Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ծերությունը Հայաստանում. տարեցների փոփոխվող դերը հայ ընտանիքում (մաս 1-ին)
Տնտեսական և քաղաքական խնդիրները, ինչպիսիք են, օրինակ՝ Խորհրդային Միության փլուզումը, 80-ականների վերջի ավերիչ երկրաշարժը, 90-ականների սկզբին հարևան Ադրբեջանի հետ պատերազմը, Հայաստանում շատերի համար հանգեցրին ծանր սոցիալական վիճակի:
Կյանքն այս երկրում լի է դժվարություններով հատկապես տարեց մարդկանց համար, որոնք կազմում են բնակչության 16 տոկոսը: Չափազանց ցածր կենսաթոշակներով, առողջապահական ծառայությունների բարձր գներով և սակավաթիվ հոգեկան առողջության հիվանդանոցներով պայմանավորված՝ շատ մեծահասակներ ստիպված են յոլա գնալ առանց պատշաճ խնամքի:
Սոցիալական աշխատողների, պետական պաշտոնյաների և հենց տարեցներից ոմանց խոսքով՝ փոփոխությունները գալիս են, թեև դանդաղ քայլերով: Սկսած վերջերս իրականացված կենսաթոշակային դաշտի բարեփոխումներից և կառավարության նոր ծրագրերից մինչև տարեցների խնդիրների մասին իրազեկման բարձրացում՝ այս հոդվածաշարը նպատակ ունի ցույց տալու, թե ի´նչ է նշանակում Հայաստանում ծերանալը …
Երևանում մի բարձրահարկ բետոնե շենքի 9-րդ հարկում բնակվող 65-ամյա Ռոզա Աթոյանը բացում է դուռը ու ինձ ներս հրավիրում իր լուսավոր և անթերի մաքրությամբ փայլող երեքսենյականոց բնակարան, որտեղ նա ապրում է իր ընտանիքի յոթ անդամների հետ:
«Աղջիկս էստեղ է քնում երեխայի հետ»,- ասում է նա՝ ցույց տալով փոքրիկ ննջարանը: Նա բարձրացրեց ծածկոցը, որի տակից ցցված էին ներքնակի մետաղե զսպանակները:
Երկրորդ ննջարանը տիկին Ռոզայի ավագ որդունն ու կնոջն է: Ուղեկցելով ինձ դեպի հյուրասենյակ՝ ասաց. «Ես էլ էստեղ եմ քնում», ձեռքը դնելով կարմիր ու շագանակագույն գորգով ծածկված բազմոցի վրա: Նեղլիկ խոհանոցով անցնելով՝ նա ինձ ուղեկցեց դեպի խորդանոց, որի պատին հենված էին երեք ծալովի մահճակալներ: «Ամուսինս երկու թոռներիս հետ սրանց վրա են քնում»,- ասաց նա:
Տիկին Ռոզայի ավագ որդին աշխատում է Ղազախստանում՝ խորովածի գործ է անում, իսկ ընտանիքն իր առօրյա ծախսերը հազիվ հոգում է կենսաթոշակով ու հաշմանդամության նպաստով: Ութ հոգանոց ընտանիքը, որտեղ ամենակրտսերը 11 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 74, ամսական ունի մոտավոր հաշվարկով 125.000 դրամ (305 դոլար): Որդու ուղարկածից ստիպված լինելով վճարել թոռներից մեկի համակարգչային քոլեջի, մյուսի բժշկական համալսարանի ուսման վարձերը՝ արդեն բավական ժամանակ է` նրանց ֆինանսական վիճակը ծանր է:
Տիկին Ռոզայի նման տարեց մարդիկ, որոնք միասին ապրում են մեծ ընտանիքներով, որոնք սերունդների և տարամիտվող կյանքի նպատակների էկլեկտիկ մի խառնուրդ են, բնորոշ են Հայաստանին: Ընտանիքները ստիպված են համատեղ ապրել՝ ծախսերը նվազեցնելու նպատակով: Չնայած վերջին տարիների միտումը փոքր ընտանիքներն են, իսկ տան մեծերը կա´մ ապրում են առանձին, կա´մ սակավաթիվ ծերանոցներից մեկում, Հայաստանի տնտեսական անկումն իր բացասական ազդեցությունն ունի ընտանիքների և հատկապես տարեցների ապրելակերպի վրա:
50-ից բարձր մարդկանց 73 տոկոսը գոյատևում է նվազագույն սպառողական զամբյուղով նախատեսված 42.000 դրամով (103 դոլար). սա է համարվում կենսապահովման նվազագույն գումարը` ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի շրջանակներում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից 2008 թ. իրականացված տարեցների մասին ուսումնասիրության արդյունքների: Կյանքի տևողության ավելացումը և երիտասարդների արտագաղթը նույնպես նշանակում են, որ այս ծերացող հասարակությունում խնդիրներն արագ չեն հաղթահարվի:
Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ մինչև 2024 թ. Հայաստանի 60-ն անց բնակչության թիվը կհասնի 21 տոկոսի: «Մենք հասկանում ենք, որ տարեցները հասարակության համար հարստություն են իրենց կուտակած փորձով և գիտելիքներով»,- ասում է նա՝ անդրադառնալով ծերացող հասարակության հնարավոր հետևանքների մասին աճող մտահոգություններին, քանի որ տարեցների թվի աճն արդեն իսկ բեռ է թե´ կենսաթոշակային և թե´ առողջապահության համակարգերի համար: - Բայց հասարակությունը պարտավոր է պատշաճ կյանք ապահովել [ծերերի համար]»:
Երիտասարդների արտագաղթն ավելի է սրում խնդիրը: Թեև արտերկրից հաճախ ֆինանսապես օգնում են ընտանիքի մեծերին, միևնույն է, աստիճանաբար աճում է այն տարեցների թիվը, որոնք ստիպված են ինքնուրույն հոգալ իրենց կարիքները:
Ըստ Հայրապետյանի՝ երբ տարիներ շարունակ հարազատների միջև շփման միակ միջոցը դառնում են սկայպով հեռախոսազանգերը, ընտանեկան կապերը գնալով թուլանում են: «Սա հանգեցնում է նրան, որ նոր սերունդն այլևս այդ աստիճան չի կարևորում ընտանիքը»,- ասում է նա: Իսկ մի երկրում, որտեղ գրեթե իսպառ բացակայում են կենսաթոշակառուների տները և խնամքի կենտրոնները, ծերերից շատերը այլևս նեցուկ չեն ունենում:
Բազմասերունդ ընտանիքների համար Հայաստանում համատեղ ապրելն այս դեպքում դառնում է գոյատևման միակ գործող տարբերակը: «Բազմասերունդ ընտանիքները միասին են ապրում, որովհետև այլ ելք չունեն»,- ասում է Հայրապետյանը՝ հավելելով, որ երեք, իսկ երբեմն էլ չորս սերունդ է ապրում նույն հարկի տակ:
Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Մխիթար Գաբրիելյանի խոսքով՝ բազմասերունդ ընտանիքները նոր չեն, որ կան Հայաստանում: Դեռևս ուրբանիզացիայից առաջ՝ 50-60-ականներին, երբ մարդիկ աստիճանաբար տեղափոխվում էին քաղաք՝ աշխատելու կամ սովորելու, միասին ապրող մեծերից ու երիտասարդներից բաղկացած ընտանիքները գերիշխող մոդել էին Հայաստանում:
«Ծերերի դերի փոփոխությունները սկսվեցին խորհրդային 70-80-ական տարիներին, երբ ընտանիքի մոդելը փոխվեց,- ասում է Գաբրիելյանը: - Տնտեսական կայունությունը և բնակարանների մատչելիությունը քաղաքներում աստիճանաբար հանգեցրեցին ընտանիքների տրոհմանը ավելի փոքր բջիջների: Բայց երկրի պատմության ընթացքում սոցիալ-տնտեսական գործոնները ժամանակ առ ժամանակ «հետ ու առաջ» են արել այս միտումը»:
«Ամենամեծ ձևափոխությունը սկսվեց հետխորհրդային տարիներին՝ 90-ականներին, սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով,- ասում է Գաբրիելյանը: - Ընտանիքները պետք է միավորվեին, որպեսզի կարողանային հաղթահարել դժվարությունները: Հատկապես ձմռան ընթացքում, վառելիքի գների պատճառով ավելի նպատակահարմար էր նույն տանիքի տակ ապրել»:
Երբ վիճակը վերջապես կայունացավ Հայաստանի՝ խորհրդայինից դեպի անկախ պետություն փոթորկալի անցումից հետո, ընտանիքները շարունակեցին ընդհատված էվոլյուցիան դեպի երկսերունդ ընտանիքների մոդելը: Նոր տեխնոլոգիաները, օրինակ՝ ինտերնետը, Արևմտյան Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի ազդեցությունն էլ ավելի խթանեցին արժեհամակարգի փոփոխությունները: «Երիտասարդներն ավելի լիբերալ են դառնում իրենց հայացքներում և ավելի համարձակ ու նախաձեռնող: Նրանք ձգտում են գնալ արտերկիր և ավելի անկախ կյանք վարել»,- ասում է Գաբրիելյանը:
Սակայն ներկայիս տնտեսական անկման հետևանքով նրանք նորից վերադառնում են բազմասերունդ ընտանիքի մոդելին: Միևնույն հարկի տակ ապրելը, այդուհանդերձ, այնքան դժվար չէ, որքան կարող է թվալ: Ըստ 2008 թ. ԱՎԾ ուսումնասիրության՝ տարեցները ընտանիքում մեծ ներդրում ունեն՝ հոգ տանելով ընտանիքի հիվանդ կամ հաշմանդամ անդամի մասին, կատարելով միապաղաղ և ժամանակատար տնային աշխատանք, ինչպես նաև խնամելով երեխաներին՝ այդ կերպ թեթևացնելով ընտանիքի ֆինանսական բեռը:
Չնայած սոցիալական դժվարություններին՝ տիկին Ռոզայի ընտանիքն ասում է՝ ուրախ է, որ միասին են ապրում: Տիկին Ռոզան դստեր և երեք թոռների հետ ժանյակազարդ սփռոցով ծածկված սեղանի վրա արագ-արագ շարեցին շոկոլադով տորթ, ձմերուկ և անուշաբույր սուրճ՝ հյուրասիրելու լրագրողին (ինձ): «Ինձ համար հաճելի է ընտանիքիս հետ ապրելը, դա ավանդույթ է,- ասաց նա ու լայն տարածեց ձեռքերը՝ ասես օդը գրկելով: - Եթե անգամ առանձին տուն էլ ունենայինք, միևնույն է՝ կնախընտրեի ընտանիքիս հետ ապրել»:
Թեև տիկին Ռոզան կցանկանար, որ բնակարանն ավելի ընդարձակ լիներ՝ ավելի շատ սենյակներով և յուրաքանչյուրն իր անձնական տարածքով, այդուհանդերձ, նրա կարծիքով, ավանդական ընտանիքը, անկասկած, ամենահաջող մոդելն է: Որպես 74-ամյա ամուսնուց հետո ընտանիքի երկրորդ անձ՝ տիկին Ռոզայի դերն առանցքային է: «Ես հա´մ մաքրությունն եմ անում, հա´մ առևտուրը, հա´մ էլ ճաշն եմ եփում»,- ասում է նա: Եվ երբ գործը հասնում է հավելյալ ծախսերը հոգալու համար թանկարժեք իր վաճառելուն, դա էլ է նրա պատասխանատվությունը:
Ինչպես ավանդական հայ ընտանիքներում, այստեղ ևս տիկին Ռոզայի ամուսինն ընտանիքի ինքնանշանակ գլուխն է: Այն հարցին, թե ինչո´վ է ամուսինը զբաղվում, կինը ծիծաղելով պատասխանում է. «Ամբողջ օրը հեռուստացույցի առաջ նստած ա: Հայ տղամարդու գործի անունն էդ ա»:
Ընտանիքի մյուս անդամները ևս չեն դժգոհում միասին ապրելուց, անգամ 11-ամյա Վահագն Պողոսյանը: Հպարտ-հպարտ ցույց տալով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալները, որ շահել է կարատեի տարբեր մրցաշարերից, ասում է, որ ուզում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ: Այն հարցին, թե որտե՞ղ կուզենար ապրել, եթե աշխարհի չեմպիոն դառնար, պատասխանեց.
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն