ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայով բուժում. թերություններ եւ առավելություններ. news.am

Յոգան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի. այն ո՛չ միայն մկաններն ամրացնելու, մարմինը հանգստանելու եւ ֆիզիկապես մարզվելու հնարավորություն է ընձեռում, այլեւ կարող է դեպրեսիայի մակարդակը նվազեցնելու, հետվնասվածքային սթրեսը հաղթահարելու եւ տրամադրությունը բարձրացնելու միջոց ծառայել, հիշեցնում է Medical Daily-ն:
Այդուհանդերձ, դեռեւս մանրազննին ուսումնասիրություն չի գտել այն հարցը, թե արդյոք հիշյալ մարզաձեւը կարող է նաեւ մտավոր բնույթի խնդիրների, մասնավորապես՝ ուղեղի երկբեւեռ խանգարման առկայության պարագայում դրական ազդեցություն ապահովել: Վերջերս Journal of Psychiatric Practice ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում Բրաունի համասարանականները՝ Լիզա Վեբելակերի գլխավորությամբ, փորձել են ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայի օգնությամբ բուժման արդյունավետությունը պարզել:
«Ուղեղի երկբեւեռ խանգարման պարագայում «հաթա» յոգայի կիրառման արդյունավետության վերաբերյալ որեւէ գիտական գրականություն հնարավոր չէ գտնել: Այնպես որ, պատճառ չունեինք մտածելու, թե այն կարող է վտանգավոր լինել նմանատիպ հիվանդների համար, բայց եւ դրա օգտակարության մասին վկայող որեւէ ապացույց չկար: Ընդ որում, մեզ երկբեւեռ խանգարման՝ դեղորայքային թերապիային զուգահեռ տարվող բուժման արդյունավետությունն էր հետաքրքրում», - նշել է կրթօջախին կից գործող Ալպերտի բժշկական դպրոցի հոգեբուժության դոցենտ դոկտոր Վեբելակերը:
Հետազոտության շրջանակում առցանց կազմակերպված հարցախույզին ուղեղի երկբեւեռ խանգարմամբ ախտորոշված 70 հիվանդներ են մասնակցել: Ի պատասխան հարցի, թե ինչպես է յոգան նրանց մտավոր առողջության վրա անդրադարձել, շատերը պատասխանել են, թե այն փոխել է իրենց կյանքը, իսկ հիվանդներից մեկի պարագայում նույնիսկ՝ «փրկել»: Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծամասնությունը յոգայի՝ տագնապի զգացողությունը թուլացնելու հատկության մասին է հիշատակել:
Այդուհաներձ, գտնվել են նաեւ հարցախույզի այնպիսի մասնակիցներ, որոնց համոզմամբ յոգան բացասական ազդեցություն է թողել: Խոսքը, մասնավորապես, արագ շնչառության արդյունքում ի հայտ եկող ցնցումներին է վերաբերում: Մեկ դեպքում էլ արեւելյալ մարզաձեւի ազդեցությունը փորձած մասնակիցը դեպրեսիայի՝ նախկինից էլ բարձր մակարդակից է դժգոհել: «Կատատոնիային մոտ վիճակում էի հայտնվել… դրանից հետո երեք օր անկողնում պառկած եմ անցկացրել», - նշել է նա:
Դոկտոր Վեբելակերի մեկնաբանմամբ, ցանկացած տիպի վարժություն ֆիզիկական վնասվածք կամ ցավ պատճառելու ռիսկ է պարունակում: «Միգուցե պարզապես արժե մարզաձեւի ընթացքում կիրառվող առավել ծանր վարժությունների՞ց խուսափել, ինչպես, օրինակ, արագ շնչառությունն է», - ենթադրել է նա:
Այդուհանդերձ, մեկ հետազոտությամբ հնարավոր չէ հարցի շուրջ հստակ եզրահանգումների հասնել: Դոկտոր Վեբելակերը յոգայի՝ ուղեղի երկբեւեռ խանգարման վրա ազդեցության ուսումնասիրությունները շարունակելու մտադրություն ունի: Չէ՞ որ նախընթաց բոլոր հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ ֆիզիկական վարժությունները, եւ մասնավորապես՝ յոգան, ընդհանուր, ինչպես նաեւ մտավոր առողջությանը նպաստելու ներուժ ունեն: Իսկ ինչո՞ւ ուղեղի երկբեւեռ խանգարման պարագայում չպետք է այդպես լինի:

Կարդացեք նաև

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...


Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...


Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...


Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...


Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...


Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...


Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...


Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...


Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն