Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Մեզի հետազոտությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել. news.am

Մեզի հետազոտությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել. news.am

Ստեֆանի Շեֆերդը Flinders University-ից (Ավստրալիա) մեզի նոր հետազոտություն է մշակել, որի օգնությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել եւ նույնիսկ պարզել դրանց զարգացման աստիճանը: 

Հիվանդության առաջխաղացմանը զուգահեռ` մեզի մեջ p75NTRECD պրոտեինի խտությունն ավելանում է, այդպիսով` չափելով դրա քանակը, հնարավոր է հասկանալ, թե կոնկրետ մարդու մոտ որքան հեռուն է գնացել հիվանդությունը:

Մինչ այժմ շատ բարդ էր հասկանալ, թե մարդու հիվանդությունը որքանով է լուրջ. հետազոտողները հիմնվում էին հարցաշարի վրա, որի լրացումը ցույց էր տալիս, թե հիվանդն ինչպես է հաղթահարում առօրյա գործերը: Սակայն խնդիրն այն է, որ հիվանդների մեծամասնությունը նկատում է, որ ինչ-որ բան սխալ է, երբ նյարդային համակարգին արդեն զգալի վնաս է հասցված լինում: 

Ստեֆանի Շեֆերդը հայտնել է, որ իր հայտնաբերած պրոտեինի խտությունը հեշտ է չափել, իսկ  դրա քանակը զուգորդվում է հիվանդության փուլի հետ:  Որքանով ավելի լուրջ հիվանդ է մարդը, այնքան մեծ է նրա մեզի մեջ այդ սպիտակուցի խտությունը: Ստեֆանի Շեֆերդը հավելել է, որ պարզ հետազոտությունների օգնությամբ բժիշկները կկարողանան հատուկ տեղեկություններ ստանալ հիվանդության ընթացքի մասին, իսկ հեռանկարում` ավելի բարձր ճշգրտությամբ կլինիկական փորձարկումներ կատարել, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել շարժողական նեյրոնների հիվանդության դեմ դեղի մշակմանը:

Շարժողական նեյրոնների հիվանդությունները դեգեներատիվ հիվանդությունների խումբ են, որոնք ազդում են մարդու շարժողական հմտությունների վրա:  Օրինակ, այդ խմբին է դասվում կողմնային ամինոտրոֆիկ սկլերոզը, որով հիվանդ է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ում միայն այտի դիմախաղային մկանն է աշխատում:

Հիվանդությունն անսպասելիորեն է դրսեւորվում եւ զարգանում է բավականին արագ. հազվագյուտ բացառությունները չհաշված (որոնց թվին է դասվում Սթիվեն Հոքինգը), այդպիսի հիվանդները 3-5 տարուց ավելի չեն ապրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. simptom.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com
Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com

Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։

Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com
Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com

«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պոզիտրոն -Էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտություն Հայաստանում
Պոզիտրոն -Էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտություն Հայաստանում

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, շուրջ մեկ տարի է առանց դադարների և ընդմիջումների իրականացնում է  ՀՀ –ում միակ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (PET/CT scan),  առանց որի անհնար է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com
Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում  ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES  թվային  սարքավորումը՝  ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am
Մշակվել է արյան թեստ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար. oncology.am

Եթե ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չի հայտնաբերվում զարգացման ամենավաղ շրջանում, ապա պացիենտների կյանքի տևողության կանխատեսումը շատ անբարենպաստ է լինում: Ամերիկացի գիտնականներն արյան թեստ են մշակել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
«Էրեբունի» ԲԿ -ում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ -ում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտությունների բաժանմունքում կատարվում է լյարդի մուլտիպարամետրիկ հետազոտություն;
Այն կիրառվում է լյարդի դիֆուզ ախտահարումների (հեպատիտներ, ճարպային հեպատոզ) տարբերակիչ...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է նաեւ էլաստոգրաֆիա
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է նաեւ էլաստոգրաֆիա

«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը...

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մշակվել է կոլոնոսկոպին փոխարինող հաբ. armeniamedicalcenter.am
Մշակվել է կոլոնոսկոպին փոխարինող հաբ. armeniamedicalcenter.am

Համաձայն քաղցկեղի դեմ պայքարի Ամերիկյան ընկերության հանձնարարականների (American Cancer Society), բոլորը 50 տարեկանից սկսած պետք է կոլոնոսկոպիկ հետազոտույուն անցնեն՝ կոլոռեկտալ քացկեղի ստուգման համար: Սակայն այդ հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին Լրահոս կանանց համար Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պտղի հետազոտությունը՝ աշարհում կիրառվող ամենալավ սարքով. erebunimed.com
Պտղի հետազոտությունը՝ աշարհում կիրառվող ամենալավ սարքով. erebunimed.com

Հայաստանում է General Electric աշխարահռչակ ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Ալեքսեյ Կիսիլյովը: Նա Էրեբունի ԲԿ-ում է General Electric-ի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Արմեդտեխնիկա կազմակերպության հրավերով...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հիվանդության հյուսվածաբանական հաստատման նպատակով կատարվում է բիոպսիա` լապարոսկոպիկ եղանակով. oncology.am
Հիվանդության հյուսվածաբանական հաստատման նպատակով կատարվում է բիոպսիա` լապարոսկոպիկ եղանակով. oncology.am

Հիվանդը` 47տ կին. դիմել է ՈՒԱԿ` գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի ստորին հատվածի ցավից: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ձվարանների ուռուցք, ասցիտ: Բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սոնոէլաստոգրաֆիա. ախտորոշման այս մեթոդը այսուհետ հասանելի է ՈՒԱԿ-ում. oncology.am
Սոնոէլաստոգրաֆիա. ախտորոշման այս մեթոդը այսուհետ հասանելի է ՈՒԱԿ-ում. oncology.am

Սոնոէլաստոգրաֆիան նոր և հեռանկարային մեթոդ է ուլտրաձայնային ախտորոշման մեջ, որն օգտագործվում է հյուսվածքների խտությունն ու էլաստիկությունը գնահատելու համար...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ