքարախտը կանխելու ուղին
Մեզ արդեն հայտնի են երկրորդ տեսակի շաքարախտի դիմակայման մեթոդները` բնութագրվող որպես ինսուլինի դիմադրության համախտանիշ: Առաջին տեսակի շաքարախտի ժամանակ քայքայվում են ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք ինսուլին են արտադրում, իսկ դրա պատճառը դեռեւս անհայտ է: Սակայն 2025 թվականին այս առեղծվածը պետք է բացահայտվի, կանխատեսում են վերլուծաբանները:
Կլուծվի սննդի պակասի խնդիրը
«2025 թվականին գենետիկորեն ձեւափոխված մշակաբույսերն ինտենսիվորեն ու անվտանգ կաճեցվեն փակ վայրերում` շուրջօրյա լուսավորման պայմաններում: Ընդ որում, կօգտագործվի էներգախնայողական լուսադիոդային լուսավորիչ սարքավորում, որը կապահովի լուսային ճառագայթումն ալիքների երկարության նեղ միջակայքում, ինչը նպաստում է աճի արագացմանը` աճեցվող գենետիկորեն ձեւափոխված բույսերի ԴՆԹ ռեցեպտորների առանձնահատկությունների համապատասխանության շնորհիվ»:
Բացի այդ, տարբեր մշակաբույսերի դիմադրությունը կավելանա հիվանդությունների նկատմամբ:
Եվ, վերջապես, կմշակվեն հատուկ սորտեր, որոնք անսովոր բարձր պտղաբերություն կունենան` ալիքների երկարության որոշակի միջակայքի լուսավորության դեպքում:
Կլինի էլեկտրական մեքենաների ու օդանավերի դարաշրջան
Այսօրվա դրությամբ էլեկտրական ավտոմեքենաները գրավում են շուկայի միայն նեղ որմնախորշը, իսկ էլեկտրական ինքնաթիռներն անում են միայն առաջին քայլերը: 2025 թվականին ամեն ինչ արմատապես կփոխվի:
«Մեքենաներն ու ինքնաթիռները չեն դադարի գոյություն ունենալ, բայց կդառնան ավելի «խելացի», կապահովվեն ակումուլյատորային մարտկոցների էներգիայով, կհաղթահարեն ավելի երկար հեռավորություններ, ինչպես նաեւ կլինեն շատ ավելի հեշտ»:
Ամբողջ աշխարհը կմիավորվի մեկ թվային կապի ցանցի մեջ
2025 թվականին երկրի ամբողջ մակերեւույթը, այդ թվում աֆրիկյան մայրցամաքի ամենահեռավոր անկյունները, ծածկված կլինեն թվային կապի ցանցով: Համացանցը կդառնա մարդկային կյանքի անբաժանելի մասը:
Կիսահաղորդիչների, գրաֆեն-ածխածնային նանոխողովակների հիմքի վրա կոնդենսատորների, ալեհավաքների սպասարկման առանց մարտկոցների ցաների եւ 5G տեխնոլոգիաների նոր սերունդների լայն տարածման շնորհիվ անլար կապը կգերակայի ամենուր:
Պլաստմասսան, ինչպիսին որ մենք նրան գիտենք, կդադարի գոյություն ունենալ
Նավթամթերքներից պատրաստված ժամանակակից պլաստմասսաները դուրս կգան շահագործումից` բջջանյութի վրա բիոքայքայիչ հատկության պատճառով:
«Սննդի, դեղանյութերի, էլեկտրոնիկայի, մանրագործվածքների եւ այլ սպառողական ապրանքների փաթեթները հիմնականում կարտադրվեն ցելյուլոզայի վերամշակման արտադրանքներից»,- պնդում են Thomson Reuters-ի փորձագետները:
Դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների հետագա նվազում
2025 թվականին դեղորայքային բուժումը կբնութագրվի ազդեցության բարձր ճշգրտությամբ: Ըստ Thomson Reuters փորձագետների` «այս ոլորտի հիմնական նորարարությունը կլինի նոր դեղերի ի հայտ գալը, որոնք այս կամ այն հիվանդությունների բուժման ժամանակ կողմնակի ազդեցություններ ու բարդություններ չեն առաջացնի: Նոր դեղամիջոցները կունենան բավական նեղ ու հստակ ազդեցություն»:
Մարդու ԴՆԹ-ի քարտեզը կկազմվի ծննդյան պահին
2025 թվականին ԴՆԹ-ի ուսումնասիրությունը երեխայի ծնվելու պահին կլինի այնքան հասարակ գործ, որքան պորտալարի կտրումը: Սա թույլ կտա բացահայտել հետագա հիվանդությունների եւ զարգացման այլ շեղումների ռիսկերը:
Փորձագետները կանխատեսում են, որ արյան հետազոտությունը, հավանաբար, կմնա անցյալում, քանի որ հիվանդի մարմնի փոխպատվաստված նանոզոնդերը զգալիորեն ավելի ճշգրիտ տեղեկատվություն կհավաքեն:
Կարդացեք նաև
Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...
Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...
Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...
Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...
Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...
Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն