Սեր, հարաբերություններ, ընտանիք
Հայ կանանց` ամեն ինչին համակերպվելու հոգեբանությունն աստիճանաբար տեղի է տալիս
Կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը, պահպանել նրանց վերարտադրողական և սեռական առողջությունը, նպաստել կանանց մասնակցությանը որոշումներ կայացնելու գործընթացներում և նրանց լիդերությանը: Սրանք են այն հիմնական նպատակները, որոնցով առաջնորդվում են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կենտրոններն ու հասարակական կազմակերպությունները:
Ինչպես LN-ի հետ զրույցում նկատեց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը, կանանց նկատմամբ սեռական, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը բնավ էլ հայկական երևույթ չէ. այն եղել է և կա աշխարհի բոլոր երկրներում: Այլ հարց է, որ դեռ տարիներ առաջ կարող էինք արձանագրել' հայ կանայք իրազեկ չեն իրենց իրավունքներին և համակերպվածությամբ առաջինն իրենք են նպաստում դրանց ոտնահարմանը: Ամփոփելով անցնող 2012 թվականը' Սուսաննա Վարդանյանն արձանագրում է' կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին զանգերը միանշանակ ավելացել են' համեմատած նախորդ տարիների հետ: Սա, սակայն, պետք չէ վերագրել բռնությունների թվի աճին: Կենտրոնի նախագահը պարզաբանում է. «Մեր թեժ գծին զանգերը, անշուշտ, ավելացել են, բայց սա բնավ էլ չի նշանակում, թե ավելացել է կանանց դեմ իրականացվող բռնությունների քանակը: Պարզապես մեր մշակույթն աստիճանաբար փոխվում է: Կանայք ավելի ու ավելի իրազեկված են դառնում, ավելի ու ավելի են գիտակցում իրենց իրավունքները, իմանում այն կառույցների մասին, որոնցից կարող են օգնություն ակնկալել իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հայ կանանց այն հոգեբանությունը, թե ցանկացած պարագայում իրենք պիտի համակերպվեն, աստիճանաբար տեղի է տալիս, և նրանք սկսում են հասկանալ, որ միշտ էլ իրավիճակից որևէ ելք ունեն»:
Խոսելով կանանց վերարտադրողական և սեռական առողջության մասին' Սուսաննա Վարդանյանն անդրադարձավ մեկ այլ ցավոտ խնդրի: Վերջերս կենտրոնին հաճախ էին մեղադրում աբորտ քարոզելու մեջ, քանի որ կենտրոնն իրականացնում էր հղիության դեղորայքային ընդհատման ծրագիր այն դեպքերի համար, երբ աբորտն անխուսափելի է՝ բժշկական ինչ-ինչ ցուցումներից ելնելով: Սուսաննա Վարդանյանը պարզաբանում է. «Մենք աբորտ չենք քարոզում և միանշանակ դեմ ենք դրան: Սակայն եթե ինչ-ինչ սոցիալ-տնտեսական կամ ֆիզիկական պայմաններից ելնելով կինն արդեն իսկ որոշել է ընդհատել հղիությունը, ապա մենք պետք է հնարավորինս անենք այդ գործընթացն ամենաապահով ձևով ավարտին հասցնելու համար: Լինելով մանկաբարձ-գինեկոլոգ' ես շատ լավ գիտեմ, որ հղիության ընդհատման վիրահատական ուղին արդյունավետ անվանել չի լինի: Մենք կողմնակից ենք դեղորայքային ընդհատմանը, որ շատ ավելի հումանիստական եղանակ է կնոջ համար, քան, օրինակ, արհեստական վիժում առաջացնելը: Դեղորայքային ընդհատումը կանայք շատ ավելի հեշտ են տանում թե հոգեպես, թե ֆիզիկապես»:
Ամփոփելով անցնող տարին' Սուսաննա Վարդանյանը, իբրև իրենց կենտրոնի գլխավոր ձեռքբերում, առանձնացրեց հենց այն անվճար իրավաբանական, բժշկական, հոգեբանական օգնությունը, որ ցուցաբերվել է բազմաթիվ կանանց:
Խոսելով գալիք տարվա անելիքների մասին՝ կենտրոնի տնօրենը առանձնացրեց «Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության» ցանցը, որ սկսել է ընդլայնվել արդեն այս տարի: «Պատրաստվում ենք էլ ավելի ընդլայնել այդ ցանցը, քանի որ դրա միջոցով հենց տղամարդիկ են փորձում ներազդել իրենց սեռի այլ ներկայացուցիչների հոգեբանության վրա, հասնել նրան, որ վերանան կանանց դեմ իրականացվող սեռական, հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները: Այս ցանցի շրջանակներում արդեն պատրաստել ենք մի քանի ակցիաներ, որ կիրագործենք եկող տարում: Մեր գերնպատակը եղել է և կմնա հնարավորինս շատ կանանց բժշկական, իրավաբանական, հոգեբանական օգնության տրամադրումը, նրանց ապաստարան ուղղորդելն ու անհրաժեշտության դեպքում անվճար սննդի ու հագուստի տրամադրումը», - նշեց Սուսաննա Վարդանյանը:
08.02.2013 Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
31.10.2023
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
24.10.2023
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
17.10.2022
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
06.05.2022
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
14.03.2022
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
09.02.2022
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
14.01.2022
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
14.09.2021
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
01.07.2021
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
24.05.2021
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
03.03.2021
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
07.01.2021
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
05.05.2020
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
05.12.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvcBfUs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ