Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Աշխարհում վատագույն սննդակարգը` Հայաստանում. ուսումնասիրություն.civilnet.am

Աշխարհում վատագույն սննդակարգը` Հայաստանում. ուսումնասիրություն.civilnet.am

Շատ միրգ և բանջարեղեն. Չադի քաղաքացիներն աշխարհում ամենաառողջ սննդակարգն ունեն, մինչդեռ վատագույն սննդակարգը Հայաստանի քաղաքացիներինն է: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը` վկայակոչելով Lancet Global Health ամսագրի հետազոտությունը, որում համեմատվում են աշխարհի տարբեր երկրների սննդակարգերի յուրահատկությունները:

Ուսումնասիրության արդյունքները ստանալու համար Lancet Global Health-ի հետազոտողներն օգտագործել են աշխարհի բնակչության գրեթե 90%-ի ազգային տվյալները` վերլուծելու, թե մարդիկ ինչպես են սնվել 1990-2010 թթ. ընթացքում:

Այնուհետ նրանք գնահատել են երեք տեսակի սննդակարգ: Առաջինը հիմնված է եղել տասը առողջ ուտելիքի վրա` մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ընդեղեն և հատիկավորներ, հացազգիներ, կաթ, ձկնեղեն և այլն:

Երկրորդը հիմնված է եղել յոթ անառողջ ուտելիքի վրա`չմշակված կամիր միս, վերամշակված միս, շաքարային հավելումով խմիչքներ, հագեցած ճարպեր, խոլեսթերին և այլն: Երրորդն իրենից ներկայացրել է ընդհանուր գնահատում` հիմնված բոլոր 17 սննդատեսակների վրա:

Օգտագործելով այս տվյալները` հետազոտողները երկրները չափել են 0-100-բալանոց սանդղակով, որտեղ առավել բարձր թիվն առավել առողջ սննդակարգի ցուցանիշ է:

Հետազոտությունը պարզել է, որ ցածր եկամուտ ունեցող երկրները, ինչպիսին են Չադն ու Մալին, ամենաառողջ սննդակարգն ունեն:

Վատ սննդակարգի տեսանկյունից աչքի են ընկել եվրոպական երկրները, ներառյալ Բելգիան ու Հունգարիան և նախկին Խորհրդային Միության երկրները:

Հետազոտողները պարզել են նաև, որ տարեց մարդիկ ավելի լավ են սնվում, քան երիտասարդները, իսկ կանայք` ավելի լավ, քան տղամարդիկ:

Lancet Global Health-ի մասնագետները հուսով են, որ իրենց եզրահանգումները երկրներին կօգնեն նվազեցնել վատ սնվելու առողջապահական և տնտեսական ռիսկերը:

Դոկտոր Ֆումիակի Իմամուրան` Քեմբրիջի համալսարանից, ով ղեկավարել է հետազոտությունը, ասում է, որ սննդակարգի բարելավումը վճռորոշ դերակատարություն ունի ոչ վարակիչ հիվանդությունների բեռը նվազեցնելու հարցում, իսկ այդ հիվանդությունները 2020թ. կկազմեն բոլոր մահացությունների 75%-ը:

Աշխարհի ամենաառողջ սննդակարգն ունեցող երկրների տասնյակը.

  •     Չադ
  •     Սիեռա Լեոնե
  •     Մալի
  •     Գամբիա
  •     Ուգանդա
  •     Գանա
  •     Կոտ դ’Իվուար
  •     Սենեգալ
  •     Իսրայել
  •     Սոմալի


Աշխարհի վատագույն սննդակարգն ունեցող երկրների տասնյակը.

  •     Հայաստան
  •     Հունգարիա
  •     Բելգիա
  •     Չեխիա
  •     Ղազախստան
  •     Բելառուս
  •     Արգենտինա
  •     Թուրքմենստան
  •     Մոնղոլիա
  •     Սլովակիա

Սկզբնաղբյուր. civilnet.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում
ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում

Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...

ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար
ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...

ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու
ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու

Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...

Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին
Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին

Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...

ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը
ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը

Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...

Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am
Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am

Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր

2021-ին ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ ստացել են ամերիկացի գիտնականներ Հարվի Ալթերը, Չարլզ Ռայսը և բրիտանացի վիրուսաբան Մայքլ Հաութոնը հեպատիտ C-ի վիրուսի բացահայտման և այդ բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում Իրադարձություններ աշխարհում Սալուտեմ 1.2021
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am

Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական  ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն  բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

Թվեր և փաստեր
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...

ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ