ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Բացահայտվել է լյարդի առողջության պահպանման ամենաէժան միջոցը. news.am
Ավստրալիական գիտնականները լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեմ պայքարի միջոց են գտել: Գոյություն չունի դեղորայք, որն այս հիվանդության դեպքում ի զորու կլիներ վերականգնել կենսական կարեւորության օրգանի առողջությունը, սակայն, այժմ գիտնականները եկել են այն եզրակացության, որ վերականգնել լյարդը կարելի է նաեւ առանց դեղերի:
Ինչպես նշում են Սիդնեի համալսարանի մասնագետները, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում կարող են արդյունավետ լինել չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները, որոնք հասանելի են բոլորին: Այդ վարժություների միջոցով փորձարկմանը մասնակցած լյարդի խնդիրներով տառապող կամավորները կարողացան առավելագույնս ազատվել լյարդը շրջապատած ճարպից:
Հետազոտության կազմակերպման համար մարդկանց բաժանել են չորս խմբի: Առաջին խմբում մասնակիցները մարզվում էին ցածր եւ չափավոր ինտենսիվությամբ՝ աերոբային բազմաթիվ վարժություններով: Երկրորդ խմբում մարզվում էին ավելի ինտենսիվ, ավելի մեծ էր նաեւ աերոբային վարժությունների քանակը: Երրորդ խմբում ընդգրկված էին ինչպես ինտենսիվ, այնպես էլ չափավոր ծանրաբեռնվածությամբ մարզվողները, աերոբային վարժություններն այստեղ շատ չէին: Չորրորդ խումբը հսկիչ բնույթ ուներ:
Փորձարկման արդյունքները ամփոփվեցին 8 շաբաթ անց: Այս ընթացքում բոլոր կամավորների մոտ նվազեց ճարպի մակարդակը լյարդում, իսկ ահա հսկիչ խմբում ընդգրկվածների մոտ այն, հակառակը, աճեց միջինը 14 տոկոսով: Ընդ որում՝ քաշի կորուստը ոչ մի կերպ չէր ազդում լյարդում ճարպի պարունակության վրա:
Բժիշկները հիշեցնում են, որ ճարպային կուտակումներ լինում են հիմնականում դիաբետով եւ ճարպակալմամբ տառապողների մոտ: Լյարդում ճարպի կուտակումն արագացնում է օրգանիզմի, հատկապես լյարդի ծերացման պրոցեսները: Այս փորձարկման արդունքները, որոնք ապացուցում են, որ լյարդի ճարպակալման դեմ կարելի է պայքարել չափավոր ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժություններով, գիտնականները բարձր են գնահատում, քանի որ այժմ գիտությունը դեռեւս այս հիվանդության դեմ պայքարելու համար դեղորայք չի ստեղծել:
15.04.2015 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ