Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությունից հետո ուշքի գալը շատ դժվար է: Ապահարզանը ոչ միայն անձնական կյանքի ծրագրերի փլուզում է, այլ նաև սիրելի անձի, առհասարակ մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Այն ամենադժվար փորձություններից ինքդ քեզ վերագտնելու տեսանկյունից:
Արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելը միայնակ դժվար է:
Ամուսնալուծության հոգեբանական հետեւանքների վերաբերյալ LN-ի հարցերին պատասխանեց Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանգեցնում ամուսնալուծության եւ որո՞նք են նրա հոգեբանական հետևանքները:
-Կարծում եմ, որ «հոգեբանական հետևանք» արտահայտությունը մի քիչ ճոխ է ասված: Նախ սկսենք ամուսնալուծության պատճառներից: Իսկ դրանք շատ են: Ամենաառաջին և ամենակարևոր պատճառներից մեկը ընտանիք կազմելուց առաջ սխալ պատկերացումների ձևավորումն է, որոնցից են հաշվենկատությունը, սիրահարվածության ֆոնի վրա իմպուլսիվ որոշակի քայլերը, եղած վատ գործոնի վրա ուշադրություն չդարձնելը և այլն, որոնք էլ հանգեցնում են ամուսնալուծության:
Երկրորդ և նույնպես կարևոր պատճառն այսօր գենդերային հավասարության սկզբունքն է, որը լայնորեն ագիտացվում է Հայաստանում' բերելով բազում ընտանիքների քայքայման: Միգուցե սա արևմտյան քաղաքականություն է, որն ընդունված է շատ երկրներում, բայց մեզ մոտ դա չի ընդունվում, այլ հանգեցնում է տխուր իրավիճակների: Նման դեպքերում ենթադրվում է, որ ընտանիքում կա երկու դոմինանտ, երկուսն էլ հավասար են և ունեն հավասար իրավունքներ, պահանջներ: Եվ երբ շփումը սկսվում է նման ռակուրսից, ընտանիքում դա բնականաբար բերելու է անկման, որովհետև ոչ մի կառույցում երկու դոմինանտ չի կարող գոյություն ունենալ: Այդ կառույցը կարող է ապրել մեկ դոմինանտի դեպքում:
Երրորդը ծնողների դաստիարակության խնդիրն է, երբ ընտանիք կազմելուց չեն հասկանում, որ փոխվում են ընտանիքի օրենքները, և պարտադիր չէ նոր ընտանիք ձևավորելու ժամանակ ամեն ինչ նմանեցնել նախկին' հայրական ընտանիքին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկու ընտանիքներից էլ պետք է վերցնել որոշակի կոմպոնենտներ ու ստեղծել նորը, որն էլ իր հերթին պետք է լինի ավելի լավը, քան նախկին երկու ընտանիքները: Եթե խորությամբ ուսումնասիրենք, կգտնենք բազում պատճառներ, սակայն հիմնականում բաժանությունների մեծ մասը տեղի է ունենում նշված պատճառներով: Այսինքն՝ կնոջ և տղամարդու ամուսնալուծության պատճառը ի սկզբանե ընտանիքի հիմքում սխալ սկզբունքներ դնելու հետևանքն է: Այդպիսի ընտանիքները հիմնված չեն սիրո և առողջ կորիզի վրա:
-Արդյո՞ք կինը ամուսնալուծությունն ավելի դժվար է ապրում, քան տղամարդը:
-Իմ կարծիքով, տղամարդու տրավման նման դեպքերում միշտ ավելի մեծ է լինում: Տղամարդը շատ դեպքերում ամուսնալուծության ընթացքում եղած էմոցիոնալ դժվարություններն ավելի դժվար է ապրում, քան կինը, քանի որ ամուսնալուծության ընթացքում կինը կարող է չափազանց դաժան գտնվել, գործի դնելով իր բոլոր զենքերը' երեխայից մինչև նյութական պահանջներ: Ապահարզանին երկու կողմերը տարբեր կերպ են նայում. տղամարդը՝ որպես ապահարզանի, իսկ կինը' տղամարդու ոչնչացման: Տղամարդը նման պահերի կրիտիկական քայլերի չի գնում, իսկ կինը' ընդհակառակը: Կնոջ համար դժվար է լինում ամուսնալուծությունից սոցիալապես ադապտացվելն ու լիարժեք ապրելը: Սակայն հանդիպում են այնքան հասուն ամուսնալուծություններ, երբ մինչև վերջ ընկերներ են մնում:
-Ինչպե՞ս կարելի է օգնել ամուսնալուծված այն կանանց, ովքեր այնքան ծանր են ապրում այդ փաստը, որ անգամ կարող են ինքնասպանության փորձ անել:
-Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց կինը հայտնվում է կոտրած տաշտակի առաջ: Նույնքան ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ ինքը դեռ կարող է վերականգնել կորցրածը, նոր ընտանիք ստեղծել: Սակայն կան նաև ինքնասպանություն գործող տղամարդիկ: Եթե ամուսնալուծությամբ կյանքն ավարտված է համարվում, նշանակում է, որ տվյալ մարդու համար ուրիշ իրադարձություններ չկան: Նշանակում է, որ նա թերացել է իր ինչպես անձնային, այնպես էլ մասնագիտական աճի մեջ և այլևս չունի ոչ մի հետաքրքրություն: Նրա կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիք ստեղծելն էր, և բնական է, որ եթե դա էլ չկա, ուրեմն կյանքը դառնում է դատարկ: Դրա համար անհրաժեշտ է աշխատել միմյանց գոնե մաքսիմալ քիչ տրավմաներ հասցնել: Խելացի ընտանիքը, որտեղ կոնֆլիկտն այնքան է հասունանում, որ պետք է արտաբերվի «բաժանություն» բառը, որը խաղ չէ, որոշում են կայացնում դիմել հոգեբանի և փորձում մաքսիմալ եզրեր գտնել չբաժանվելու համար: Իսկ եթե հնարավոր չէ ու պետք է բաժանվեն, ուրեմն քիչ տրավմաներ պետք է միմյանց հասցնեն: Հաճախ մենք վիճաբանելու և կոնֆլիկտ լուծելու կուլտուրա չունենք, և նման դեպքերում անդրադառնում ենք անձնական որակների, որն էլ իր հերթին բերում է անձնային վիրավորվածության, ընկճվածության, թերարժեքության զգացումի: Խնդիրը լուծելու փոխարեն, մենք սկսում են մեկս մյուսին վիրավորել և հեռանալ բուն խնդրից: Նամանավանդ բաժանության դեպքում ավելի տհաճ բաներ են ասվում և արվում, որը կարող է բերել լուրջ հոգեբանական տրավմաների: Լուծումը հոգեբանին դիմելն է, կյանքի ավելի ցիվիլ կազմակերպումը, կյանքի որակի բարձրացումը:
-Ինչպե՞ս ամուսնալուծությունից հետո կրկին վերակառուցել կյանքը, ինչպե՞ս հաղթահարել հետևանքները և պատրաստ լինել նոր հարաբերությունների, նոր կյանքի:
-Երբ ասում ենք՝ ինչպես, կարծես թե կա մի ստանդարտ բանալի, որը ես հիմա պետք է տամ, և բոլորն այն կարդալով պետք է իմանան: Այդպիսի լուծում չկա: Ամուսնալուծությունը կյանքի մի մասնիկ է: Կյանքը մարդու համար էֆորիկ մի իրավիճակ է, կոնկրետ իրադարձությունների մի շղթա: Եվ դա նրանով է ունիկալ, որ հենց մեր իրադարձությունների շղթան է՝ թե ինչպես ենք աշխատանքի գնում, շփվում, ամուսնանում, երեխա ունենում, նաև բաժանվում: Բաժանությունը կյանքի տեղի ունեցող իրադարձություններից մեկն է: Նման դեպքում մարդու պոզիտիվ մտածելակերպից է կախված, թե հետագայում ինքն իր կյանքը ինչպես կդասավորի. կամ կամսուսնանա, իհարկե արդեն ուրիշ որակների մեջ, արդեն ուղղած սխալներով, կամ կբավարարվի ներկա կյանքով: Որոշումն իրենն է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնալուծության շեմին կանգնած զույգերին:
-Իմ միակ խորհուրդն է' մի’ ամուսնալուծվեք: Եթե կառուցվել է ընտանիք, նշանակում է՝ առաջին պայմանը բավարարվել է, որն է' սիրահարվածությունը, միմյանց ոգևորված գնահատումը, ցանկությունը միասին ապրելու: Եթե ամուսնությունը չի եղել նպատակային, ուրեմն այն անպայման ունի այն կորիզը, որի վրա հիմնվելով՝ չպետք է ամուսնալուծվել: Ներկայում անիմաստ բաժանություններն այնքան շատ են, բայց փորփրելով հասկանում ես, որ չկա ոչ մի կոնֆլիկտ: Դա ընդամենը մի անիմաստ, մանր, ճղճիմ խնդիր է, որն ուղղակի դարձել է անձնական վիրավորանք:
Ես երբեմն կատակով ասում եմ, որ եթե հնարավորություն ունենայի, ամուսնության լիցենզավորման կոմիտե կբացեի, որպեսզի ամուսնանալ ցանկացողները անպայման քննություն հանձնեին:
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն