Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Հոգեմետ դեղամիջոցները նպաստում են հանցագործությունների թվի նվազմանը

Հոգեմետ դեղամիջոցները նպաստում են հանցագործությունների թվի նվազմանը

Բրիտանացի և շվեդ գիտնականները համատեղ  ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ռիլատինի և հոգեմետ այլ դեղամիջոցների օգտագործումն օգնում է վերահսկել իմպուլսներն ու զգալի նվազեցնել այն հանցագործությունների քանակը, որոնք արվում են հոգեկան անկայուն վիճակի պայմաններում, հայտնում է Russia Today-ը։

 

Մասնագետները պարզել են, որ ուշադրության պակասից ու հիպերակտիվության ախտանիշերով տառապող մարդիկ, ովքեր ընդունում են նշված դեղամիջոցները, շատ ավելի քիչ են հանցագործություններ կատարում։

 

Գիտնականները, նախքան այս եզրակացությանը հանգելը, ուսումնասիրել են հոգեկան խանգարումներով տառապող շուրջ 25 հազար հիվանդի։ Արդյունքում՝ պարզվել է, որ ռիլատին և այլ հոգեմետ դեղեր ընդունող տղամարդկանց շրջանում հանցավորության մակարդակը նվազել է 32 %-ով, իսկ կանանց մոտ՝ 41%-ով։

 

«Մեզ հաջողվեց ապացուցել, որ հոգեկան խանգարումներով տառապող և նշված դեղամիջոցներն ընդունող մարդկանց մոտ կտրուկ նվազում է օրենքը խախտելու ցանկությունը»,- ասել է ուսումնասիրության մասնակից, հետազոտող Հենրիկ Լարսոնը։

 

Նախկինում անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ դեռահաս հանցագործների 30%-ը և մեծահասակ հանցագործների 50%-ը փոքր տարիքում տառապել է հոգեկան խանգարումներով։ Սակայն դեղամիջոցների ընդունումը բարերար ազդեցություն է ունեցել նրանց հետագա պահվածքի վրա և կրկին հանցագործություն կատարելու դեպքերը նվազել են։

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնագետները հին դեղերի մեջ գտել են հակավիրուսային ագենտ
Մասնագետները հին դեղերի մեջ գտել են հակավիրուսային ագենտ

Գյոթեի համալսարանի, Կենտական համալսարանի և Գաննովերի բարձրագույն բժշկական դպրոցի հետազոտողները գտել են պոտենցիալ դեղորայք COVID-19-ի դեմ, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ արդեն օգտագործման...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Կորոնավիրուսը և հակաբիոտիկները. ինչ պետք է իմանալ
Կորոնավիրուսը և հակաբիոտիկները. ինչ պետք է իմանալ

Հակաբիոտիկների օգտագործման աճը՝ նրանց նկատմամբ վիրուսի կայունության զարգացման գործոններից է: ԱՀԿ տվյալներով` բակտերիալ վարակների դեմ հակաբիոտիկների անարդյունավետության հետևանքով...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Գրիպի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը թույլատրելի է միայն մեկ դեպքում. meddaily.ru
Գրիպի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը թույլատրելի է միայն մեկ դեպքում. meddaily.ru

Հայտնի է, որ գրիպը ծանր և բարդություններով են տանում երեխաներն ու 60 տարեկանն անց մարդիկ: Ռիսկի խմբում են նաև թոքերի (բրոնխիալ ասթմա և այլն), սիրտ-անոթային համակարգի (սրտի բնածին արատներ, սրտի իշեմիկ հիվանդություն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար

Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Ֆարմզաշչիտա» գիտաարտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինացիների և ֆրանսիացիների փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Հայտնի են ասպիրինի օգտակար և վնասակար կողմերը
Հայտնի են ասպիրինի օգտակար և վնասակար կողմերը

Գրեթե յուրաքանչյուրի տնային դեղատուփում կա ասպիրին։ Շատերն այն համարում են բավականին անվնաս միջոց, և հաճախ են ընդունում։ Սակայն ասպիրինն այնքան էլ անվնաս չէ, որքան ընդունված է համարել...

Հայտնի են այն դեղերը, որոնք կարող են կորոնավիրուսով վարակման պատճառ լինել
Հայտնի են այն դեղերը, որոնք կարող են կորոնավիրուսով վարակման պատճառ լինել

ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանում հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել տարեց մարդկանց համար ամենավտանգավոր դեղերըը: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե որ դեղերն ունեն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ավստրալացի գիտնականները փորձարկում են ոջիլների դեմ հայտնի միջոցը, որը կարող է սպանել կորոնավիրուսը 48 ժամվա ընթացքում. MedikForum.ru
Ավստրալացի գիտնականները փորձարկում են ոջիլների դեմ հայտնի միջոցը, որը կարող է սպանել կորոնավիրուսը 48 ժամվա ընթացքում.  MedikForum.ru

Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ բժիշկներին լավ հայտնի «ոջիլի դեմ դեղամիջոցը»՝ հակամակաբուծային իվերմեկտին պրեպարատը, օժտված է նոր տեսակի կորոնավիրուսը ընդամենը 48 ժամվա ընթացքում սպանելու ունակությամբ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
COVID-19-ով հիվանդներին սկսել են բուժել վիտամին С-ով
COVID-19-ով հիվանդներին սկսել են բուժել  վիտամին С-ով

Նյու-Յորքի հիվանդանոցներում COVID-19-ի բուժման համար կիրառում են վիտամին С-ի մեծ դեղաչափեր: Չինաստանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն խոստումնալից մոտեցում է...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ինչու՞ է իբուպրոֆենը կորոնավիրուսի դեմ անզոր
Ինչու՞ է իբուպրոֆենը կորոնավիրուսի դեմ անզոր

Իբուպրոֆենը ԱՀԿ կարևորագույն դեղերից մեկն  է: Սակայն կազմակերպության մասնագետները կորոնավիրուսի դեպքում խորհուրդ չեն տալիս կիրառել այնպիսի դեղեր, որոնք իբուպրոֆեն են պարունակում: Թե ինչու պետք է հրաժարվել...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Բժիշկը պատմել է կորոնավիրուսի դեմ դեղի մասին, որը ստեղծվել է 70 տարի առաջ
Բժիշկը պատմել է կորոնավիրուսի դեմ դեղի մասին, որը ստեղծվել է 70 տարի առաջ

Բժիշկ-թերապևտ Զաքար Լեյկինը Russia Today հրատարակչությանը պատմել է մի դեղի մասին, որով այսօր բուժում են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդներին: Ուշագրավ է, որ այն ստեղծվել է դեռևս 70 տարի առաջ...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ինչպե՞ս է աշխատում պլացեբոյի էֆեկտը
Ինչպե՞ս է աշխատում պլացեբոյի էֆեկտը

Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ցավազրկողների հաճախակի օգտագործումը կարող է բերել ցավի ուժեղացման
Ցավազրկողների հաճախակի օգտագործումը կարող է բերել ցավի ուժեղացման

Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով

Պոդագրան (հունարենից` թարգմանաբար նշանակում է թակարդ ոտքերի համար), դրսևորվում է հոդաբորբի սուր գրոհներով: Հիվանդությունը պայմանավորված է տարբեր հյուսվածքներում՝ առավելապես հոդերում...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ