Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ո՞րն է ամուսնական զույգերի տարիքային իդեալական տարբերությունը. womensgroup.info
Ո՞րն է ամուսինների տարիքային իդեալական տարբերությունը, ինչը թույլ է տալիս պահպանել ամուր հարաբերություններ, ընտանիք եւ ունենալ առողջ երեխաներ։ Այս խնդիրը տարբեր տեսանկյուններ ունի։
Մշտապես գերիշխել է այն տեսակետը, որ ամուսինը պետք է ավելի մեծ լինի։ Բայց այսօր կան դեպքեր, երբ կանայք ամուսնանում են ավելի երիտասարդ տղաների հետ։ Իսկ ամուսնություններից ո՞րն է ավելի ամուր, երջանիկ, եւ կա՞ արդյոք տարիքային իդեալական տարբերություն։
Քննարկենք առկա տարբերակների բոլոր դրական եւ բացասական կողմերը
Դասական հարաբերությունները՝ ամուսինը ավելի մեծ է։ Նման միությունների հիմքում ընկած է այն գաղափարը, որ տղամարդը ցանկանում է ֆինանսապես ավելի կայանալ եւ հետո ամուսնանալ։ Սոցիումում նման զույգերն ավելի ընդունելի են։ Սակայն այն ամուսնությունները, որտեղ կնոջ եւ տղամարդու միջեւ տարիքային տարբերությունը տասը տարուց ավելի է, ապա սա խոսակցությունների առիթ է դառնում։ Իսկ հոգեբանները նման միություններն ավելի ամուր եւ կայուն են համարում։ Պատճառն այն է, որ նման հարաբերություններում գերիշխողը տղամարդն է։
Ամուսնական զույգերի տարիքային տարբերությանը Չինաստանում նույն կերպ են վերաբերում։ Նրանք անգամ մշակել են հարսնացուի իդեալական տարիքը որոշելու բանաձեւեր. տղամարդու տարիքը պետք է բաժանել երկուսի եւ ստացված արդյունքին գումարել 7։ Այսինքն՝ եթե տղամարդը 30 տարեկան է, ապա հարսնացուն պետք է լինի 22, իսկ եթե 60՝ 37. տարբերությունը շատ մեծ է։ Այն տարբերակը, որ կինն է ավելի մեծ, չինացիներն անգամ հաշվի չեն էլ առնում։ Իսկ անգլիացիները նման մեծ տարբերությանը դեմ են։ Ըստ նրանց հետազոտությունների, 15 տարուց ավելի տարբերությունը հանգեցնում է նրանց կյանքի տեւողության նվազեցմանը, ինչը առաջանում է սթրեսների եւ շրջապատող մարդկանց ազդեցության պատճառով։
Ավստրալացի հետազոտողները կարծում են, որ տարիքային իդեալական տարբերությունը 5 տարին է, բայց կրկին տղամարդը պետք է մեծ լինի։ Ըստ նրանց հաշվարկների՝ այս դեպքում ավելի շատ երեխաներ են ծնվում։
Հոգեբանական տեսանկյունից դիտարկելիս՝ տղամարդու ավելի մեծ լինելն արդարացված է. չէ՞ որ «հայրության գիտակցությունը» հասունանում է 40 տարեկանում, եւ հենց այս տարիքում է, որ տղամարդիկ իսկապես ցանկանում են երեխա ունենալ։ Բացի այդ, երեխա ունենալու համար կնոջ տարիքն ավելի կարեւոր է, քան տղամարդունը։ Տղամարդը հայր կարող է դառնալ անգամ 70 տարեկանում (օրինակ, Չառլի Չապլինը հայր է դարձել 72 տարեկանում, իսկ նրա կինը 36 տարով ավելի երիտասարդ էր), իսկ կնոջ պարագայում՝ նրա վերարտադրողական ֆունկցիաները ավելի շուտ են դադարում գործել եւ 35 տարեկանից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։
Ընտանիքներին, որտեղ տղամարդն ավելի երիտասարդ է, քան կինը, մի փոքր անվստահությամբ եւ տարակուսանքով են վերաբերում։ Բացի այդ, երիտասարդ տղային համարում են ալֆոնս, իսկ կնոջը մեղադրում են անձնական կյանքը դասավորել չկարողանալու մեջ։ Բայց նման ամուսնությունները նույնպես կարող են երջանիկ լինել։ Սակայն, միեւնույնն է, հոգեբանները պնդում են, որ տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 5 տարին, հակառակ դեպքում կա երկու տարբերակ. առաջին տարբերակում կինը շատ խելացի ու համբերատար է եւ պահպանում է ընտանիքը, եւ երկրորդ տարեբերակը՝ կինն իր ամուսնուն երեխայի պես է վերաբերում, ում մասին միշտ պետք է հոգ տանել։
Շատ տարածված են հասակակիցների ամուսնությունները, որի պարագայում շատ բան կարող է իրար կապել։ Սակայն վտանգն այստեղ նրանում է, որ ամուսինները շատ շուտ կարող են կորցնել մեկը մյուսի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Բացի այդ, կինը փորձում է առաջնորդի դեր ստանձնել, ինչը դուրեկան չէ նրա զուգընկերոջ համար։
Իսկ ո՞րն է գիտնականների կարծքիը։ Օրինակ, ֆինն գիտնականները ապացուցել են, որ իրենց երկրում առողջ երեխաներ ծնվելու համար տղամարդիկ պետք է ամուսնան իրենցից տասնհինգ տարի փոքր կանանց հետ։
Շվեդ գիտնականները կարծում են, որ նախընտրելի է, որ զուգընկերուհին լինի 6 տարով ավելի երիտասարդ, իսկ ռուս հետազոտողները կողմնակից են հասակակիցների ամուսնությանը։
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն