ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն
Պարկուճները կարող են փոխարինել հեմոֆիլիայով հիվանդների ներարկումներին. news.am
Մոտ ապագայում հեմոֆիլիայով տառապող մարդիկ կարող են ներարկումներից եւ արյան փոխներարկումից հրաժարվել. հեմոֆիլիայի ժամանակ առաջացող արյունահոսությունն ու այլ խնդիրները հաղթահարելուն նրանց կօգնի հատուկ պարկուճը, որը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուց: Պարկուճի ստեղծմամբ զբաղված են University of Texas-ի գիտնականները:
Ներկայում աշխարհում մոտավորապես 400 հազար մարդ հեմոֆիլիայով է տառապում. այս մարդկանց արյան մեջ բացակայում է սպիտակուցներից մեկը, որն անհրաժեշտ է նորմալ մակարդման համար (օրինակ՝ B տեսակի հեմոֆիլիայով մարդկանց մոտ բացակայում կամ վնասված է մակարդման IX գործոնը): Երկրներից շատերում հեմոֆիլիայով տառապող երեխաները ստիպված են օրական երկու ներարկում ստանալ, որը նրանց համար անչափ տհաճ է: Իսկ այն երկրներում, որտեղ հեմոֆիլիայով հիվանդների արյունահոսությունը կանխող կանխարգելիչ բուժում չկա, նրանք իրենց անհրաժեշտ ներարկումը ստանում են միայն արյունահոսության ժամանակ, ինչը միանգամայն բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա:
Նոր դեղի հեղինակները համոզված են, որ դրա օգտագործմամբ բուժումը կդառնա ավելի էժան եւ հասանելի՝ հիվանդը կկարողանա դեղն ինքնուրույն ընդունել ու հարազատների կամ բուժանձնակազմի կարիքը չի ունենա. մարդկային IX գործոնով պարկուճի ընդունումը շատ ավելի պարզ է եւ հարմար, քան ներարկումը: Պարկուճը ստեղծելու ուղղությամբ աշխատող Սարենա Խորավայի եւ նրա գործընկերների համոզմամբ՝ դեղն ակտիվորեն կկիրառվի առաջին հերթին զարգացող երկրներում, որը կօգնի էականորեն երկարացնել հեմոֆիլիայով հիվանդների կյանքի տեւողությունը:
Գիտնականներին արդեն հաջողվել է ստեղծել դեղը նպատակին հասցնելու համակարգը, որը թույլ կտա սպիտակուցը պաշտպանել ստամոքսում թթվային միջավայրի կործանարար ազդեցությունից. պարկուճի տարալուծումը եւ սպիտակուցի ազատվելը կատարվում է միայն բարակ աղիում:
Հեղինակների կարծիքով՝ երկու պարկուճը կարող է փոխարինել մեկ ներարկմանը, իսկ հետագայում նրանք պլանավորում են անհրաժեշտ հաբերի քանակը կրճատել՝ հասցնելով մինչեւ մեկ հաբի:
Կարդացեք նաև
Ամերիկյան գիտնականները դեղորայքի համար նոր պարկուճ են ստեղծել, որն ընդունելուց հետո մինչեւ 2 շաբաթ մնում է ստամոքսում՝ դանդաղ դուրս թողնելով դեղի չափաբաժինները: Բերանի միջոցով ընդունվող դեղորայքն ազդեցության...
Աշխարհի ամենաթունավոր օձի՝ կապույտ մարջանե օձի թույնը կարող է դառնալ նոր ցավազրկողի հիմքը: Կապույտ մարջանե օձն անվանում են «սպանողներին սպանող», քանի որ նա կարող է հարձակվել նույնիսկ արքայական կոբրայի վրա...
Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էսթրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում...
Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մարդու օրգանիզմում հայտնաբերել ֆերմենտ, որն ավելի վաղ գիտությանը հայտնի չի եղել, հայտնում է gogetnews.info-ն: Տվյալ ֆերմենտն ազդում է ուղեղի բորբոքումների վրա և, որպես...
Իռլանդացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որը կփրկի տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Թագավորական կոլեգիայից վիրաբույժների խմբին հաջողվել է մշակել նոր դեղ...
Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ արյան փորձաքննության իրենց մեթոդը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր ընկճախտով տառապողներին՝ հայտնում է BBC-ն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն